ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակ իսկանդեր էր բերում, դուք՝ Նիկոլին. Դանիելյան
Ներքաղաքական![ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակ իսկանդեր էր բերում, դուք՝ Նիկոլին. Դանիելյան](/timthumb.php?src=disc/09-06-24/863663f15ad293f795f540d37fa996db.jpg&w=780)
«Նիկոլին իշխանության բերած անիսամսոնյաններն ու էդմոնմարուքյանները սկսել են առնետավազքի իրենց գործը։ Ամենազավեշտալի ու ամենացավալի փաստը, որը կարող ենք արձանագրել այս օրերի համար, թերեւս այն է, որ ստեղծված իրավիճակի համար Նիկոլի հետ հավասարապես պատասխանատու մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որ անգամ անմեկնաբանելի են, Նիկոլի հետ նույնացող մարդիկ չհավատալով Սրբազան շարժմանը, անպայման ուզում են մասնակիցը դառնալ Նիկոլին հեռացնելու գործին ու շարժման չակերտավոր մարման համար մեղադրում են նախկիններին։
Հ.Գ. - Չենք հոգնի կրկնելուց. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակ իսկանդեր էր բերում, դուք՝ Նիկոլին։ Դա պատմական անհերքելի փաստ ու ճշմարտություն է», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: