Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot

Ներքաղաքական

Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իր անվան շուրջ աղմուկը ուղղորդվում է. «Ես գիտեմ՝ ովքեր են, չեմ հրապարակում, հետո իմ հուշերի գրքում մի օր կգրեմ էդ մասին, չեմ ուզում, որ տնից ամոթով դուրս չգան… Ինձ համար, իմ ընտանիքի համար ցավալի է, երբ կարդում ենք, որ Գեղամ Նազարյանին Նիկոլ Փաշինյանը 3,5 մլն դոլար է տվել, որ ֆրակցիայում բաժանի, Սեյրան Օհանյանն էլ անտառը ճղելով շուտ ուզում էր հասնի Կիրանց, որ 100 հազարը վերցնի: Էս մակարդակի ենք հասել: Իրոք, ուզում եմ շարժմանը քիչ երեւամ, որովհետեւ անհարկի մեղադրանքներ են լինում՝ էս բառը էսպես չասեցիր, շեշտը սխալ դրեցիր… Ո՛չ ասել եմ ես եմ վարչապետի թեկնածուն, ո՛չ ասել եմ, որ ուզում եմ հեղափոխություն անեմ, միապետություն հաստատեմ, ես միապետ դառնամ, ոչ ասել եմ՝ ուզում եմ օդանավակայանը վերցնեմ ինձ, անկեղծ եմ ասում, իրոք, չեմ հասկանում»:

Գեղամ Նազարյանը վստահեցրել է,, որ միտք չի ունեցել Կիրանցում ճանապարհը փակողներին ցրել. «Մեջքիս հետեւից, անունները չտամ, մի քանի հոգի ասացին՝ ժողովուրդ, Գեղամն եկել է, որ ասի՝ ճանապարհը բացեք, անմիջապես որակում են սադրանք: Այնքան այն դպրոցի մասին ասացին՝ Գեղամի առանձնատուն դառավ սահմանային եսիմ ինչ: Գեղամի տառապանքները հասկանո՞ւմ են ինչ է, երբ իր այգուց տեսնում է սահմանը»:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ