Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

«Հյուսիս-Հարավը» Արեւմուտքի մղձավանջն է, ոչ թե Հայաստանի

Միջազգային

­Նա­խօ­րեին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում Նի­կո­լի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նը ցնցող հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ: Ըստ նրա, այս պա­հին Տա­վու­շի հատ­վա­ծի հա­մար էր ֆիքս­ված 1976 թվա­կա­նի քար­տեզ­նե­րով սահ­մա­նա­զա­տում ի­րա­կա­նաց­նե­լը, հա­ջորդ­նե­րի հա­մար քննարկ­վում է այդ հար­ցը:

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ «ԳՑԵ՞Ց» ՆԻԿՈԼԻՆ

Ի՞նչ է ակ­նար­կում Ա­րա­յի­կը, որ Տա­վու­շում մի քար­տե­զով, այն է՝ սկզբուն­քով են ի­րա­կա­նաց­րել «սահ­մա­նա­զա­տում» կոչ­վա­ծը, իսկ մյուս տա­րածք­նե­րում սկզբուն­քը կա­րող է փոխ­վե՞լ: Պա­տաս­խա­նե­լով ուղ­ղոր­դող հար­ցին, թե ու­րեմն կա՞ն այլ քար­տեզ­ներ, Ա­րա­յիկն ըն­դա­մե­նը ա­սաց. «Ես այլ տե­ղե­կութ­յուն չու­նեմ»: Ու­րեմն, ֆիք­սենք բուն փաս­տը. կա հա­վա­նա­կա­նութ­յուն, որ մյուս հատ­ված­նե­րում ի­րոք կա­րող է «սահ­մա­նա­զա­տու­մը» անց­կաց­վել այլ՝ ոչ ԽՍՀՄ-ի վեր­ջին քար­տեզ­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Ու սրա­նից հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յան հոտն է փչում:

Այ­սինքն, հենց Տա­վու­շի հատ­վա­ծում էր, որ Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­յին գո­տին մի փոքր բա­րե­լավ­ված էր ԽՍՀՄ ժա­մա­նակ­նե­րի հա­մե­մատ, այ­սինքն, դե­պի հյու­սիս տա­նող ռազ­մա­վա­րա­կան ու­ղի­նե­րը մեր վե­րահս­կո­ղութ­յան տակ էին, ԽՍՀՄ քար­տեզ­նե­րով սահ­մա­նա­զա­տումն ա­մե­նե­ւին էլ Հա­յաս­տա­նին ձեռն­տու չէր: Բայց ա­հա սահ­մա­նա­յին մյուս հատ­ված­նե­րում հա­կա­ռակն է. մի շարք հատ­ված­նե­րում Ադր­բե­ջա­նը, ինչ­պես հայտ­նի է, մխրճվել է Հա­յաս­տա­նի տա­րածք՝ հա­տե­լով ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­վա սահ­մա­նը: Եվ ա­հա հի­մա պարզ­վում է, որ կա­րող է սահ­մա­նա­զատ­ման սկզբուն­քը փոխ­վել, եւ ա­զե­րի­նե­րը հետ չգնան:

Չ­նա­յած, որ նման մի հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան ա­վանտ­յու­րա դրված էր «սահ­մա­նա­զա­տում» հոր­ջորջ­վող այս գոր­ծըն­թա­ցի տակ, ի սկզբա­նե էր սպա­սե­լի: Այդ մա­սին էր վկա­յում նախ այն փաս­տը, որ Նի­կո­լի Ա­րա­յի­կը հի­մա ա­վե­լորդ ան­գամ բարձ­րա­ձայ­նեց: Այն է, «սահ­մա­նա­զա­տում» սկսե­ցին ա­ռանց ողջ սահ­մա­նագ­ծի հա­մար ընդ­հան­րա­կան սկզբունք­նե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վե­լու, ո­րի պա­րա­գա­յում մեծ հարց է՝ ա­զե­րի­ներն առ­հա­սա­րակ հա­մա­ձայ­նութ­յուն կտա՞ն այն սկզբունք­նե­րին, ո­րը կա­րող է Հա­յաս­տա­նի հա­մար այս կամ այն չա­փով հար­մա­րա­վետ լի­նել: Ա­ռա­վել եւս, երբ ու­նեն Նի­կո­լի վրա ճնշե­լու տա­րաբ­նույթ գոր­ծի­քա­կազմ՝ սկսած «Խո­ջա­լո­ւի ցե­ղաս­պա­նութ­յան» ճա­նաչ­ման պա­հան­ջից, ո­րին սկսում է աս­տի­ճա­նա­բար ա­վե­լա­նալ ժա­մա­նա­կին Հա­յաս­տա­նից հե­ռա­ցած ա­զե­րի­նե­րի վե­րա­դար­ձի պա­հանջը, ո­րի հետ կապ­ված ներ­կա­յումս Բա­քուն բա­ցա­հայտ խո­սում է մոտ 250 հա­զա­րա­նոց  ցու­ցակ ներ­կա­յաց­նե­լու մա­սին: Վեր­ջա­պես, Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որն այդ­պես էլ դեռ չի հրա­պա­րակ­վել, ան­ձամբ Նի­կո­լի գլխին կա­խված մա­հակ է, եւ այլն: Ու դժվար չէ հաս­կա­նալ, որ այս գոր­ծիք­նե­րը աս­տի­ճա­նա­բար դնե­լով կի­րառ­ման մեջ, Ա­լիե­ւի հա­մար դժվար չի լի­նի հաս­նել նրան, որ Նի­կո­լը մո­ռա­նա տա­վուշ­յան սահ­մա­նա­զատ­ման սկզբունք­նե­րի մա­սին՝ հա­վա­նութ­յուն տա­լով ա­զե­րի­նե­րի պա­հան­ջած ցան­կա­ցած այլ տար­բե­րա­կի. բա ի՞նչ, հո պա­տե­րազ­մի մեջ չե՞նք մտնե­լու:

Կրկ­նենք, այս ա­մե­նը սպա­սե­լի էր հենց տա­վուշ­յան «սահ­մա­նա­զատ­ման» նախ­նա­կան փու­լում, ո­րը, ֆիք­սենք, ան­գամ Բագ­րատ սրբա­զա­նի ա­ռաջ­նոր­դած շար­ժու­մը չկա­րո­ղա­ցավ կան­խել: Ուս­տիեւ, մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նույն «մեն­թա­կան» մե­թոդ­նե­րով Նի­կո­լը կկա­րո­ղա­նա Ա­լիե­ւի պա­հան­ջած «սահ­մա­նա­զատ­ման» ա­մեն մի նոր սցե­նար պար­տադ­րել հայ ժո­ղովր­դին: Եվ երբ հի­մա Նի­կո­լի Ա­րա­յիկն այս միան­գա­մայն հա­վա­նա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին ակ­նարկ­ներ է հնչեց­նում, ա­պա դա հու­շում է, որ հո­ղատ­վութ­յան հեր­թա­կան փու­լը շատ չի ու­շա­նա:

ԻՆՉ Է ՔԱՐՈԶՈՒՄ ԴԵ ՎԱԱԼԸ

­Մեկ այլ կող­մից հար­ցին մո­տե­նանք. ի վեր­ջո, ո՞րն է այս պատ­մութ­յան վեր­ջը: Ա­սենք, այս հար­ցի պա­տաս­խա­նը եւս վա­ղուց­վա­նից կա՝ պետք է ա­վար­տին հասց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, ո­րը տե­ղից չի շարժ­վում, հաշ­վի առ­նե­լով, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հարցն այդ­պես էլ լռվել-մնա­ցել է: Թե ին­չու, դա էլ է հայտ­նի փաստ. Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է պա­հան­ջել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կումն ի­րա­կա­նաց­նել նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հա­մա­ձայն, ո­րի տակ իր ստո­րագ­րութ­յու­նը Նի­կո­լը դրել է: Վեր­ջի­նիս էլ անգ­լո­սաք­սե­րը չեն թող­նում, ու հա­սանք այս վի­ճա­կին:

Եվ ա­հա այն, որ այս­տեղ խնդի­րը հենց անգ­լո­սաք­սո­նա­կան պա­հանջ­ներն են, ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տեց «Քար­նե­գիի» հիմ­նադ­րա­մի ա­վագ գի­տաշ­խա­տող, ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի քա­րոզ­չա­մե­քե­նա­յի մաս­նիկ, ոչ ան­հայտ Թո­մաս դե Վաա­լը՝ իր հեր­թա­կան հոդ­վա­ծով: Այս­պես, սկսե­լով պատ­մութ­յու­նից եւ Անդր­կով­կա­սում ռու­սա­կան դե­րից, դե Վաա­լը հաս­նում է մին­չեւ Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րի դուրսբեր­ման պատ­մութ­յա­նը եւ մեր օ­րե­րին, այդ «մա­քուր» ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տա­կան քա­րոզ­չութ­յան մեջ ո­րո­շա­կի մե­սիջ­ներ հնչեց­նե­լով, ո­րոնք միան­գա­մայն հե­տաքր­քիր մտքե­րի տեղ են տա­լիս: Այս­պես, ըստ դե Վաա­լի. «Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հե­ռա­նա­լուց ըն­դա­մե­նը հինգ օր անց Ա­լի­եւը մեկ­նել է Մոսկ­վա, որ­տեղ քննար­կել է եր­կու երկր­նե­րի միջեւ կա­պե­րի ընդ­լայ­նու­մը… Մոսկ­վա­յի հա­մար այս ա­մե­նը նոր առեւտ­րա­յին ու­ղի­ներ ստեղ­ծե­լու՝ Արեւ­մուտ­քի հետ մրցա­վազ­քի մի մասն է՝ միտ­ված Ուկ­րաի­նա­յի պա­տե­րազ­մի հետ­եւան­քով ա­ռա­ջա­ցած տնտե­սա­կան բա­ցը փոխ­հա­տու­ցե­լուն…»:

Այն, որ այս գար­նա­նը Մոսկ­վան եւ Բա­քուն եւս մեկ ան­գամ հստա­կեց­րել են ի­րենց հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բնույթն ու ուղղ­վա­ծութ­յու­նը, հայտ­նի պատ­մութ­յուն է: Նաեւ այն, որ դրա ա­ռանց­քա­յին դե­տալ­նե­րից է «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի գոր­ծար­կու­մը: Մ­յուս կող­մից, դե Վաա­լը նաեւ պարզ ակ­նար­կում է, որ դա մնում է Ա­րեւ­մուտ­քի հա­մար, մեղմ ա­սած, ոչ ցան­կա­լի սցե­նար. Ուկ­րաի­նա­յում ՌԴ-ի դի­մաց նրա հա­մար չեն ար­գելք­ներ սար­քել, որ ռուս­նե­րը դրանք շրջան­ցեն հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ: Ուս­տիեւ, Ա­րեւ­մուտ­քի հա­մար ցան­կա­լին այլ սցե­նարն է: «Պա­տե­րազ­մի (ուկ­րաի­նա­կան) սկզբից ի վեր արեւմտ­յան կա­ռա­վա­րութ­յուն­ներն ու ըն­կե­րութ­յուն­նե­րը փոր­ձել են ար­դիա­կա­նաց­նել, այս­պես կոչ­ված` «Մի­ջին մի­ջանց­քը»՝ եր­թու­ղին, որն արեւմտ­յան Չի­նաս­տա­նից եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից բեռ­ներ է բե­րում Կաս­պից ծո­վով եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սով՝ շրջան­ցե­լով Ռու­սաս­տա­նը: Ռու­սաս­տանն իր հեր­թին Վ­րաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով փոր­ձում է ընդ­լայ­նել իր կա­պե­րը Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Հնդ­կաս­տա­նի հետ»,- ա­սում է դե Վաա­լը՝ դրա­նով ցույց տա­լով ոչ միայն գլո­բալ շա­հե­րի կտրուկ հա­կադ­րութ­յու­նը, այլ նաեւ, թե ի­րա­կա­նում ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Նի­կո­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կը»: Ու շեշ­տենք, դե Վաա­լը խո­սում է այն նույն «Մի­ջին մի­ջանց­քի» մա­սին, ո­րը, ըստ էութ­յան, «Թ­յուր­քա­կան մի­ջանցքն» է, կամ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»` սա­կայն ա­րեւմտ­յան հսկո­ղութ­յան տակ լի­նե­լու պայ­մա­նով: Նույն «Մի­ջին մի­ջանց­քի» մասին, ո­րը Նի­կո­լը վեր­ջերս քննար­կում էր նաեւ Տո­կաե­ւի հետ, եւ ո­րը պետք է բա­ցա­ռի «Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Հնդ­կաս­տա­նի հետ» ռու­սա­կան կա­պե­րի ա­մեն մի ընդ­լայ­նում:

Ա­ռա­վել եւս, որ դե Վաա­լի պատ­կե­րաց­մամբ. «Ա­մե­նագ­րա­վիչ եր­թու­ղին այն է, ինչ Ադր­բե­ջանն ան­վա­նում է Զան­գե­զու­րի մի­ջանցք՝ ա­ռա­ջարկ­վող ճա­նա­պար­հա­յին եւ­ եր­կա­թու­ղա­յին կապ հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նով, ո­րը Ադր­բե­ջա­նը կկա­պի Ի­րա­նին եւ Թուր­քիա­յին սահ­մա­նա­կից Նա­խիջ­եւա­նին: 47 մղոն եր­կա­րութ­յամբ եր­թու­ղին վե­րա­բա­ցե­լով՝ Մոսկ­վան ու­ղիղ եր­կա­թու­ղա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն կբա­ցի Ուկ­րաի­նա­յում կռվող ռու­սա­կան զոր­քե­րի հա­մար զեն­քի կար­եւոր մա­տա­կա­րար դար­ձած Թեհ­րա­նի հետ»: Ա­հա թե ին­չու այդ ճա­նա­պար­հը, Ա­րեւ­մուտ­քի պատ­կե­րաց­մամբ, ոչ մի դեպ­քում չպետք է բաց­վի՝ Ռու­սաս­տան-Ի­րան եր­կա­թու­ղա­յին ու­ղիղ կա­պը պետք է բա­ցա­ռել:

­Դեռեւս 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին ռուս­նե­րը կար­ծում էին, թե հա­մա­ձայ­նութ­յուն ու­նեն բա­ցե­լու այս ճա­նա­պար­հը, երբ Պու­տի­նը, Ա­լի­եւը եւ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը ստո­րագ­րե­ցին ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յուն, ո­րը պաշ­տո­նա­պես դա­դա­րեց­րեց հա­կա­մար­տութ­յու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում եւ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժեր ներգ­րա­վեց։ Այն պա­րու­նա­կում էր բո­լոր տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին կա­պե­րը տա­րա­ծաշր­ջա­նում ա­պաշր­ջա­փա­կել կոչ ա­նող դրույթ, եւ­ ո­րում մաս­նա­վո­րա­պես նշվում էր Հա­յաս­տա­նով Նա­խիջ­եւան տա­նող եր­թու­ղին: Ա­վե­լին, նշվում էր նաեւ, որ այս եր­թու­ղու վե­րահս­կո­ղութ­յու­նը լի­նե­լու է ՌԴ Անվ­տան­գութ­յան դաշ­նա­յին ծա­ռա­յութ­յան ձեռ­քում։

Ու այս­տեղ դե Վաալն անց­նում է վեր­ջին հար­ձակ­մա­նը. «Ե­թե ​​այդ ծրա­գի­րը (նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված- հեղ.) կյան­քի կոչ­վի, դա կնշա­նա­կի Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­մա­նի հա­մա­կարգ­ված ադր­բե­ջա­նա-ռու­սա­կան զավ­թում՝ մղձա­վանջ թե՛ Հա­յաս­տա­նի, թե՛ Արեւ­մուտ­քի հա­մար: Հա­յե­րը կկորց­նեն վե­րահս­կո­ղութ­յու­նը ռազ­մա­վա­րա­կան կար­եւոր սահ­մա­նա­մերձ շրջա­նի նկատ­մամբ. ԱՄՆ-ը եւ ն­րա արեւմտ­յան դաշ­նա­կից­նե­րը կտես­նեն, որ Ռու­սաս­տա­նը մեծ քայլ կկա­տա­րի Ի­րա­նի հետ բաղ­ձա­լի ցա­մա­քա­յին եւ­ եր­կա­թու­ղա­յին կապ ստեղ­ծե­լու ուղ­ղութ­յամբ»:

Այն, որ դե Վաա­լը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում տի­պիկ լի­բե­րաս­տա­կան եւ նի­կոլ­յան խուն­տա­յի այն միտ­քը, որ Մեղ­րիի գծի բա­ցու­մը ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յամբ «մղձա­վանջ է Հա­յաս­տա­նի հա­մար», թող­նենք մի կողմ. այս մա­սին շատ է խոս­վել, չկրկնենք՝ ի­րոք «մղձա­վա՞նջ» է, թե դա եւս ա­րեւմտ­յան սո­վո­րա­կան քա­րոզ է: Բայց այն, որ դա ի­րոք «մղձա­վանջ է Ա­րեւ­մուտ­քի» հա­մար, դա հաս­տատ է. Ռու­սաս­տան – Հա­րա­վա­յին Կով­կաս – Ի­րան – Հնդ­կա­կան օվ­կիա­նոս եր­կա­թու­ղա­յին կա­պը Բ­րի­տա­նա­կան կայ­սրութ­յան հա­մար ի­րոք «դա­գա­ղի վեր­ջին մեխ» է, եւ դա պետք է ա­մեն կերպ թույլ չտալ, ե­թե ան­գամ դրա գի­նը Հա­յաս­տա­նի ոչն­չա­ցու­մը լի­նի:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Միայն թե մեկ էա­կան հարց այս­տեղ մնում է՝ իսկ Նի­կո­լը կա­րո՞ղ է մին­չեւ վերջ ի­րա­կա­նաց­նել «իր հան­դեպ բարձր վստա­հութ­յու­նը»: Դե Վաա­լի ակ­նարկն այս մա­սին հե­տաքր­քիր է. «Արդ­յոք Բա­քուն եւ Եր­եւա­նը կխու­սա­փե՞ն պա­տե­րազ­մից՝ մե­ծա­պես կախ­ված կլի­նի նրա­նից, թե որ­քա­նով են արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը, հա­կա­ռակ Ուկ­րաի­նա­յում ստանձ­նած ի­րենց պար­տա­վո­րութ­յուն­նե­րին, պատ­րաստ քա­ղա­քա­կան եւ ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ ներդ­նել նման կար­գա­վո­րում ա­պա­հո­վե­լու հա­մար»:

­Թե­րեւս, ա­մե­նա­վեր­ջին ան­հաս­կա­ցողն ան­գամ այս ի­րա­վի­ճա­կում կհաս­կա­նա, թե ի­րա­կա­նում ում է պետք նոր պա­տե­րազ­մը:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված