Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ

Իրավական

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և «պետությանը պատճառված հանրային վնաս» ձևակերպումը հանվել է մեղադրանքից, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպան Վաչե Սիմոնյանը։

«Վարույթն իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս։ 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, մեկը նույնիսկ արդարացվել է։

Փաստաբանի խոսքով՝ նշված գործով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին վնաս է պատճառվել, «Հարմոնիա» ընկերությունը բաց թողնված եկամուտի տեսքով կրել է վնաս, պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից․ «Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ այլևս «պետությանը պատճառված վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Հանրային վնասն ամենավիթխարի մասն էր այս գործի, որն առաջին ժամանակներում ծանրացնում էր գործը և նման աղմուկով հրամցվում էր հանրությանը, և մարդիկ ուղղակի տարվում էին կալանքի։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ արդարացման, իսկ Վահան Քերոբյանի դեպքում «պետությանը հանրային վնաս պատճառելու» մեղադրանքը հանելու որոշումներ կայացնելու պարագայում այս գործն աղքատանում է»,-եզրափակեց Սիմոնյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում: Նա փետրվարի 16-ից գտնվում է տնային կալանքի տակ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ