Երբ իշխանության ներկայացուցիչներն իբր չեն անհանգստանում սրբազանի շարժումով
ՆերքաղաքականԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ գնահատմամբ` իշխանությունների գործողությունները հակասում են Բագարատ սրբազանի շարժման հետ կապված գործընթացներում նրանց իրական վերաբերմունքին։
— Մի կողմից իշխանության ներկայացուցիչները, իբր չեն անհանգստանում բողոքի շարժման մասով` տեսախցիկների առջեւ խաղալով ինչ-որ «պատանի հանդիսատեսի թատրոն», իբր նրանք հանգիստ են եւ հանդարտ, մյուս կողմից` տարբեր իշխանական պատգամավորների եւ պաշտոնյաների հիստերիան եւ «նյարդային շարժումները» պարբերաբար լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի բուռն քննարկման առիթ են դառնում։ Ահա, օրինակ, վերջին դեպքը, երբ արցախցիներին որոշել են ձերբակալել շարժմանը մասնակցելու համար` իբր կաշառք ստանալու դիմաց։