Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու եւ պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Աբրահամյան
Ներքաղաքական![Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու եւ պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Աբրահամյան](/timthumb.php?src=disc/05-06-24/c86bc7d3e59e7411da9f053d7dc4aa87.jpg&w=780)
«ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց: Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին: Իհարկե, սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:
Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչեւ վերջին օրերին կալանավորվածներ: Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու եւ պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու», - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: