Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Հոգնել չկա՛, վախենալ չկա՛, նահանջել չկա՛. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Ժողովրդավարության բաստիոնում ոստիկանները, որոնց առաքելությունը սեփական ժողովրդին պաշտպանելն է, այնպիսի լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների վրա, որոնք օգտագործվում են միայն զինված հանցագործների դեմ։ Ոստիկանները համարձակվում են ցանկացած միջոց կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, առանց պատճառի հարվածներ հասցնել, խոշտանգել մարդկանց և իրենց հանցագործ գործողությունները որակել օրենքի տառին համապատասխան և պաշտպանել միայն մեկ մարդու։
Նիկոլի այս գործելաոճը՝ ոստիկանների հետևում թաքնվելը, խոսում է նիկոլի թույլ իշխանության, բոլոր ուժային կառույցները որպես իշխանության ապահովվման միջոց օգտագործելու և քաղաքական պարտությունը արձանագրված լինելու մասին։
 
Պայքարը շարունակելու համար ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, մենք ոչնչից չենք վախեցել ու չենք վախենում։ Արձանագրենք նաև, որ հայի դեմ պայքարող դավաճանը ոչ մի հրաման չի տվել թշնամու առաջխաղացումը կանխելու համար։ Հոգնել չկա՛, վախենալ չկա՛, նահանջել չկա՛», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ