Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Հիմա հունիսի 17-ին լինելո՞ւ է արտահերթ նիստ, թե՞ չի լինելու

Թեմա

Անկախ նրանից, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչեւ երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ պնդում է` նիստը կայանալու է:

— Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է եւ պետք է գումարվի: Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք եւ գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավարությունն անելիք չունի եւ պետք է հեռանա։ Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է: Ինչ վերաբերում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի անցկացմանը, այն հակաօրինական է եղել, քանի որ ԱԺ նիստին զուգահեռ չեն կարող նիստ հրավիրել, մեզ էլ որեւէ կերպ չեն զգուշացրել, որ նիստ են ացկացնում: Սակայն դա ոչ մի ձեւով չի ազդում, որ, կրկնում եմ` հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, իրավունքի ուժով գումարվի ԱԺ արտահերթ նիստ:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ