Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

ԲԱՑԱՌԻԿ. Բժիշկներ, նախկին պատգամավորներ, գեներալ եւ առեղծվածային մի կին

Հանդիպում

Ովքե՞ր  են Իրանի նախագահի թեկնածուները , եր՞բ է մեկնարկելու պաշտոնական քարոզարշավը բացառիկ մանրամասներ է ներկայացրել իրանահայ քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը, նախ ընդգծելով.


-Ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին: Հունիսի 4-ին ավարտվել է Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցվել է 80 մարդ, սակայն գրանցվածներից ոչ բոլորն են լինելու թեկնածու, քանի որ 7 օր անց նրանց գործերը քննվելու են Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ նախագահի թեկնածու հաստատելու համար: Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Թեկնածուների թիվը կարող է տատանվել 4-ից 10-ը: Նրանք նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար երկու շաբաթ ժամանակ կունենան։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական ընտրությունները կարևոր քաղաքական իրադարձություն են, որոնք ազդում են Թեհրանի արտաքին և ներքին քաղաքականության վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի նախագահը պետական հիերարխիայի երկրորդ դեմքն է։ Առաջինը գերագույն առաջնորդն է (ռահբար-պետության գլուխ, առաջնորդ), որը հանրապետության հոգևոր առաջնորդն ու ղեկավարն է, ինչպես նաև երկրի բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հենց ռահբարն է առաջնորդը, որը որոշում է արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր գիծը և խստորեն վերահսկում դրա իրականացման ընթացքը։ Իրանի նախագահը երկրի գործադիր իշխանության ղեկավարն է և բարձրաստիճան պաշտոնյան: Իրանի Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն ՝ նախագահը պետք է ընտրվի կրոնական և քաղաքական առաջնորդներից, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝ իրանական ծագում, Իրանի քաղաքացիություն, կազմակերպչական ունակություններ, արժանապատիվ կենսագրություն և բարեպաշտություն և հավատ Իսլամական Հանրապետության հիմքերին:  Բացի այդ, նախագահի թեկնածուի տարիքը չպետք է լինի 40-ից ցածր և 75-ից բարձր: Ապագա նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ 4 տարի ժամկետով և կարող է ընտրվել միայն երկու անընդմեջ ժամկետով:

Քաղաքագետի խոսքերով.

-Գրանցված թեկնածուների թվում են Իսլամական Մեջլիսի 38 նախկին անդամներ, ներկայիս կառավարության 3 նախարար, նախկին կառավարությունների 13 նախարար, Իսլամական Մեջլիսի 1 նախկին խոսնակ, խորհրդարանի 1 գործող խոսնակ, Իրանի 1 նախկին նախագահ և 4 կին: Ալի Սուֆին ամենատարեց թեկնածուն է, նա 75 տարեկան է, իսկ ամենաերիտասարդ թեկնածուներն են Մեհրդադ Բազրփաշը և Համիդա Զարաբադին, որոնք 44 տարեկան են:

Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմում ակտիվ դերակատարություն ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար գեներալ Վահիդ Խաղանյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում: ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Խաղանյանը եղել է Իրանի ռազմածովային հետախուզության հրամանատար իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, այնուհետև 4 տարի ղեկավարել է ԻՀՊԿ «Քուդս» էլիտար ստորաբաժանումը: Իրանցի վերլուծաբանները կարծում են, որ նրա մասնակցությունը մրցապայքարին նման է նրան, որ նախագահական մրցապայքարի մեջ մտներ հենց այաթոլլա Խամենեին: Իր թեկնածության պաշտոնական գրանցումից հետո Խաղանյանը լրագրողներին պատմել է կառավարությունում աշխատելու իր փորձի մասին. «45 տարվա ծառայության ընթացքում, այցելելով բոլոր մարզեր, հաշվետվություններ պատրաստելով և դրանք ներկայացնելով որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև անմիջականորեն մասնակցելով իրանա-իրաքյան պատերազմին, ես իմ պարտականություններով կարողացել եմ սերտ կապեր հաստատել հասարակության բոլոր շերտերի հետ։ Ես երբեք որևէ խմբակցության անդամ կամ կողմնակից չեմ եղել և չեմ լինի, բայց բոլորի հետ համագործակցել եմ և կհամագործակցեմ»:

Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ով գրանցվել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իրանցի պահպանողական քաղաքական գործիչ Էլահիանը նախկինում երկու անգամ եղել է խորհրդարանի պատգամավոր՝ 2008 – 2012թթ., 2020-2024թթ.: Նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելուց հետո Զոհրե Էլահիանը հայտարարել է. «Իմ կառավարության կարգախոսն է՝ «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»»: Եթե նա հաղթի ընտրություններում, Էլահիանը կարող է դառնալ Իրանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Իրենց թեկնածություններն են գրանցել նաև իրանցի այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմաթին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Թեկնածություն են առաջադրել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին (2001-2005), խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշքիանը, հայտնի պրագմատիկ քաղաքական գործիչ Աբբաս Ահմադ Ախունդին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Ահմադ Ռասուլի Նեժադը, դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մոստաֆա Կավաքեբիանը, անկախության եւ հավասարության կուսակցության գլխավոր քարտուղար Գոդրատալի Հաշմատիանը, խորհրդարանի գործող անդամներ Մոհամմադռեզա Սաբբաղիանը, Աբբաս Մոգթադին եւ Մոհամմադ Խոշչեխրե, ինչպես նաև նախկին խորհրդարանական Մահմուդ Ահմադի-Բիղաշը։

Սաիդ Ջալիլին հայտնի պահպանողական է, որը 2007-2013 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նա կարևոր դեր ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Եղել է միջուկային ծրագրի շուրջ Իրանի գլխավոր բանակցողը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով փոխարտգործնախարարի պաշտոնը: Սաիդ Ջալիլին երկու անգամ պայքարել է նախագահի պաշտոնի համար։ 2013 թվականի ընտրություններում նա զբաղեցրել է երրորդ տեղը ՝ ձայների 11,31%-ով։  Չնայած 2021 թվականի ընտրություններում ի սկզբանե հանդես էր գալիս որպես թեկնածու, նա հետագայում հանեց իր թեկնածությունը ՝ հօգուտ Իբրահիմ Ռաիսիի:

Իրանի նախկին առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա Իրանի 6-րդ նախագահն էր 2005-2013 թվականներին: Ահմադինեժադը փորձել է մասնակցել ևս երկու ընտրությունների, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Ահմադինեժադը հայտնի է իր կոշտ հռետորաբանությամբ։ Օրինակ, նա բազմիցս խոսել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին՝ դրանք անվանելով կեղծիք, որը կոչված է արդարացնելու «ահաբեկչության դեմ ԱՄՆ պատերազմը» և Աֆղանստան ներխուժումը: Բացի այդ, նա խոսել է աշխարհի քարտեզից Իսրայելը ջնջելու անհրաժեշտության մասին, ժխտել է Հոլոքոստը, իսկ «սիոնիստական ռեժիմը» որակել որպես «կոռուպցիայի բույն»:

Էսհաղ Ջահանգիրին Հասան Ռոհանիի կառավարությունում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը 2013-2021 թվականներին: Մինչ այդ նա աշխատել է արդյունաբերության եւ հանքերի նախարար, Սպահան նահանգի նահանգապետ եւ խորհրդարանի անդամ: Հայտնի ռեֆորմիստ Ջահանգիրին 2017 թվականին առաջադրվել է նախագահի պաշտոնում։ Շատ դիտորդներ կարծում էին, որ մրցավազքին մասնակցելու նրա որոշումը ռազմավարական քայլ էր՝ ի պաշտպանություն Ռոհանիի: 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Ջահանգիրին, որը համարվում է տեխնոկրատ, կարող է դժվարություններ ունենալ Պահապանների խորհրդի հավանությունը ստանալու հարցում՝ կատարված հափշտակությունների և կոռուպցիայի համար ընտանիքի մերձավորների դեմ նախկին մեղադրանքների պատճառով:

Գրանցված թեկնածուների թվում են Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և այլ հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկու ներկայիս նախարարներ՝ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և կոոպերատիվների նախարար Սովլաթ Մորթազավին:

Նախընտրական քարոզարշավը կարող է անցկացվել երկու շաբաթից՝ հունիսի 12-26 – ը։






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top