Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Եթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան Ավետիսյան

Մշակութային

Այժմ­յան ներ­քա­ղա­քա­կան ընդվ­զում­նե­րի հոր­ձա­նու­տում թվով քիչ ար­վես­տա­գետ­ներ են փոր­ձում ի­րենց հստակ դիր­քո­րո­շու­մը հայտ­նել եւ զու­գա­հեռ` գոր­ծել։ Այդ ան­ձան­ցից է դե­րա­սա­նու­հի ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ում հետ «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կի, ինչ­պես նաեւ միա­սին հաս­կա­նալ, թե ին­չով է պայ­մա­նա­վոր­ված շատ մշա­կութա­յին գոր­ծիչ­նե­րի ան­հաս­կա­նա­լի լռութ­յու­նը։

«ԸՆԴԱՄԵՆՆ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳ ԵՄ ԶԳՈՒՄ»

— ­Լի­նե­լով այս­չափ հայ­րե­նա­սեր եւ պայ­քա­րող տե­սակ` այս օր­հա­սա­կան շրջա­նում ­Դուք ­Հա­յաս­տա­նում չեք։ Ինչ­պե՞ս եք կա­րո­ղա­նում զսպել ­Ձեր ապ­րում­նե­րը, երբ տես­նում եք, թե ինչ է կա­տար­վում քա­ղա­քա­կան դաշ­տում եւ, առ­հա­սա­րակ՝ մեր երկ­րում:

­Մեր օ­րե­րում հայ­րե­նա­սի­րութ­յուն բառն այն­քան է չարչրկ­վել, ձե­ւա­խեղ­վել իր դրսե­ւոր­ման ու ար­տա­հայտ­ման ձե­ւե­րի մեջ, որ իր ու­ղիղ ի­մաս­տով ա­նըն­կա­լե­լի է մար­դու հա­մար: Ուս­տի` թող լի­նի, ես ըն­դա­մենն էք­զիս­տենց­իալ վտանգ եմ զգում` մեզ հա­րե­ւան իբր բա­րե­կամ­նե­րից: Ապ­րում­ներս չեմ զսպում, հա­վա­տի ու հույ­սի շնոր­հիվ փոր­ձում եմ պա­հել հա­վա­սա­րակշ­ռութ­յունս:

Ըստ ­Ձեզ, ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված մեր ազ­գաբ­նակ­չութ­յան մե­ծա­մաս­նութ­յան ան­տար­բե­րութ­յու­նը։

­Մենք գտնվում ենք մեր ժո­ղովր­դի հա­մար վտան­գա­վոր հանգր­վա­նում, որ­տեղ ար­տա­քին եւ ներ­քին ազ­դակ­նե­րի շնոր­հիվ թմրեց­րել են ան­գամ ինք­նա­պահ­պա­նութ­յան բնազ­դը: ­Մեզ ու­զում են զրկել էթ­նիկ պատ­կա­նե­լիութ­յու­նից` դարձ­նե­լով հան­րույթ, ո­րը հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի կա­րիք չի ու­նե­նա: ­Մեզ ա­վե­լի քան եր­բե­ւէ անհ­րա­ժեշտ են այդ հե­ղի­նա­կութ­յուն­նե­րը, ո­րոնք կա­ռա­ջար­կեն հա­մա­կե­ցութ­յան նոր հա­մախմ­բող կա­նոն­ներ, հայ­րե­նիքն իր էութ­յան ու բո­վան­դա­կութ­յան մեջ ճա­նա­չե­լու ու ըն­կա­լե­լու մե­թոդ­ներ։ Ար­ժեք­նե­րի պահ­պա­նութ­յու­նը պա­տաս­խա­նատ­վութ­յուն է են­թադ­րում, պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը` ծա­ռա­յութ­յուն:

«ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ»

Ինչ­պե՞ս կգնա­հա­տեք ներ­կա­յիս մշա­կու­թա­յին ի­րա­վի­ճա­կը, երբ մշա­կույ­թի ո­լոր­տը հա­մա­կար­գող ԿԳՄՍ փոխ­նա­խա­րա­րը հայ­հո­յում է սար­կա­վա­գի ա­կան­ջին, իսկ հո­գե­ւո­րա­կա­նի զգե­ստը հա­մա­րում՝ «դեր­յա»:

— Այս ա­մենն ուղ­ղե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը հայ հան­րութ­յան ու­սե­րին է՝ արթ­նա­նա­լու է, պաշտ­պա­նելու է իր հա­վա­տա­լիք­նե­րը, իսկ այդ կեղծ խմբա­վա­րը վա­ղը հինգհո­գա­նոց հա­մա­խոհ­նե­րի խումբ չի գտնե­լու ­Հա­յաս­տա­նում:

Այ­սօր փոր­ձում են վե­րաց­նել շատ գա­ղա­փար­ներ, ան­գամ ա­նար­գում են ե­կե­ղե­ցուն եւ կա­թո­ղի­կո­սին։ ­Սա հա­տուկ ծրա­գի՞ր է, որն ի­րա­գոր­ծում է ներ­կա­յիս իշ­խա­նութ­յու­նը, թե՞ այս­պի­սի «հա­մոզ­մունք­նե­րով» մար­դիկ միշտ են մեր կող­քին ապ­րել:

— Վս­տահ եմ, որ ծրա­գիր է, կան նման մար­դիկ, ո­րոնց ձեռ­քե­րով էլ փոր­ձում են ի­րա­գոր­ծել: Ե­թե ան­գամ հա­ջո­ղեն պա­ռակ­տել ու կոտ­րել ժո­ղովր­դին, ­Հա­յոց ե­կե­ղե­ցու գմբեթ­ներն ու խա­չե­րը մնա­լու են ի­րենց կո­կոր­դին, հա­զա­րամ­յա հա­վա­տա­լիք­նե­րը կոտ­րել չեն կա­րող:

— ­Շատ մշա­կու­թա­յին գոր­ծիչ­ներ ան­գիր ա­րած տեքստ են կրկնում, թե՝ քա­ղա­քա­կա­նութ­յամբ չեն զբաղ­վում: Եվ որ­քան էլ ցա­վա­լի է, այ­սօր մշա­կույ­թի մա­սին խո­սե­լու փո­խա­րեն՝ գո­յա­պահ­պա­նա­կան հար­ցեր ենք քննար­կում

­Չենք կա­րող մե­ղադ­րել ձկա­նը` ծառ չբարձ­րա­նա­լու հա­մար, չէ՞։

«ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՉԱՐԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ»

— Այ­նու­հան­դերձ, ինչ­պե՞ս եք տես­նում այս քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լու­ծու­մը։

­Հան­գու­ցա­լու­ծու­մը լի­նե­լու է չա­րի խա­փա­նու­մը։ ­Մեծ հա­վա­տով եմ վե­րա­բեր­վում:

— ­Հա­վա­տում եք, որ բա­րին վեր­ջա­պես կհաղ­թի՞ չա­րին, թե՞ դա միայն հե­քիաթ­նե­րում է լի­նում:

­Տիե­զե­րա­կան ճշմար­տութ­յուն­նե­րի եմ հա­վա­տում: ­Հա­վա­տում եմ, որ մեր գո­յութ­յունն այն­քան կա­րե­ւոր է այդ ճշմար­տութ­յուն­նե­րի ցան­կում, որ մեր չգո­յութ­յամբ ինչ-որ կա­րե­ւոր բան կխախտ­վի տիե­զեր­քում :

Ինչ­պե՞ս եք տես­նում ­Հա­յաս­տա­նի ա­պա­գան։

— Ան­խախտ սահ­ման­նե­րով ու ինձ ­Հա­յաս­տան բե­րող ինք­նա­թիռ­նե­րի հաս­ցեն ան­փո­փոխ` այ­սօր, վա­ղը ու հա­վերժ...

Իսկ ի՞նչ ծրագ­րեր ու­նեք ­Դուք ա­պա­գա­յում` նոր ֆիլ, ներ­կա­յա­ցում, սպա­սե՞նք:

— Ա­պա­գա­յում ար­ժա­նա­պա­տիվ գո­յութ­յան ծրա­գիրն է, ո­րից և կբ­խեն ա­նե­լիք­ներս:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված