Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Մերժում ու դատապարտում ենք նման գործելաոճը. ՀԿԿ Կենտկոմ

Թեմա

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանում, խաղաղ ցուցարարների և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի դրսևորումը, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներով։

Իշխանությունների կողմից վարվող պարտվողական և միակողմանի զիջումների քաղաքականությունը հիրավի հարուցում է ժողովրդի զայրույթը։ Քաղաքացիներն՝ արտահայտելով իրենց բողոքը, իրականացնելով խաղաղ ցույցեր և հավաքներ, իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը։

Պետական, քրեական ոչ մի հանցանք չիրականացրած խաղաղ ցուցարարների նկատմամբ երեկվա կատարվածը պետք է դատապարտվի ոչ միայն հայկական կառույցների ու կազմակերպությունների, այլև ամբողջ աշխարհով իրենց կործանարար ժողովրդավարությունը շաղ տվող Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից։

Մենք կրկին մերժում ու դատապարտում ենք նման գործելաոճը, ոստիկանությանը կոչ անելով ցուցաբերել զսպվածություն, ցուցարարներին՝ զգոնություն։

ՀԿԿ Կենտկոմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ