Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԱՅԵԼԻ ՋԱՆ, ՀԱՅԵԼԻ, ՈՎ Է ԻՆՁԱՆԻՑ ԱՎԵԼԻ...

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶԲՈՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հո­գե­վեր­լու­ծա­բան­նե­րի` Նի­կո­լի Ան­նան ըն­կել ա Ե­րե­ւա­նի քու­չե­քը, քա­նի որ վա­խե­նում է Սր­բա­զա­նի` «­Սուրբ Ան­նա­յի» ստվե­րում մնա։

**

ԻՐԵՆՑ ԱՐՇԻՆՈՎ ԵՆ ՉԱՓԵԼ

(ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ՝ ԿՐԵՄԼԻ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՉԳՏՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ կոնս­պի­րո­լոգ­նե­րի` Սր­բա­զա­նին գոր­ծա­կալ լի­նե­լու մեջ մե­ղադ­րող­նե­րի հաշ­վար­կը ե­ղել է նրա­նում, որ Սր­բա­զա­նը գո­նե մի երկ­րի գոր­ծա­կալ դուրս կգա, քա­նի որ ի­րենք մի ան­գա­մից սնվում են յոթ երկ­րի գոր­ծա­կա­լա­կան լա­փա­մա­նից։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ԱՐԳԻՇՏԻ ՔԱՐԱՄՅԱՆԸ` ՍՐԲԱԶԱՆԻՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ա­սա ով է քեզ գե­նե­րալ դարձ­րել, եւ ես կա­սեմ, թե ով է պա­պադ։

**

ՓՈՂԻՆ ՄՈՒՆՆԱԹ

 ( ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` «ՍԵՎ ԲԵՐԵՏԱՎՈՐ ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ԵՔ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ԹԵ ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ» ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան հաշ­վա­պա­հութ­յու­նից հայտ­նում են, որ բե­րե­տի գույ­նը կապ չու­նի, ում պրե­միան շատ ա, նա էլ ու­ժեղ ա:

**

ՆԱՊՈԼԵՈՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

(ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 81 ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԿԸՀ-ի` Ի­րա­նի Իս­լա­մա­կան ­Հան­րա­պե­տութ­յու­նում նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րը այն­քան շատ են, որ սկզբից թեկ­նա­ծու­նե­րին քաս­թինգ են ա­նե­լու, հե­տո նոր ընտ­րութ­յուն­ներ:

**

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻՆ

(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱԳՆ-ՈՒՄ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իմ Աստ­վա­ծը ­Նի­կոլն ա, Սր­բա­զանն էլ` ­Ջեյ­հուն ­Բայ­րա­մո­վը, դու ինձ ի՞նչ Սր­բա­զան:

**

«ԽԵՂՃ» ԴԱՎԱՃԱՆ

(«ԿՅԱՆՔՆ ԱՅՆՔԱՆ ԲԱՐԴ ԲԱՆ Է, ՏԱՌԱՊԱՆՔՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԳԱ, ՈՉ ՈՔ ԹՈՂ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ՏԱՌԱՊԱՆՔԻ»` ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ան­նա ­Հա­կոբ­յա­նի` ­Նի­կո­լը լրիվ ան­կեղծ է ա­սել, չէ՞ որ նա ա­մեն օր հա­յե­լու մեջ այդ դեմքն է տես­նում, ու քա­նի ին­քը կա, ոչ մեկ ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ կա­րող է այդ դեմ­քը հան­կարծ չտես­նել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ