Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր կսկսեն Նիկոլին հեռացնելու գործընթացը. ինչ սպասելիքներ կան

Ներքաղաքական

Արդեն հայտնի է, որ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԺ խմբակցություններից` հունիսի 10-ին սկսել ինպիչմենտի գործընթաց` հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով:

Սրբազանն առաջիկա 4 օրերը հայտարարեց վճռական փուլ` իշխանափոխության հասնելու համար:

Ինչպես մեզ հայտնեց ընդդիմությանը մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը, ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ արդեն կան նախնական բոլոր պայմանավորվածությունները: Աղբյուրը նաեւ հայտնեց, որ լուծված է նաեւ պակասող մեկ ձայնի հարցը` գործընթացը սկսելու համար: Ավելին, որ այս պահին ՔՊ-ական որոշ պատգամավորներ խոստացել են, որ համապատասխամ մասսայի եւ ժողովրդական ճնշումների պարագայում պատրաստ են քվեարկել իմպիչմենտի օգտին` պայմանով, որ եթե նախապես համոզված լինեն, որ բավարար ձայներ կլինեն:

Սակայն, աղբյուրը նաեւ հայտնեց, որ այս պահին դեռ վստահությունը չկա, որ այդ բավարար ձայները կլինեն: պարզապես այլեւս «ձգելու տեղ» չկար, եւ ընդդիմությունը պետք է գործընթացի մեկնարկը տար: Հակառակ դեպքում, ԱԺ-ն գնալու է արձակուրդ, ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է` արագորեն լքել երկիրը, ոմանց անգամ ֆինանսավորել են: Եվ եթե այս պահը կորցնեն, պետք է սպասել մինչեւ աշուն, որը կարող է վերջնականապես մարել «Սրբազան պայքարը»: Ուստիեւ, որոշվել է ռիսկի գնալով` գործընթացի մեկնարկը տալ, նաեւ հուսալով, որ այս ալիքի ներքո որոշ ՔՊ-ական պատգամավորների կհաջողվի այս դաշտ բերել:

Եղել է նաեւ առաջարկ, որ ընդդիմադիր պատգամավորները սպառնան մադդատները վայր դնելով: Սակայն դա չի անցել: 

Մեր աղբյուրը խպոսեց նաեւ այս գործընթացի որոշակի աշխարհաքաղաքական միջանտությունների եւ հակամիջամտությունների մասին, սակայն այստեղ դեռ պարզելու հարցեր կան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ