Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՇՏԱՊ. Մարդկանց նախազգուշացրել են կորոնավիրուսի նոր տարբերակների մասին. «Անհնար է պաշտպանվել »

Առողջապահական

Կորոնավիրուսով վարակվելու վտանգը մնում է բարձր, քանի որ COVID-19-ի յուրաքանչյուր նոր տարբերակ կարող է շրջանցել անձեռնմխելիությունը։ Այս մասին խոսել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Նա նաև կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում այս հիվանդության նոր շտամներ կհայտնվեն։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Պոպովան գնահատել է բնակչության համար COVID-19-ի սպառնալիքը։ Նրա խոսքով՝ վիրուսի յուրաքանչյուր նոր գենովարիանտ ի վիճակի է շրջանցել իր նախորդների կողմից ձևավորված իմունիտետը։

«Ուստի այսօր կա կորոնավիրուսի նոր տարբերակով վարակվելու վտանգ, որից մենք դեռ պաշտպանվածություն չունենք»,- ընդգծել է նա։ Պոպովան նաև հավելել է, որ FLiRT կորոնավիրուսային տարբերակը, որը վերջին ամիսներին տարածվել է ամբողջ աշխարհում և հասել է նաև Ռուսաստան, վերջինը չէ։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարն ընդգծել է, որ վիրուսը հակված է մուտացիայի, այն էլ շատ արագ։ Այդուհանդերձ, ռուս մասնագետները, նրա խոսքով, սովորել են նույնականացնել մուտացիայի ենթարկված հիվանդության նույնիսկ առանձին տարբերակները։

Պոպովան հիշեցրել է, որ երկրում գործարկվել է «Սանիտարական վահան» դաշնային նախագիծը։ Դրա շրջանակներում մշտապես իրականացվում են խորը մոլեկուլային գենետիկական հետազոտություններ. շաբաթական թեստավորվում է առնվազն 500-700 նմուշ Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից։ Այս պահին Ռուսաստանում կորոնավիրուսի գերակշռող տարբերակը մնում է «օմիկրոնը»։ Միևնույն ժամանակ, վերջին շաբաթվա ընթացքում COVID-10-ով հիվանդացությունը նվազել է։ Դրա տարածման դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը հայտնել է, որ այս ցուցանիշը նվազել է 6,5%-ով։ 100 հազար բնակչությանը կազմում է 7,84։ «Ռուսաստանի Դաշնության 26 բաղկացուցիչ սուբյեկտներում գրանցվել է հիվանդացության աճ, այդ թվում՝ 13 մարզերում միջին հանրապետականից ավելի», - ավելացրել են շտաբում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ