Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ

Մնում ենք ոչ արեւմտամետ երկրների օղակում

Վերլուծություն

­Նա­խօ­րեին Թուր­քիան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ նպա­տակ ու­նի ան­դա­մակ­ցել ԲՐԻԿՍ-ին: Այն, որ այդ գոր­ծըն­թացն ա­վար­տին հաս­նե­լու դեպ­քում, ա­սենք՝ նաեւ դրա մեկ­նար­կը էա­կան ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա մեր մեծ եւ փոքր տա­րա­ծաշր­ջա­նի, եւ, բնա­կա­նա­բար, Հա­յաս­տա­նի վրա, դառ­նում է գրե­թե միան­շա­նակ: Փոր­ձենք հաս­կա­նալ, թե ին­չի կա­րող ենք սպա­սել:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ Թուր­քիան տե­ւա­կան ժա­մա­նակ տա­տա­նում­նե­րի մեջ է, այս­պես ա­սենք, Ա­րեւ­մուտ­քի եւ Ա­րե­ւել­քի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, հայտ­նի փաստ է: Բ­նա­կա­նա­բար, Ան­կա­րան փոր­ձում է ընտ­րել իր հա­մար ա­մե­նա­շա­հե­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րը՝ հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում ա­ռա­վե­լա­գույնս պա­հե­լով ինք­նու­րույն գոր­ծոն դառ­նա­լու կուր­սը: Ու այդ ֆո­նին էլ Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում էա­կան ճա­քեր ա­ռա­ջա­ցան եւ գնա­լով խո­րա­նում են: Այդ ճա­քե­րը նախ Եվ­րո­պա­յի հետ հաար­բե­րութ­յուն­նե­րում են, եւ այս ուղ­ղութ­յամբ փաստն այն է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը տաս­նամ­յակ­նե­րով փակ են պա­հում դե­պի ԵՄ Թուր­քիա­յի ճա­նա­պար­հը: Ու կար­ծես թե Ան­կա­րա­յում ե­կել են այն վերջ­նա­կան հա­մոզ­մուն­քին, որ եվ­րո­պա­կան ար­գե­լա­փա­կոց­ներն այդ­պես էլ ի­րենց ա­ռաջ չի բաց­վե­լու: Բանն այն է, որ Եվ­րո­պան Թուր­քիա­յին հա­մա­րում է ոչ միայն շատ լուրջ տնտե­սա­կան մրցա­կից, այլ նաեւ՝ ին­տեր­վեն­ցիոն տե­սանկ­յու­նից լրջա­գույն վտանգ: Ու ե­թե Թուր­քիա­յին վերց­նեն ԵՄ, գրե­թե միան­շա­նակ է, որ դրան հա­ջոր­դող մեկ-եր­կու տաս­նամ­յակ­նե­րին այս պա­հին էլ լուրջ խնդիր­ներ ու­նե­ցող եվ­րո­պա­կան մի շարք երկր­ներ թուր­քա­կան «սո­ղա­ցող» ին­տեր­վեն­ցիա­յին դի­մա­կա­յե­լու ո­րե­ւէ շանս չեն ու­նե­նա­լու: Ել­քը մեկն է՝ մշտա­պես փակ պա­հել Թուր­քիա­յի ճա­նա­պար­հը դե­պի ԵՄ:

­Մի փոքր այլ ո­ճի մեջ են ԱՄՆ-ի հետ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Վա­շինգ­տո­նը (­Լոն­դո­նը) Թուր­քիա­յին տե­սել եւ տես­նում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի եւ Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ հիմ­նա­կան գրո­հա­յին ու­ժի, ա­վե­լի ճիշտ՝ «կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի» դե­րում, մինչ­դեռ այդ գերխնդ­րին էա­կա­նո­րեն խան­գա­րում է սե­փա­կան շա­հե­րով ա­ռաջ­նորդ­վե­լու Ան­կա­րա­յի ներ­կա­յիս կուր­սը: Ա­րեւմտ­յան պա­տաս­խան ռեակ­ցիան ե­ղել եւ մնում է տնտե­սա­կան ճնշում­նե­րը: Միայն թե որ­քան թու­լա­նում են դո­լա­րի գլո­բալ իշ­խա­նութ­յուն­նե­րը, այդ­թան թու­լա­նում են նաեւ ա­րեւմտ­յան նման ճնշում­նե­րի է­ֆեկ­տի­վութ­յու­նը: Իսկ ա­հա մյուս կող­մից, ԲՐԻԿՍ-ը, ո­րը գնում է դո­լա­րի հե­գե­մո­նիան վե­րաց­նե­լու ան­թա­քույց ուղ­ղութ­յամբ, բո­լո­րո­վին այլ՝ ի­րա­կան տնտե­սութ­յու­նը զար­գաց­նե­լու հե­ռան­կար է խոս­տա­նում Ան­կա­րա­յին: Այս­տե­ղից էլ տե­ւա­կան ժա­մա­նակ շա­րու­նակ­վող Էր­դո­ղա­նի տա­տա­նում­նե­րը՝ ո՞րն է ար­դի աշ­խար­հում ա­վե­լի ձեռն­տու, դո­լա­րա­յին հե­գե­մո­նիա­յի հե՞տ շա­րու­նա­կել ա­պա­գան կա­պել, թե՞ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ այդ հե­գե­մո­նիա­յի վեր­ջը կգա, եւ այդ դեպ­քում պետք է հաղ­թող կող­մի հետ լի­նել: Ա­ռա­վել եւս, որ Թուր­քիա­յի հիմ­նա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին մրցա­կից­նե­րը՝ Ի­րա­նը եւ Սաուդ­յան Ա­րա­բիան, ի­րենց ընտ­րութ­յու­նը կա­տա­րել են եւ ար­դեն իսկ ԲՐԻԿՍ-ում են: Այ­սինքն` հա­պա­ղե­լու դեպ­քում Ան­կա­րան կա­րող է ան­հույս կեր­պով տա­րա­ծաշր­ջա­նա­յին մրցակ­ցութ­յան հար­ցե­րով նրան­ցից հետ մնալ: Գու­մա­րած, ԲՐԻԿՍ-ն­ այս պա­հին ար­դեն գործ­նա­կա­նում բո­լոր պա­րա­մետ­րե­րով ա­ռաջ է հիմ­նա­կան մրցակ­ցից՝ ա­րեւմտ­յան G7 հա­մա­կար­գից: Այս պա­հին զար­գաց­նում է ա­ռանց դո­լա­րի սե­փա­կան ա­ռեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը զար­գաց­նե­լու կուրս, նաեւ ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է անց­նել սե­փա­կան ներ­քին վալ­յու­տա­յին, ո­րը հենց տե­ղի ու­նե­ցավ, դա կդառ­նա դո­լա­րի (եվ­րո­յի) իշ­խա­նութ­յան, կամ նույ­նիսկ՝ գո­յութ­յան վեր­ջին օ­րը:

­Թե­րեւս, այս ա­մե­նը եւ բա­զում այլ պա­րա­մետ­րեր ծանր ու թե­թեւ ա­նե­լով, Թուր­քիան խո­սեց ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցե­լու ծրագ­րե­րի մա­սին, ո­րոնք, ե­թե ներ­կա փու­լում ըն­թաց­քի մեջ մտնեն, ա­րագ եւ հա­ջող ա­վարտ կու­նե­նան: Ա­մեն դեպ­քում, Կ­րեմ­լը չհա­պա­ղեց այդ հար­ցում ա­ջակ­ցությ­ուն հայտ­նել՝ ըստ Դ­միտ­րի Պես­կո­վի. «Մենք, ի­հար­կե, բո­լորս ող­ջու­նում ենք ԲՐԻԿՍ-ի նկատ­մամբ նման ա­ճող հե­տաքրք­րութ­յու­նը մեր հար­եւան­նե­րի, այդ թվում՝ կար­եւոր գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից, ինչ­պի­սին Թուր­քիան է: Այս թե­ման կլի­նի ԲՐԻԿՍ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վի օ­րա­կար­գում, ո­րը նա­խա­գա­հե­լու է Ռու­սաս­տա­նը: Մենք շատ ակ­տիվ պատ­րաստ­վում ենք»:

Ի­հար­կե, Թուր­քիա­յի ան­դա­մակ­ցութ­յան հար­ցում այս պա­հին միայն ա­մե­նանախնա­կան փուլն է, դեռ կան բա­զում հար­ցեր, այդ թվում, թե ՆԱՏՕ-ի ան­դա­մը կա­րո՞ղ է ԲՐԻԿՍ-ի մաս կազ­մել: Ի­հար­կե, չպետք է բա­ցա­ռել նաեւ, որ սա Ան­կա­րա­յի հեր­թա­կան խաղն է. Ա­րեւ­մուտ­քին վա­խեց­նել ԲՐԻԿՍ գնա­լով՝ հու­սա­լով բա­զում զի­ջում­ներ ստա­նալ. ժա­մա­նա­կը այս ա­մե­նի պա­տաս­խա­նը կտա: Բայց միայն այն, որ Թուր­քիան խո­սում է այս մա­սին, ար­դեն իսկ Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող առն­վազն եր­կու նյո­ւանս ու­նի: Նախ, որ այս հար­ցում Ան­կա­րան, բնա­կա­նա­բար, ու­նե­նա­լու է Մոսկ­վա­յի կա­րի­քը, ըստ այդմ՝ պետք է հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­պա­տաս­խան մա­կար­դակ պա­հի: Եվ երկ­րոր­դը. ե­թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը հի­մա փոր­ձում են Թուր­քիա­յին ըն­կա­լել, որ­պես, այս­պես ա­սած, դե­պի Եվ­րո­պա տա­նող ու­ղի, ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում կա­րող է պարզ­վել, որ այդ­պես չէ, որ Թուր­քիան ԲՐԻԿՍ տա­նող ու­ղի է:

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Այս­պի­սով, շատ հա­վա­նա­կան է դառ­նում, որ Թուր­քիան Հա­յաս­տա­նի հա­մար, կրկնենք, Եվ­րո­պա­յի փո­խա­րեն ԲՐԻԿՍ տա­նող ու­ղի դառ­նա: Ու հենց այն պա­հին, երբ դե­պի Եվ­րո­պա տա­նող վեր­ջին ու­ղին՝ Վ­րաս­տա­նը եւս մեծ հարց է, թե դե­պի ուր է գնա­լու: Նա­խօ­րեին վար­չա­պետ Ի­րակ­լի Կո­բա­խի­ձեն հեր­թա­կան ան­գամ խո­սեց այն մա­սին, թե ին­չի կա­րող է տա­նել  Վ­րաս­տա­նի ուղ­ղութ­յամբ ա­րեւմտ­յան չդա­դա­րող ճնշում­նե­րը. «Մայ­դա­նը Վ­րաս­տա­նի հա­մա­տեքս­տում հի­շեց­նե­լիս պետք է հարց տալ, թե ով է պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրել Ուկ­րաի­նա­յում Մայ­դա­նի հետ­եւանք­նե­րի հա­մար, եւ­ ով է պա­տաս­խա­նա­տու Վ­րաս­տա­նի նույն գոր­ծըն­թաց­նե­րի հա­մար։ Մենք ա­մեն ինչ ա­նե­լու ենք, որ­պես­զի Վ­րաս­տա­նում Մայ­դանն ու ուկ­րաի­նա­ցու­մը կան­խենք:
­Մեզ ա­նընդ­հատ հի­շեց­նում են Մայ­դա­նը, եւ­ ես նաեւ ու­զում եմ բո­լո­րին հի­շեց­նել, թե ինչ բե­րեց Մայ­դա­նը Ուկ­րաի­նա­յին։ Այ­նու­հետեւ Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յուն­ներ նշա­նակ­վե­ցին դրսից՝ ա­ռանց որ­եւէ պա­տաս­խա­նատ­վութ­յան հե­տա­գա գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար»։

­Շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում փաս­տը, որ Թ­բի­լի­սին ու Մոսկ­վան սկսել են նույն լեզ­վով խո­սել: Ա­մեն դեպ­քում, զու­գա­հե­ռա­բար Վ­րաս­տա­նի մայ­դա­նի հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին խո­սեց նաեւ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նը՝ ՏԱՍՍ-ին տված հար­ցազ­րույ­ցում (նույն հար­ցազ­րույ­ցում Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին դեռ կհաս­նենք): Ըստ այդմ. «Մենք տես­նում ենք արեւմտ­յան երկր­նե­րի՝ Վ­րաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը սրե­լու փոր­ձե­րը հոկ­տեմ­բե­րին նշա­նակ­ված խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Չենք բա­ցա­ռում, որ նպա­տա­կը իշ­խա­նա­փո­խութ­յան «մայ­դա­նի» սցե­նարն ի­րա­կա­նաց­նելն է՝ Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րի մոտ լար­վա­ծութ­յան հեր­թա­կան օ­ջախ ստեղ­ծե­լու ակն­կա­լի­քով»:

Այ­սինքն, գո­նե այս պա­հին կան Վ­րաս­տա­նում իշ­խա­նա­փո­խութ­յան հաս­նե­լու եւ եր­կի­րը վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լու հստակ ա­րեւմտ­յան ծրագ­րեր: Ի­հար­կե, հարց է՝ դրանք հոկ­տեմ­բե­րին որ­քա­նո՞վ է­ֆեկ­տիվ կլի­նեն, հաշ­վի առ­նե­լով, որ հոկ­տեմ­բե­րը, որ­պես վեր­ջին նա­խընտ­րա­կան ա­միս, նաեւ ԱՄՆ-ում է միան­գա­մայն թեժ լի­նե­լու, ու այդ լա­րում­նե­րի հետ մեկ­տեղ կկա­րո­ղա­նա՞ն ողջ ծա­վա­լով նաեւ Վ­րաս­տա­նով զբաղ­վել: Մ­յուս կող­մից, ե­թե վրա­ցա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յու­ննե­րը նման զար­գա­ցում­նե­րի սպա­սում են, վճռա­կան են, ա­պա մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ կհասց­նեն հա­վուր պատ­շա­ճի պատ­րաստ­վել: Ա­ռա­վել եւս, որ Թ­բի­լի­սիի մա­յիս­յան հե­ղաշրջ­ման փոր­ձը ցույց տվեց, որ ա­րեւմ­տա­մետ­նե­րը կա­րո­ղա­նում են փո­ղոց դուրս բե­րել ոչ բա­վա­րար ու­ժեր, այն է՝ իշ­խա­նա­փո­խութ­յան պա­հան­ջը լայն մաս­սա­յա­կա­նութ­յուն չու­նի: Իսկ դա էլ իր հեր­թին է հու­շում, որ ընտ­րութ­յուն­նե­րում գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի վե­րընտր­վե­լու շան­սե­րը գո­նե այս դիր­քից մնում են մեծ: Ա­ռա­վել եւս, որ ար­դեն ըն­թաց­քի մեջ է «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րեն­քը, ո­րը կա­րող է նկա­տե­լիո­րեն սահ­մա­նա­փա­կել Ա­րեւ­մուտ­քից ե­կող «մայ­դա­նա­յին» ֆի­նան­սա­վո­րու­մը: Վեր­ջա­պես այն, որ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսել են թե­կու­զեւ ո­րո­շա­կի, բայց շատ ա­ռանց­քա­յին հար­ցե­րով «նույն լեզ­վով» խո­սել ռուս­նե­րի հետ, դա էլ իր հեր­թին է խո­սում, որ Մոսկ­վան եւս, մեղմ ա­սած, ան­տար­բեր չի մնա հոկ­տեմ­բեր­յան «մայ­դա­նի» փոր­ձի նկատ­մամբ, ին­չը Թ­բի­լի­սիի հա­մար միան­գա­մայն ծան­րակ­շիռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թի­կունք է նշա­նա­կում: Ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­մե­քե­նան սկսել է նոր վար­կած պտտել, թե Մոսկ­վան եւ Թ­բի­լի­սին պայ­մա­նա­վոր­վել են, որ Վ­րաս­տանն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի շրջա­դար­ձի դեպ­քում կա­րող է ետ ստա­նալ Աբ­խա­զիան: Ռեալ է, թե՝ ոչ, ա­պա­գան ցույց կտա: Միայն թե նման քա­րոզ­ներն էլ ի­րենց հեր­թին են ամ­րաց­նե­լու փո­խա­րեն թու­լաց­նե­լու վրա­ցա­կան ա­րեւմ­տա­մետ­նե­րի դիր­քե­րը: Ե­թե Վ­րաս­տա­նում հան­րութ­յան լայն շեր­տե­րի մոտ նման մտա­ծո­ղութ­յուն ձե­ւա­վոր­վի, ա­պա թե դա ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յան ինչ թռիչք կա­ռա­ջաց­նի, դժվար չէ պատ­կե­րաց­նել:

­Հան­րա­գու­մա­րում, դա­տե­լով այս պա­հի ի­րո­ղութ­յուն­նե­րից, Վ­րաս­տա­նում նոր ա­րեւմտ­յան հե­ղաշրջ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը մնում է բա­վա­կա­նին ցածր: Իսկ դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի հա­մար «դե­պի Եվ­րո­պա» վեր­ջին ճա­նա­պար­հը եւս, ինչ­պես ա­միս­ներ ա­ռաջ էին են­թադ­րել, փակ է կամ կփակ­վի: Կարճ ա­սած, մնում ենք ոչ ա­րեւմ­տա­մետ­նե­րի օ­ղա­կում, իսկ մեր չի­նով­նի­կութ­յու­նը շա­րու­նա­կում է Ա­րեւ­մուտք գո­ռալ: Չ­նա­յած, փող են ստա­նում, պետք է, չէ՞ մի բան ա­նեն:






Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top