«Հեռացնենք Նիկոլին» գրությամբ թռուցիկներ են փակցվել Երեւանի փողոցներում
Ներքաղաքական![«Հեռացնենք Նիկոլին» գրությամբ թռուցիկներ են փակցվել Երեւանի փողոցներում](/timthumb.php?src=disc/08-06-24/1ea4a6795f0d4e88122053e610c376e0.jpg&w=780)
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեւում է, որ Երեւանի փողոցներում «Հեռացնենք Նիկոլին» գրությամբ թռուցիկներ է փակցվել:
«Կամքականների կամքն անկոտրում է։ Մենք պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Բացառել քաղաքական շարժառիթներով քրեական վարույթների նախաձեռնումը։ Քրեական վարույթ նախաձեռնել եւ հանրային քրեական հետապնդում հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սադրիչ Վալերի Մանուչարյանի դեմ», - տեսանյութին կից՝ գրել է «Կամք»-ը: