Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Մեզ որեւէ եղանակով հնարավոր չէ վախեցնել. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Ժորա Ավետիսյանին շինծու քրեական գործի շրջանականերում այսօր դատավոր Արտուշ Գաբիելյանը կալանավորեց երկու ամսով, այն պարագայում, երբ Ժորան ունի ծանր առողջական խնդիրներ՝ աստմա, որի հանգամանքով պաշտպանների ներկայացված միջնորդությունը մերժվել է։ Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի։ Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք, որպեսզի լռեցնեն ազգային պայքարի մասնակիցներին։
 
Ժորա Ավետիսյանը ՀՀԿ ԵԿ անդամ է, նա այն կուսակցության ներկայացուցիչն է, որի նախագահ Սերժ Սարգսյանը հող ազատագրող կենդանի լեգենդ է, ով չի վախեցել թուրքերից ազատագրել ու պահել Արցախը։ Դեռ խորհրդային ժամանակներից կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը (Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային եւ հատուկ ռեժիմի պայմաններում), Անդրանիկ Մարգարյանը (1974 թվականին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով), Ռազմիկ Զոհրաբյանը (1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով) չեն վախեցել պայքարել իրենց հայրենիքի ազատագրման համար, Արմեն Աշոտյանը, ով եւս քաղաքան բանտարկյալ է, արդեն մեկ տարի է բանտում է։
 
Մեզ որեւէ եղանակով հնարավոր չէ վախեցնել, հանրապետականի ձայնը եղել է լսելի եւ այդպես էլ լինելու է՝ թե’ բանտում, թե’ ազատության մեջ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ