Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ

Ինչու իմպիչմենթի գործընթացը փոխարինվեց ուղերձի նախագծով

Ներքաղաքական

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին` արտահերթ նիստ գումարելու պահանջով, որի օրակարգում լինելու է ուղերձի ընդունում` կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման մասին: Եվ թեպետ Աժ խորհուրդը մերժեց, սակայն նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին:ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ այս գործընթացը կապ չունի, այսպես կոչված, իմպիչմենտի հետ` այն է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Մինչդեռ Բագրատ սրբազանն իր առաջնորդած շարժման անունից պատվիրակել էր ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան, որպեսզի հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկեն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: 

— Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չգնաց հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկելու ճանապարհով, այլ որոշեց արտահերթ նիստ գումարել` ուղերձ ընդունելու օրակարգով:

— Ի սկզբանե ԱԺ խորհրդի նիստի քննարկմանը ներկայացված հայտարարության տեքստը իմպիչմենթի հետ կապ չուներ, դրանք առանձին երկու իրավական գործընթացներ են: Իմպիչմենթը անվստահությունն է վարչապետին, եւ դրա համար պետք է 36 ստորագրություն ու նոր վարչապետի անուն-ազգանուն: Այսինքն` սա ավելի խորն իրավական գործընթաց է, որը նաեւ քվեարկվելու է Ազգային ժողովի նիստում: Եվ այստեղ կա վտանգավոր ֆոն, որ եթե տապալվում է իմպիչմենթի գործընթացը, ապա վեց ամիս իրավունք չունես նախաձեռնելու նույնը: Հայտարարության տեքստը, որը ներկայացված է եղել, տրամաբանությունը փոքր-ինչ այլ է: Պարզ լեզվով ասեմ` Ազգային ժողովը, որը հաստատել է այս կառավարության ծրագիրը, արձանագրում է, որ տվյալ կառավարությունը տապալել է իր ներկայացրած ծրագիրը` հիմնվելով մի շարք անհերքելի փաստերի վրա: Նույն Արցախի հարցն ամենացցունն օրինակն է, որ կառավարության ծրագրով նշված էր ոչ միայն Արցախի պահպանումը, այլ նաեւ Շուշիի եւ Հադրութի վերադարձը, մինչդեռ իրականում մենք կորցրինք ամբողջ Արցախը: Այսինքն` կառավարության ծրագիրը չկատարելու հիման վրա` Ազգային ժողովը պահանջում է ոչ թե վարչապետի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը, քանի որ կառավարության այդ ծրագիրը հաստատվել է նույն խորհրդարանի կողմից:

— Իսկ հնարավոր չէ՞ր միանգամից իմպիչմենթի գործընթաց սկսել` 36 ստորագրությունով եւ ոչ թե գնալ ուղերձ ընդունելու ճանապարհով:

— Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց կարծում եմ` ծանրութեթեւ են արվել բոլոր ռիսկերը եւ գնացել են նույն արդյունքին բերող առավել ոչ ռիսկային ճանապարհով:

— Իսկ եթե անգամ ՔՊ-ն ներկայանա արտահերթ նիստին, քվորում լինի եւ ուղերձն էլ ընդունվի, արդյո՞ք այն կբերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, թե՞ այստեղ էլ օրենսդրությունը թույլ տալիս է «խաղեր տալ»:

— Նիկոլ Փաշինյանը երբեք էլ օրենսդրության վրա չի հիմնվել, նա Սահմանադրության վրա էլ չի հիմնվել, բայց Ազգային ժողովի հայտարարությունը` այո՛, ենթադրում է կառավարության եւ կառավարության ղեկավար հանդիսացող վարչապետի հրաժարականը: Այսինքն` այն բերելու է դրան, բայց թե ինչ քայլեր կանի Նիկոլ Փաշինյանը, ենթադրել անգամ չի լինում: Համենայնդեպս, արդեն օրենքով ենթադրվում է, որ դրան պետք է հաջորդի հրաժարականը: Ամեն դեպքում, ժամ առ ժամ կարող է իրավիճակ փոխվել: Երեկ ԱԺ խորհուրդը մերժեց հայտարարության տեքստը, ինչը, եկեք ազնիվ լինենք, կանխատեսելի էր, բայց օրենքի ուժով 5 աշխատանքային օր հետո կգումարվի նիստը: Իհարկե, ես կանխատեսում եմ, որ ՔՊ-ն կարող է բոյկոտել այն, բայց նաեւ ժողովրդի ցասման եւ ճնշման ազդեցությամբ` ամեն ժամ կարող է փոխվել ոչ թե հունիսի 17-ին, այլ` մինչեւ հունիսի 17-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top