Ուժեղներին սկսել է կրծել կասկածի որդը Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է պատասխանել՝ հրաժարական կտա՞, եթե ընդդիմությունը չքվեարկի սահմանադրության նախագծին Վարչապետը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագի Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Ռուսական ուժերը ստրատեգիական նշանակության մայրուղու մատույցներում են (Քարտեզ)

Միջազգային

Նովոալեքսանդրովկայի գրավումից հետո Ռուսաստանի զինված ուժերը առաջ են շարժվում Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի: Ռուսական ուժերը ներկա պահին Վոզդվիժենիե փոքրիկ բնակավայրի մատույցներում են, որը գրավելու դեպքում մինչեւ մայրուղի կմնա մոտ 3 կմ-ի կարգի տարածք: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պոկրովսկ-Կոնստանտինովկա-Բախմուտ հիմնական մայրուղին ունի ստրատեգիական նշանակություն: Այն փակելու դեպքում ռուսներն էապես կսահմանափակեն Տրոյեցկի ողջ պաշտպանական գոտու մատակարարումները: Գումարած, հնարավորություն կառաջանա մայրուղու երկայնքով երկկողմ հարված հասցնել` Տրոեցկի գոտին շրջապատման մեջ վերցնելու հեռանկարով (Քարտեզ 2):

Բացի այդ, մայրուղի դուրս գալով, ռուսական ուժերը կկախվեն Տիմոֆեեւկա-Պրոգրես հատվածի «գլխին», որոնց գրավումը կբացի դեպի արեւմուտք տանող ուղիները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ