Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած

Կարապետյանի ելույթը վրդովեցրել է ներկաներին. Բամբասանք

Բամբասանք

Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ վերջերս Մոսկվայում կայացած ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբ»-ի նիստը` առանց ինտրիգների չի ընթացել: Մասնավորապես` պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ելույթը վրդովեցրել է ներկաներին:

Մինչ ներկաներն այս կամ այն կերպ իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը` Ա. Կարապետյանն անուղղակի հայտարարել է, թե ինքը պետք է առաջնորդի պայքարը: Սա ամենեւին դուր չի եկել ներկաներին, հատկապես, երբ ակնարկ է եղել, թե` հոգեւորականին պետք չէ վստահել երկրի ղեկը: Ա. Կարապետյանի ելույթն անլուրջ է դիտարկվել շատերի կողմից, հատկապես երբ նա իր նախաձեռնած շարժումով մինչ այս պահը որեւէ արդյունք չունի գրանցած, ինքն էլ Հայաստանում չի գտնվում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ