ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ

Ն.Փաշինյանն իր քաղաքականությամբ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը

Վերլուծություն

Վարչապետը փաստացի միակողմանիորեն Լեռնային Ղարաբաղը «նվիրեց» Ադրբեջանին եւ տեղի հայ բնակչությանը թողեց բախտի ողորմածությանը։ Հաստատելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում (այդ թվում՝ 2022 թվականի Պրահայի համաձայնագրերի շրջանակներում)՝ Ն.Փաշինյանը «կանաչ լույս» վառեց Բաքվին եւ Անկարային՝ էթնիկ հայերին վտարելու Ղարաբաղում իրենց պատմական բնակության վայրերից։

Իրավիճակին առանձնահատուկ ցինիզմ էին հաղորդում Ն.Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորումից հեռու մնալու գործողությունները եւ տեղի հայերին ուղղված նրա բազմիցս «հանձնարարականները»՝ առանց Երեւանի օգնության Բաքվի հետ ինքնուրույն փոխադարձ ընդունելի լուծման հասնելու։ Այսպիսով` Հայաստանի ղեկավարը բացահայտ ցույց տվեց իր անտեսումը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագրի նկատմամբ, որոնք Ն.Փաշինյանի կառավարության փաստացի դավաճանության արդյունքում ստիպված եղան մեկ գիշերվա ընթացքում փախչել՝ թողնելով իրենց պատմական հայրենիքը, տները եւ նախնիների գերեզմանները։

Միեւնույն ժամանակ, մի քանի տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին իշխանության գալուց անմիջապես հետո, Ն. Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, եւ ինքը թույլ չի տա Ադրբեջանի որեւէ ոտնձգություն այս տարածքի նկատմամբ։ Ցավոք սրտի, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնային պլանում դրեցին արեւմտյան հովանավորների բարեհաճ վերաբերմունքը եւ նրանց հրահանգով մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեցին իրենց հրապարակայնորեն հայտարարված դիրքորոշումներից՝ անգամ համաշխարհային հայ համայնքի համար այդքան զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ անկախությունը:

Բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկումը, հավանաբար, հայկական ողբերգության միայն սկիզբն է: Այժմ օրակարգում է բուն Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, հատկապես Ն.Փաշինյանի՝ Երեւանի ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցման» մասին հայտարարությունների եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի «զրոյացման» օրեցօր ավելի ընդգծված մտադրությունների լույսի ներքո։

Թուլացած Հայաստանը ադրբեջանա-թուրքական տանդեմի համար կդառնա «համեղ պատառ», որը, անկասկած, վերջնականապես կճնշի Երեւանին։

Հարձակման թիրախ է դառնալու Հայաստանի Սյունիքի մարզի տարածքը, որը բաժանում է Ադրբեջանի հիմնական տարածքը իր էսկլավից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից եւ Թուրքիայից։ Բաքուն եւ Անկարան վաղուց են մշակում Սյունիքի (թյուրքական տեղանունով՝ Զանգեզուր) միջանցքի ստեղծման ծրագրերը. մի կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ մյուս կողմից՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ ուղիղ տրանսպորտային կապերի համար։

Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ այն միակ աշխարհագրական օբյեկտն է, որը կապում է Իրանը (եւ նրա միջոցով Հնդկաստանը) Եվրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավմամբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը եւ Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ (մոլորակի բնակչության 20 տոկոսը), մեծ կախվածության մեջ կհայտնվեն Անկարայից: Ավելին` Սյունիքի մարզն իր գոյությամբ Հայաստանի կազմում խոչընդոտում է «Մեծ Թուրան» նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից։

Ի վերջո` Սյունիքը հարուստ է բնական պաշարներով: Այստեղ է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 տոկոսը (Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը), կան երկաթի, ոսկու եւ այլ մետաղների հանքավայրեր։ Տարածաշրջանում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերությունը:

Միաժամանակ Բաքուն չի բացառում Սյունիքի մարզի մի մասի վրա վերահսկողություն սահմանելու ռազմական տարբերակները՝ Ադրբեջանին եւ Թուրքիային այդքան անհրաժեշտ տրանսպորտային երթուղու գործունեությունը ապահովելու նպատակով։ Այս համատեքստում Ն.Փաշինյանի՝ Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից հնարավորինս հեռու մնալու ցանկությունը՝ միաժամանակ աշխարհագրորեն Արեւմուտքից մեկուսացված լինելու պայմաններում Երեւանը դնում է ծայրահեղ խոցելի վիճակում։

Բացի այդ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) եւ անցյալ տարվա սեպտեմբերի Լեռնային Ղարաբաղում Բաքվի «հակաահաբեկչական գործողության» փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի երկրները Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված իրական վտանգի դեպքում սահմանափակվում են միայն բանավոր հայտարարություններով եւ դեկլարատիվ բնույթի հարձակումներով Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, սակայն իրական քայլեր չեն ձեռնարկում՝ աջակցելու իրենց հայկական «խնամարկյալներին»։

Այս առումով Ն.Փաշինյանի անհեռատես արտաքին քաղաքականությունը, որն արդեն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկմանը, ապագայում կարող է հանգեցնել բուն Հայաստանի մի շարք տարածքների կորստի եւ, հնարավոր է, Հայաստանի պետականության փլուզմանը, իսկ հանրապետությունը կվերածվի Թուրքիայի տարածաշրջանային «վիլայեթներից» մեկի։

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfo

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված