Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Եկեղեցու դեմ արդարադատության նախարարությանը հանձնարարական իջեցվե՞լ է

Թեմա

Սոցցանցերում լայնորեն տիրաժավորվում են լուրեր այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել Արդարադատության նախարարությանը, մասնավորապես` նախապատրաստել իրավական հիմքեր եւ անհրաժեշտ փաստաթղթեր` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը պաշտոնապես կասեցնելու համար՝ զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման եւ ապակայունացման հետ կապված նրա գործողությունների սահմանադրականության ստուգման համար։ Թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, կամ արդյոք եղել է նման կամ այս հարցին առնչվող որեւէ այլ հանձնարարական Նիկոլ Փաշինյանի կողմից, «Իրավունք»-ը հետաքրքրվել է հենց Արդարադատության նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշել է հետեւյալը. «Ի պատասխան Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը պաշտոնապես կասեցնելու իրավական հիմքեր եւ անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստելու կամ Ձեր գրությամբ մատնանշված այդ հարցին վերաբերող որեւէ այլ հանձնարարական արդարադատության նախարարին չի տրվել»:

Ի դեպ, մամուլում նաեւ շրջանառվում են լուրեր, թե Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյային նոր օրինագիծ քննարկել` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որը վերաբերելու է նոր հարկային բեռ Մայր Աթոռի վրա դնելուն, սակայն խոսակցություններից եւ որոշ պատգամավորների հոխորտանքներից անդին` որեւէ փաստաթուղթ մինչ այս պահը չի շրջանառվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ