Հնարավոր է կարկուտ, սպասվում է անձրև, ամպրոպ․ եղանակն՝ առաջիկայում
Եղանակ![Հնարավոր է կարկուտ, սպասվում է անձրև, ամպրոպ․ եղանակն՝ առաջիկայում](/timthumb.php?src=disc/15-06-24/30dca889f4f9a3540fea5fa2a12f6300.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 15-ից 19-ը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ