Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Սա մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս է. Նաիրա Զոհրաբյան

Թեմա

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ գնահատմամբ` իշխանությունը փորձում է վախ տարածել` թուլացնելով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը:

— Ես տեսա` ինչպես հատակին պառկեցրին Քենիայի քաղաքացիներին` Արթուր Մարգարյանին ու Արթուր Սարգսյանին: Տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում ոստիկանները` վահաններով, փշալարերով ու ջրցաններով: Հիշո՞ւմ եք չէ՞, Նիկոլն ինչ էր ասում` այլեւս երբեք մեր իշխանության ու ժողովրդի միջեւ փշալարեր չեն լինելու: Ձեր փշալարը բամբակի՞ց է: Հասկանո՞ւմ եք` այս մարդը անում է բաներ, որոնց դեմ որպես ընդդիմադիր գործիչ պայքարում էր: Մի քանի օրից լրանում է մեկ տարին, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է: Ես սա համարում եմ նաեւ խոշտանգում, որովհետեւ միջազգային բոլոր կոնվենցիաներով՝ այն, ինչ արվում է Աշոտյանի հանդեպ մի անբարո քաղաքական ֆարս է: Մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ