Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով

Մանդատը պահելու գինն այլեւս ստորացումն է

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երկու օր շարունակ երկրի ամենաբարձր ամբիոնը դարձրեց հակաեկեղեցական միտինգի եւ ստի տարածման փոքրիկ «բիսեդկա»։ ՔՊ-ականները նախ անոնսավորեցին, որ բախումներ են լինելու, ապա ոստիկանական «բեսպրիդելով» հրահրեցին բախումներ, հետո էլ միաբերան սկսեցին մեղադրել, թե` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի մասնակիցները սադրիչներ են: Մի խոսքով` «3 միլիոն վարչապետի» թեզի ջարդուխուրդ լինելուն զուգահեռ` այս մարդիկ հստակ ատելության գեներացիա են իրականացնում՝ դնելով բաժանարար գծեր` ժողովրդի իրենց չսիրողների եւ իրենց պաշտպանողների միջեւ։ Իսկ վերջիններիս խոսույթի գլխավոր առանցքն իհարկե եկեղեցին է, որտեղ մրցում են, թե ով ավելի անաստված կարող է լինել: Սակայն, կա մի հետաքրքիր փաստ. բոլոր բախումների մեջ առաջնային գործոնը չափելու` ագերսիայի հրահարման վիճակագրությունն է, օրինակ` տուժած ոստիկանների եւ քաղաքացիների հարաբերակցությամբ։ Ըստ հրապարակված փաստերի` ոստիկանական կողմից շատ քիչ անձինք են տուժել, մինչդեռ ցուցարարների կողմից դրանք զգալի թիվ են կազմում: Մոտավոր հարաբերակցությունը կազմում է` 20 եւ 80 տոկոս, ինչը հիմնավոր ենթադրության տեղիք է տալիս, որ ագրեսիան հստակ դրսեւորվել է հենց ոստիկանության կողմից։ Էլ չասենք, որ լրիվ անզեն ցուցարարները հայտնվել էին մինչեւ ատամները զինված ոստիկանական հրոսակների թիրախում, որոնց ճիշտ նույն պահին ԱԺ ամբիոնից «շախի էր գցում» Նիկոլ Փաշինյանը` քաջալերելով, թե` ոստիկաններն անում են իրենց աշխատանքը ու ճիշտ են անում:

«ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈՆ» ԵՎ ՄԱՆԴԱՏԱԿԻՐՆԵՐԸ

Իսկ ի՞նչ արեց խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական արյունալի «Մարտի 1»-ն էր բեմադրում: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շուրջ 3 ժամ 40 րոպե նստեց Ազգային ժողովում ու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխան արեց: Սա էր իբրեւ ընտրված մարտավարությունը` Նիկոլ Փաշինյանին ավելի երկար խորհրդարանում պահելու, բայց ստացվեց, որ դրանով ավելի երկար մարդիկ վնասվեցին, հայտնվեցին հիվանդանոցներում ու ոստիկանության բաժանմունքներում: Իսկ վերջում էլ` օ՛հ, զարմանք… Նիկոլ Փաշինյանը ճողոպրեց: Սա հիշեցրեց օրերս Բագրատ սրբազանի պատմած անեկդոտը. «Երկու կովբոյ նստած են մի սրճարանում եւ տեսնում են, որ մեկը ձիով անցնում է: Մեկը մյուսին հարցնում է` ո՞վ էր: Նա էլ, թե` անորսալի Ջոն էր: Մի 5 րոպեից հետո է անցնում ձիավորը, նորից է հարցնում` ո՞վ էր, էլի նույն պատասխանը: 3-րդ անգամ էլ է անցնում, կրկին նույն հարցն ու պատասխանը: Հարցնում է` չե՞ք կարողանում որսալ, երկրորդը պատասխանում է` ո՞ւմ է պետք, որ որսանք»: Ինչ խոսք, մի քանի օր առաջ այս անեկդոտը կարող էր ծիծաղելի թվալ, բայց հիմա այլեւս երեւանյան էքսկուրսիաները` Բաղրամյանից Հանրապետության հրապարակ եւ հետդարձ նույն վայր, արդեն անտրամաբանական են թվում: Իսկ էլ ավելի անտրամաբանական է դառնում խորհրդարանական ընդդիմության պահվածքը, հատկապես երբ մի բան էլ Նիկոլ Փաշինյանն է հոխորտում նրանց վրա, ՔՊ-ի խմբակցության ղեկավարն էլ հարձակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վրա: Հետոն ավելի սոսկալի է, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «հելաք ստուց» ոճով էր խոսում: Անդրադառնալով վերոնշյալին` Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Դուք նայեք` ինչպես է Ալենն ու բանակում պոլ լվացող Հակոբ անունով չնթռլոն խոսում հաղթանակած բանակի գեներալ Սեյրան Օհանյանի հետ... Դե չասեմ եկեք մի քանի խուլիգան քայլիստների վարքը Օհանյանի նկատմամբ... Պարոն Օհանյան, վայր դրեք ձեր մանդատը... Դուք դաստիարակված մարդ եք, դուք չեք կարող այս «աղբի» հետ նույնիսկ խոսել... Դուք մնալով սրանց հետ` ինքնախայտառակվում եք...»: Եվ, իսկապես, անգամ հարցն այլեւս այն չէ, թե խորհրդարանական ընդդիմության մանդատները վայր դնելով` ճգնաժամ կստեղծվի, թե` ոչ, խնդիրն այն է, որ այդ մանդատները եղած-չեղած մի հաշիվ են դարձել` բացառությամբ մանդատակիրների գրպանի բարօրությունից ու ամեն անգամ խայտառակվելուց: Երիցս ճիշտ է նաեւ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը` «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը, երբ ասում է. «Մանդատի գինը ստորացումն է»: Ի դեպ, նույն Ս. Գասպարյանն էր, որ դեռ հունվարին զգուշացնում էր. «Զգոն եղեք՝ հավատի եւ Եկեղեցու դեմ արշավ է սկսվել»:

ՇԱՆՏԱԺ ՓՈՂՈՑՈՎ` ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Ի վերջո, ո՞ր կողմն ինչ շահեց` Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից, Եղիշեն կասեր «քաջերը» ելան քաջերի դեմ, եւ երկու կողմն էլ պարտություն կրեցին: Բայց հարցն այստեղ այն է, թե արդյոք իրականում երկու կողմ կար, թե՞, այդուհանդերձ, շահեց երրորդ կողմը: Ինչպես անկախ քաղաքագետ Ազատ Ադամյանն է նշում, Նիկոլի վերջին «ելույթից» հանում ես լաչառությունը եւ թողնում բովանդակությունը, ստացվում է խնդրանք-ելույթ ուղղված` իր արեւմտաթուրքական տերերին, որով խնդրում է իրեն չփոխել եւ խոստանում է անել այն, ինչի համար բերվել է իշխանության՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ: «Գունավոր հեղափոխության պատրաստության արտոնությունը եւ իրականացման գլխավոր նպատակը այդ է եղել, ոմանք մտածում էին այդ կստացվի` Արցախից յոթ շրջան տալով, Նիկոլը մտածում էր Արցախը տալով, հետո կտան (Նիկոլը կամ այլ արեւմտամետ) Սեւանի արեւելյան ափը, հետո` Սյունիքը եւ այսպես շարունակ, ու կարեւորը, այս ամենը կարվի «ինքնիշխանություն» խրոխտ լոզունգով»,- ընդգծում է քաղաքագետը: Ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանի խորհրդարան, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանի կառավարություն այցն ամենեւին պատահական չէր այս իրադարձությունների ֆոնին: Կա հիմնավոր վարկած, որ նրանք կանաչ լույս են վառել Նիկոլ Փաշինյանի համար` պահանջելով այլեւս նազուտուզ չգալ եւ հստակ քայլեր անել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում: Դրա դիմաց Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները կպահեն Նիկոլի իշխանությունը: Կարո՞ղ է չանել Նիկոլ Փաշինյանը, ինչ թելադրում են: Իհարկե` ոչ, որովհետեւ փողոցով նրան շանտաժ են անում: Նա չի անի, կլինի իշխանափոխություն, եւ ավելի լավ կանի, օրինակ, Սիմոնյան Ալենը, ով դժգոհում էր ինչ-որ միությունների մեջ մտնելու վերաբերյալ: Մինչդեռ հենց իր շեֆը` Նիկոլն է այսօր երկիրը տանում եւ ոչ թե մտցնում, այլ թողնում Եվրամիության դռան տակ: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Այս հարցը երեկ ուղիղ տրվեց Բագրատ սրբազանին` այն էլ ռուս լրագրողի կողմից: «Այսօր դրա ժամանակը չէ, որպեսզի պատասխանեմ այդ հարցին»,- երկու անգամ հարցը կրկնելուց հետո` պատասխանեց սրբազանը: Զարմանալի է, եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է լինելու դրա ժամանակը: Ի վերջո, շարժումը դե՞մ է, թե՞ կողմ, որ Հայաստանը վերջնականապես փոխի արտաքին վեկտորը, լավ բա` սահմանազատման եւ սահմանագծման հարցը ինչպե՞ս է լուծելու շարժումը, որը թեպետ անցումային կառավարություն կազմելու, բայց, այդուհանդերձ, քաղաքական հայտ է ներկայացնում: Այս հարցերի պատասխանները շարունակում են չլինել, շարժման ճակատագիրը եւս անհայտ է, հատկապես, որ այսօրվանից որոշվել է բացել արդեն օրեր շարունակ փակված Բաղրամյան պողոտան:

Ի դեպ, Բաղրամյանում տեղի ունեցած բախումներից հետո` Բագրատ սրբազանը կոչ  է արել կուսակցություններին հանդես գալ դատապարտող հայտարարություններով, եւ ինքն այդպես էլ չհայտնելով իր քաղաքական օրակարգը` ասել էր. «Չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք, ոչ մի բան էլ դուք չունեք, դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երեւույթներ եք»: Բայց, արի ու տես, որ շարժման «Փիառ» կոմպանիան մինչեւ երեկ ուշ գիշեր այդպես էլ որեւէ քաղաքական ուժի հայտարարություն չհրապարակեց շարժման էջում, մինչդեռ մի շարք իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր, իսկապես, դատապարտել էին եւ շատ հստակ ներկայացրել քաղաքական օրակարգ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top