Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով

Տիկին Քրիստինայի ինչի՞ն էր պետք Ալենին իր «մայրական գիրկն առնելը»

Վերլուծություն

­Թե Ա­լեն Սի­մոն­յա­նի հետ նա­խօ­րեին ԱԺ այ­ցե­լած ՀՀ-ում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նին ինչ է քննար­կել, ան­կեղծ ա­սած, հե­տաքր­քիր չէ: ԱԺ-ից պաշ­տո­նա­պես հայտ­նում են, թե՝ «Հան­դիպ­ման ըն­թաց­քում քննարկ­վել են անվ­տան­գա­յին ի­րա­վի­ճա­կը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը, Ադր­բե­ջա­նում ա­պօ­րի­նի պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի խնդի­րը» եւ այլն: Բայց բո­լորն են հաս­կա­նում, որ Ա­լենն ա­մե­նե­ւին էլ այն ան­ձը չէ, որ նրա հետ «վե­րա­կա­ցուն»՝ ա­մե­րիկ­յան դես­պանն ի­րա­կա­նում ինչ-որ լուրջ հար­ցեր կքննար­կեր:

ԴԵՍՊԱՆԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱԼԵՆԻՆ ԱՅՑԵԼԵԼԸ

Ա­մե­րիկ­յան դես­պա­նը, ի վեր­ջո, սրանց հա­մար հրա­հանգ­ներ ի­ջեց­նող է, ոչ թե ինչ-որ բա­ներ քննար­կող: Իսկ դրա հա­մար հան­դի­պե­լու կա­րիք էլ չկա. ա­սում են, կան դես­պա­նի հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տող­ներ, ո­րոնց զան­գում, ծայ­րա­հեղ դեպ­քում՝ գնում-փո­խան­ցում են «վե­րին կամ­քը»: Այ­սինքն, ԱԺ նրա այ­ցին պետք է մո­տե­նալ այլ հար­ցադր­մամբ՝ դես­պա­նի ին­չի՞ն էր պետք Ա­լե­նին ցու­ցադ­րա­բար հան­դի­պե­լը, հե­տը նկար­վե­լը ու, մի­գու­ցե, մի բա­ժակ «կո­ֆե« խմե­լը: Չէ, սխալ չհաս­կա­նաք, ա­մե­նե­ւին էլ այն մտքին չենք, որ Բագ­րատ սր­բա­զա­նի կող­մից ԱԺ-ի դի­մաց մի­տինգ ա­նելն էր ի­րա­կան պատ­ճա­ռը, թե դես­պա­նը ե­կել էր Ա­լե­նին «դուխ տա­լու» կամ հրա­հան­գե­լու, որ իր դե­պու­տատ­նե­րին լավ տի­րությւն ա­նի, որ հան­կարծ մե­կը չմտա­ծի «Սր­բա­զան շար­ժում» թռնե­լու մա­սին: Այն մի­տինգն ու ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը Նի­կո­լի դեմ են, ե­թե «դուխ տա­լու» խնդիր լի­ներ, դես­պա­նը Նի­կո­լի մոտ պետք է գնար:

­Շատ ա­վե­լի նման չէ՞, որ ԱԺ այ­ցե­լե­լու բուն ի­մաս­տը հենց այդ փաստն էր՝ Ա­լե­նին ցու­ցադ­րա­բար տես­նե­լը, «մայ­րա­կան հո­գա­տա­րութ­յամբ» տե­սախ­ցի­կի ա­ռաջ ձեռ­քը սեղ­մե­լը՝ դրա­նով ի ցույց դնե­լով, թե՝ «Ա­լե­նը մեր տղան է»: Ու ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա դրա­նով ո՞ւմ եւ ի՞նչ մե­սիջ հղեց տի­կին Ք­րիս­տի­նան: Ու­զում է ի ցույց դնել, թե ՔՊ-ն­ իր հո­վա­նա­վոր­յալ ո՞ւժն է. բայց դրա կա­րի­քը չկա, բո­լորն են հաս­կա­նում: Թե՞ ցույց է տա­լիս, որ ան­ձամբ Ա­լե­նին են բարձր գնա­հա­տում. այս տար­բե­րա­կի դեպ­քում միակ մար­դը, ում ի­մաստ կու­նե­նար նման մե­սիջ հղե­լը, թող տա­րօ­րի­նակ չթվա՝ Նի­կոլն է, թե՝ «Նի­կոլ, միակ մար­դը, ում ձեռ­քը սեղ­մում ենք, դու չես, տե´ս, Ա­լենն էլ է մեր տղան»:

Ամ­բողջ հարցն այս­տեղ մի փոքր այլ է՝ իսկ ա­մե­րիկ­յան դես­պա­նը Նի­կո­լին նման մե­սիջ հղե­լու ա­ռիթ ու­նի՞, փոր­ձենք հաս­կա­նալ:

ԻՐԱՆԸ ՍՈՒՊԵՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՇԵՄԻՆ Է

Այն, որ իշ­խա­նութ­յան գա­լուց սկսած Նի­կո­լը փոր­ձել է միա­ժա­մա­նակ խա­ղալ եր­կու՝ ռու­սա­կան եւ ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յան վրա, էլ չա­սած թուր­քա­կան, բրի­տա­նա­կան թե­ւե­րի մա­սին, հին պատ­մութ­յուն է: Եր­կի­րը, ի­հար­կե, դրա­նից հա­սավ ոչն­չաց­ման եզ­րին, բայց որ այդ խա­ղի արդ­յուն­քում նա կա­րո­ղա­ցավ, չնա­յած բո­լոր ա­րած­նե­րին, պա­հել իշ­խա­նութ­յու­նը, դա էլ է փաստ: Միայն թե ներ­կա փու­լում այս­տե­ղից այն­տեղ թռնե­լու հնա­րա­վո­րութ­յունն ար­դեն սեղմ­վել է մին­չեւ «մեկ քայ­լի» աս­տի­ճան. ն­րա ա­ռաջ շատ կոնկ­րետ պա­հանջ­ներ է դրված ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ՝ Վա­շինգ­տո­նի կող­մից. վերջ­նա­կա­նա­պես ֆիք­սել, թե որ դիր­քում ես, այ­լա­պես մենք վերջ­նա­կա­նա­պես կֆիք­սենք, որ հա­կա­դիր դաշ­տում ես՝ հե­ռան­կար­նե­րով հան­դերձ:

­Թե ին­չու է այս ի­րա­վի­ճա­կը, դա էլ է հաս­կա­նա­լի, թեեւ թարմ օ­րի­նակն ա­վե­լորդ ան­գամ շատ պարզ ցույց է տա­լիս, թե գլո­բալ ի­մաս­տով ինչ է տե­ղի ու­նե­նում մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Այս­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված եւ վստա­հե­լի աղբ­յու­րը գրե­ց. «Ռու­սաս­տա­նը հայտ­նել է, որ 73,2 մի­լիոն տոն­նա ռու­սա­կան ա­ծուխ կար­տա­հան­վի Հնդ­կաս­տան` Ի­րա­նի նա­վա­հան­գիստ­նե­րի մի­ջո­ցով: Ի­րա­նա­կան IRISL նա­վա­փո­խադ­րող ըն­կե­րութ­յու­նը պատ­րաս­տել է 300 նավ այս առեւ­տու­րը հեշ­տաց­նե­լու հա­մար, եւ ռու­սա­կան ապ­րանք­նե­րի ա­ռաք­ման ժամ­կե­տը Հնդ­կաս­տան 45-ից կնվա­զի մինչեւ 15 օր։ Ի­րա­նը մի քա­նի մի­լիարդ դո­լար կվաս­տա­կի տա­րանց­ման վճար­նե­րից»:

­Վեր­ջերս նույն աղբ­յու­րը հայտ­նել էր նաեւ, որ ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րի հետ կապ­վող եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը շա­հա­գործ­ման է հանձն­վել, եւ այս մասշ­տա­բա­յին գոր­ծար­քի մա­սին տե­ղե­կութ­յունն էլ ե­կավ հաս­տա­տե­լու, որ «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խա­գի­ծը մտնում է ակ­տիվ գոր­ծարկ­ման փուլ, ինչ­քան էլ որ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է այն խա­թա­րել: Այդ թվում` Հա­յաս­տա­նի մի­ջո­ցով ար­գե­լա­փա­կել հյու­սի­սից դե­պի հա­րավ եւ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ ա­մեն մի հնա­րա­վոր շարժ: Արդ­յուն­քում, Ի­րանն ար­դեն իսկ խո­սում է մի­լիար­դա­վոր դո­լար­ներ (ոչ դո­լա­րա­յին տես­քով) վաս­տա­կե­լու մա­սին, իր շա­հույթ­նե­րին է սպա­սում նաեւ Ադր­բե­ջա­նը: Իսկ Հա­յաս­տա­նը դեռ միայն պատ­մա­կան մասշ­տա­բի կո­րուստ­ներ է կրում:

­Սա­կայն դեռ ֆի­նան­սա­կան շահն էլ մի կողմ թող­նենք: Սա ա­ռա­ջին մասշ­տա­բա­յին գոր­ծարքն է, դրան կհե­տե­ւեն բա­զում այլ գոր­ծարք­ներ ու ոչ միայն Հնդ­կաս­տա­նի, այլ նաեւ` Չի­նաս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Այս ընդ­հան­րա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ նե­րառ­վում են նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հզոր երկր­նե­րը, եւ պա­տա­հա­կան չէր մաս­նա­վո­րա­պես Սաուդ­յան Ա­րա­բիա­յի ան­դա­մակ­ցութ­յու­նը ԲՐԻԿՍ-ին: Պա­տա­հա­կան չէ, որ այդ ուղ­ղութ­յամբ սկսել է շատ ա­վե­լի լուրջ նա­յել նաեւ Թուր­քիան, ին­չի հեր­թա­կան հիմ­նա­վո­րու­մը դար­ձավ թուր­քա­կան արտ­գործ­նա­խա­րա­րի ռու­սաս­տան­յան այ­ցը՝ Նիժ­նի Նով­գո­րո­դում կա­յա­ցած ԲՐԻԿՍ-ի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար: Պա­տա­հա­կան չէ ՌԴ-ի գե­րակ­տիվ գոր­ծու­նեութ­յունն Աֆ­րի­կա­յում, եւ այլն:

Այս հա­մա­մո­լո­րա­կա­յին մասշ­տա­բի գոր­ծըն­թաց­նե­րում ՌԴ-Ի­րան կա­պը, ի­հար­կե, ա­ռանց­քա­յին դեր ու­նի: Տն­տե­սա­կան դաշ­տում դա «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի տես­քով է, ո­րը բաղ­դատ­վում է բա­զում հա­մե­մա­տա­բար մանր ծրագ­րե­րի: Եվ, հաս­կա­նա­լի է, որ հաշ­վի առ­նե­լով ա­րեւմտ­յան մասշ­տա­բա­յին եւ չդա­դա­րող գրոհ­նե­րը, նման մասշ­տա­բա­յին ծրա­գիրն ու­նի նաեւ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման խնդիր:

Եվ ա­հա, ի­րա­նա­կան աղբ­յու­րը նա­խօ­րեին նաեւ այդ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հետ կապ­ված ու­շագ­րավ տե­ղե­կութ­յուն հայտ­նեց.

«­Ռուս-ի­րա­նա­կան լայ­նա­ծա­վալ գոր­ծար­քը պաշ­տո­նա­պես ա­վարտ­վեց...

20-ամ­յա պայ­մա­նա­գիրն այժմ պատ­րաստ է ստո­րագր­ման Պու­տի­նի եւ Ի­րա­նի ա­պա­գա նա­խա­գա­հի կող­մից։

Այս պատ­մա­կան գոր­ծար­քը զգա­լիո­րեն կամ­րապն­դի Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ռազ­մա­կան, տնտե­սա­կան եւ քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րում։ Այս գոր­ծար­քի շրջա­նակ­նե­րում Ռու­սաս­տա­նը Ի­րա­նին կտրա­մադ­րի ռու­սա­կան ա­մե­նաա­ռա­ջա­դեմ ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րից.

­Մի­ջու­կա­յին սու­զա­նա­վեր,

­Սու-35 ար­տադ­րա­կան գծեր Ի­րա­նում,

Տ-14 «Ար­մա­տա» տան­կեր,

Ա­տո­մա­յին ու­ժա­յին ագ­րե­գատ­նե­րի հա­վա­քում,

­Միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հրթիռ­նե­րի հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գիա­ներ», եւ այլն:

Ի­րանն էլ, հաս­կա­նա­լի է, պարտ­քի տակ չի մնա­լու, սա­կայն դա հար­ցի մյուս կողմն է: Այս պա­հին կենտ­րո­նա­նաք աս­վա­ծի վրա: Այս տեխ­նո­լո­գիա­նե­րը ստա­նա­լու դեպ­քում, գու­մա­րած սե­փա­կան հսկա­յա­կան պո­տենց­իա­լը, նաեւ տնտե­սա­կան մե­գա­նա­խագ­ծե­րից սպա­սե­լիք­նե­րը, Ի­րա­նը շատ կարճ ժա­մա­նա­կում վե­րած­վե­լու է սու­պեր­պե­տութ­յան, տա­րա­ծաշր­ջա­նա­յին ա­նա­ռար­կե­լի լի­դերի: Իսկ գլո­բալ ի­մաս­տով, ռու­սա­կա­նին ե­թե գու­մար­վի ի­րա­նա­կան նման պո­տենց­իա­լը, դա նշա­նա­կում է Հ­յու­սի­սա­յի­նից Հնդ­կա­կան օվ­կիա­նոս հաս­նող գծի նկատ­մամբ կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն: Թե Թուր­քիան այդ գծի որ կող­մում կմնա՝ ա­րե­ւել­յան թե՝ ա­րեւմտ­յան, կա­րե­ւոր, բայց ոչ ո­րո­շիչ դրվագ է, թեեւ, ե­թե դրա­կան ա­վարտ ու­նե­նա ԲՐԻԿՍ-ին Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման, այդ հար­ցի պա­տաս­խա­նը կլի­նի:

Այդ գծի ո՞ր հատ­վա­ծում կմնա հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը. սա ար­դեն ո­րո­շիչ գոր­ծոն է, քա­նի որ մեր տա­րա­ծաշր­ջա­նը կա´մ կա­րող է լի­նել «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» մաս­նիկ, կա´մ դ­րան ուղղ­ված լուրջ սպառ­նա­լիք: Ըստ այդմ, Ի­րա­նից ե­կած բա­զում հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ նա­խա­գահ Ռաի­սիի ող­բեր­գա­կան մա­հից հե­տո, ի­հար­կե, ցույց են տա­լիս այն կա­րե­ւո­րութ­յու­նը, ո­րը Թեհ­րա­նը տա­լիս է այս գոր­ծըն­թաց­նե­րին: Նաեւ Ռու­սաս­տա­նից ե­կած բա­զում հոր­դոր­նե­րը, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը պետք է լու­ծում ստա­նա նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա՝ Մեղ­րիում ռու­սա­կան անվ­տան­գա­յին (ոչ թե տա­րած­քա­յին, ինք­նիշ­խա­ն կամ նման մի բան) վե­րահս­կո­ղութ­յամբ, իր հեր­թին է ի­մաստ ստա­նում «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» այս ընդ­հան­րա­կան հա­մա­տեքս­տում: Ու այն, որ Հա­յաս­տա­նում ա­մե­րիկ­յան դես­պանն այ­ցե­լում է Ա­լե­նին՝ «Հա­րա­վա­յին Կով­կա­սում անվ­տան­գա­յին ի­րա­վի­ճա­կը» քննար­կե­լու հա­մար, բնա­կա­նա­բար, թվարկ­ված ա­մե­նին ա­րեւմտ­յան հա­կազ­դե­ցութ­յան դիր­քե­րում գտնվող շատ փոքր դե­տալ­նե­րից մեկն է:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Նի­կո­լը, թե­րեւս, պետք է որ ա­վե­լի լավ տե­ղե­կաց­ված լի­նի, թե ինչ է իր հիմ­քում են­թադ­րում ռուս-ի­րա­նա­կան հի­շա­տակ­ված «պատ­մա­կան գոր­ծար­քը», այն ինչ լրջա­գույն պո­տենց­իալ է պա­րու­նա­կում: Նաեւ, որ այս ա­մե­նը ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յի խնդիր է, փաս­տա­թուղ­թը հա­մա­ձայ­նեց­ված է Ի­րա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րութ­յան հետ, եւ նոր նա­խա­գա­հին կմնա միայն ստո­րագ­րել այն: Վեր­ջա­պես, թե այս ուղ­ղութ­յամբ հե­տա­գա խա­ղե­րի ինչ վտանգ­ներ կա­րող են պա­րու­նա­կել: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը կա­րո՞ղ է վստահ լի­նել, որ Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես չի թեք­վի այդ ուղ­ղութ­յամբ. ե­րե­ւի՝ ոչ: Թե­րեւս, Հա­յաս­տան ժա­մա­նած ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի գոր­ծե­րի գծով տե­ղա­կալ Ջեյմս Օ՛Բ­րա­յե­նը կփոր­ձի հա­վել­յալ ան­գամ ե­րաշ­խիք­ներ ստա­նալ, որ Նի­կոլն ի­րենց «գլխից չի թռնե­լու»: Ուս­տիեւ, թե­րեւս պետք էր նաեւ ի ցույց դնել, թե տես, Ա­լեն ու­նենք, ով պատ­րաստ է օր­վա ցան­կա­ցած ժա­մի «ռուս քրֆել»…

Ինչ­եւէ, սպա­սենք Օ՛Բ­րա­յե­նի այ­ցի արդ­յունք­նե­րին: Բայց մինչ այդ նկա­տե­լով, որ նա­խօ­րեին Բագ­րատ սրբա­զա­նը եւս ո­րո­շեց միա­ժա­մա­նակ ռու­սե­րեն եւ անգ­լե­րեն ու­ղերձ­ներ հղել: Իսկ սա լուրջ սխալ է. ան­գամ «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» մե­ծա­գույն մաս­նա­գետ Էր­դո­ղանն է ար­դեն ստիպ­ված մեկն ընտ­րել, էլ ուր մնաց, թե քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ քիչ փորձ ու­նե­ցող Սր­բա­զա­նին դա հա­ջող­վի: Թե՞ «Ա­մե­րի­կա­յեն ե­գաձ» Օս­կան­յանն է հա­մո­զել, թե «կոմպ­լո­մեն­տա­րիզ­մը» ճիշտ մո­տե­ցում է:

 

 






Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top