Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Մի՛ վարանեք, պետք է բարձրաձայնել. Պապ Իսպիրյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք դերասան, երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ, ում համար բացարձակ արժեք է արվեստը։

«ՀԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄՈՌԱՆԱԼ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»

Ի՞նչ է կատարվում մեր մշակույթում։

— Ցանկացած արտասահմանյան երկիր մեկնելով՝ դու ներկայացնում ես մի մշակույթ, որը քոնն է, քո գենետիկան է, ինչը քո նախնինները դարերով ստեղծել ու պահպանել են, եւ հիմա հերթը քոնն է։ Ցավոք, այսօր մեր մշակույթը, կարծես, տկարացել է, որովհետեւ ժամանակները փոխվել են՝ փոխելով մտածելակերպ, արժեքներ։ Մենք ապրում ենք այնպիսի մտավորականների կողքին, որոնց խոսքը կարող է լինել ուսուցողական, ցավոք, քիչ ենք լսում այն իմաստուն խոսքերը, որոնք պետք է կրթեն մարդկանց եւ հիշեցնեն պատմությունը, որը շատ կարեւոր է մեզ համար։

Հետեւաբար, ո՞ւր են այդ կարեւոր ասելիք ունեցող մշակութային գործիչները, ինչո՞ւ են լուռ։

— Հարցն ունի երկու ենթատեքստ։ Կա սուտ մշակութային ճանապարհ եւ կա` իրական։ Գուցե վախենում են, գուցե արդեն մտավոր այդ կարողությունն ավարտվել է: Ուղղակի մարդիկ լինելով մշակութային մեծ ժառանգության կրողներ՝ պարտավոր են խոսել, որ մեր հասարակությունն ու մշակութային օջախները ստանան այդ իմպուլսը։ Բոլորը չեն, որ լուռ են։ Ես ունեմ ընկերներ, որոնք տեր են այս ամենին, որ խոսում եւ բարձրաձայնում են ցանկացած խնդիր, որը միայն մշակութային չէ։ Ցավոք, բոլորը չեն խոսում։ Այսօր պակասել է հայի մշակույթը։ Պիտի պահպանողական լինենք մեր ավանդույթներին, մեր պատմությանը։ Չէ որ ունեցել ենք այնպիսի մտավորականներ, ովքեր մի ողջ սերունդ են կրթել։ Անշուշտ, ժամանակակից մշակութային գործիչներ էլ կան, որ ապրում են ներկայիս ցավով, օրինակ, Հրաչյա Գասպարյանն անդադար բարձրաձայնում է ներկայիս խնդիրներն ու փորձում հային տանել ճիշտ ուղիով։ Խոսքս հետեւյալն է՝ մի՛ վարանեք, եթե գիտեք մեր պատմությունը, ապա պետք է բարձրաձայնել, քանի որ լինում են մարդիկ, ովքեր մոռանում են։ Հայն իրավունք չունի մոռանալ իր անցյալը։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԿԼԻՆԵՐ` ԿԵՐՏԵԼ ՄՈՆԹԵԻ ԿԵՐՊԱՐԸ»

Ինչու՞ չեն նկարվում պատմական ֆիլմեր, որը եւս շատ կարեւոր է։

— Կինոարտադրության ոլորտում, չգիտես ինչու, սերիալային հիմքն է դրվել։ Մեզ պակասում է մեր պատմության իսկությունը։ Ունենք հրաշալի ֆիլմ՝ «Գարեգին Նժդեհ», որը ներկայացնում է Սյունիք աշխարհի իրական մի պատմություն։ Նժդեհը եղել է մեծ արծիվ ու մղել է իրական պայքար։ Շատ կցանկանամ, որ ֆիլմ նկարվի Վարդան Մամիկոնյանի, Վազգեն Սարգսյանի, Դուշման Վարդանի, Մոնթեի մասին։ Շատ պատմական հերոսներ ունենք, ովքեր մեզ պարգեւել են ամենակատարյալը՝ անկախությունը։ Մեր նոր սերունդը պետք է իմանա մեր պատմությունն ու ճանաչի մեր հերոսներին։ Ցավոք, ժամանակների հետ, կարծես, փոփոխվեցին հերոսները։ Պիտի մեր կինոռեժիսորներին խնդրեմ, հորդորեմ, որ մեր պատմությունը վերանայեն։ Անշուշտ, մեծ ֆինանսների հետ է կապված, եւ այստեղ անմիջական մասնակցություն պետք է ունենա պետությունը եւ հավասար քայլի մշակույթի կողքին։

Եթե վերջապես նկարահանվի պատմական ֆիլմ, ո՞ւմ կերպարը կցանկանայիք մարմնավորել։

— Ինձ համար շատ կարեւոր կլիներ` կերտել մեր ժամանակների հերոս Մոնթեի կերպարը։ Մոնթեն թողնելով ամեն բան՝ վերադարձավ Հայաստան եւ իր կյանքն ու գաղափարը դրեց երկրի կառուցման ու պահպանման համար։ Մեր բոլոր հերոսներն էլ շատ հզոր մարդիկ են եղել՝ հայի ոգով ու խնդրով ապրող։ Բայց Մոնթեին առանձնացնում եմ, որովհետեւ շատ բան կա իր մասին ասելու ու ներկայացնելու։ 90-ականների պատերազմում ինձ շատ հարազատ մարդիկ մասնակցել են եւ անձամբ ճանաչել են Մոնթեին ու պատմել են ինձ նրա մասին։ Մոնթե խաղալու համար պետք է նրան շատ-շատ ուսումնասիրել, որովհետեւ նա այն կերպարն է, ով իր մեջ ունի հույզեր, ուժ, որը տվել է մեր պատմությանը։

«ՄԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅԼ ՄԱՐԴ ԷԻ, ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ՝ ԱՅԼ»

44-օրյա պատերազմի մասնակից եք եւ ունեք վիրավորում։ Ե՞րբ մեկնեցիք մարտի դաշտ, որտե՞ղ ստացաք վիրավորում։

— Հոկտեմբերի 1-ին քեռիներիս հետ մեկնեցի մարտի դաշտ։ Շուշիում ստացա վիրավորում։ Չեմ սիրում այս մասին խոսել, որովհետեւ ես մինչ պատերազմն այլ մարդ էի, պատերազմից հետո՝ այլ…

Դուք նաեւ ներկայացում եք բեմադրում: Նաեւ այսկե՞րպ եք փորձում սերունդ կրթել:

— Դա ամենաառաջնային կետն է։ Բեմադրում եմ եւ բեմադրել եմ, ինչպես նաեւ խաղացել եմ ներկայացումների մեջ։ Մենք ունենք հրաշալի ներկայացումներ, ու շատ կցանկանամ, որ մեր թատերային հասարակությունը մեծանար։ Դրա համար, կրկնում եմ, պետությունը պիտի կանգնի մեր կողքին, ոչ թե անջատի, ասելով` դու կանգնում ես սրա կողքին, նրա կողքին։ Այդ մոտեցումը քաղաքական դիրքորոշումների արդյունքն է, որը չպիտի ոչ մի կերպ ազդի մշակույթի վրա։ Անգամ եղել են խոսակցություններ դպրոցականների համար ֆիլմ նկարելու, որը իր մեջ ներառելու էր մեր դպրոցական պաատմությունը եւ ներկայացվեր, թե դպրոցը որքանով է կարեւոր։ Կոչս մեր գալիք սերնդին այս առումով կլինի հետեւյալը՝ ոչ մի դեպքում մի կտրվեք գրքից, սովորելուց, թատրոնից։ Ցավոք, Հայաստանը այնպիսի աշխարհագրական դիրքում է գտնվում, որ մեր տարածաշրջանի ամեն սանտիմետրի վրա գտնվող կրթական ոլորտները պետք է ուժեղացնենք։

Իսկ ի՞նչ կասե՞ք ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակի մասին:

— Միշտ ասել եմ եւ նորից կրկնեմ՝ ուժեղների հետ են հաշվի նստում, իսկ թույլերի հետ չեն էլ ցանկանում անգամ բանակցել։ Ցավոք, մեր դիվանագիտական հարթակներում մեծ բացթողումներ եմ տեսնում։ Դրանք այնպիսի ճակատագրական բացթողումներ են, որոնք մեզ կանգնեցրել են բախումների ու տարբեր հարցերի առաջ։ Ես շատ կցանկանամ, որ հայ ժողովուրդը մի բան լավ հիշի՝ մեզ համար չկա ոչ-մի այլընտրանքային ճանապարհ. հայը ինքն է տերը իր պետության, իր հողի։ Եթե մենք չենք պայքարելու, ապա հանձնվելու ենք։ Այսօրվա իրավիճակը քաղաքական դաշտում ինձ համար ծիծաղելի եւ ցավալի է։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված