Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար ՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ռուսական պատվիրակությունը ժամանել Է Ստամբուլ Ես հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ Նիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար Ղազարյան Հայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրը

Քաղաքական գործիչներն ինձնից շատ են ապահովում ազգի հումորը. Արամ Մանուկյան

Տեսանյութեր

Մերօրյա դառն իրականությունում հումորն ու մշակույթը փոքր-ինչ օգնում են լիցքաթափվել: «Իրավունք»-ը փորձել է հասկանալ, թե հայ հասարակությունն առկա իրողություններում որքանով է ընկալում հումորը, նմանակումն ու սատիրան, ինչի մասին զրուցել ենք դերասան, հումորիստ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՏՎԵԼ Է ՇՆՈՐՀ` ԺՊԻՏՆԵՐ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ, ՈՒ ՔԱՆԻ ԿԱՄ, ԱՅՆ ԿԻՐԱԳՈՐԾԵՄ»

— Արամ, վաղուց ե՞ք մոնոներկայացումներով հանդես գալիս:

— Նման մտադրություն վաղուց եմ ունեցել` ներկայանալ մոնոներկայացումներով: Վերջերս տեղի ունեցած ներկայացումը կոչվում է «Trend Up», որին երկար էի սպասում ու այս տարի իրագործեցի: Առհասարակ, իմ մեջ այս հումորային գիծը մանուկ հասակից է զարգացած: Չնայած մասնագիտությամբ ապահովագրական գործակալ եմ, սակայն հումորով շատ վաղուց եմ զբաղվում` ծառայությունից հետո խաղացել եմ թատրոնում, տարբեր ներկայացումներում, մոտ` երկու տարի: Բայց հստակ հումորով զբաղվում եմ 2020 թվականի պատերազմից հետո, երբ հստակ գիտակցեցի, որ մեր ժողովրդին գոնե մի քիչ ժպիտ է պետք: Երբ սոցցանցում որեւիցե հումորային գրառում էի կատարում, ընթերցողի արձագանքը հասկանալով, որոշեցի, որ պետք է այն ավելի զարգացնել, եւ սկսեցի արդեն իմ դեմքով հումորային կարճ նյութեր նկարել ու հրապարակել: Այնուհետ մարդիկ բացահայտեցին, որ դա ես եմ: Եվ նման կերպ սկսեցի իմ գործունեությունն ընդլայնել: Կարծում եմ` Աստված ինձ ստեղծել ու տվել է այդ շնորհը` մարդկանց ժպիտներ պարգեւելու, ու քանի կամ ես, այն կիրագործեմ:

Առհասարակ, ասում են, որ հումորով մարդիկ ներքուստ թախծոտ, տխուր են լինում…

Տխուր չէ, բայց ինչ-որ խորքային թախիծ կա: Սակայն, անկեղծորեն պիտի ասեմ, որ ես ուրախանում եմ, երբ մարդկանց ուրախություն եմ պարգեւում:

— Ձեր հումորային տեսահոլովակները սոցհարթակներում ներկայացնելուց հետո` արձագանքներն ինչպիսի՞ն են:

— Արձագանքները շատ լավն են: Իհարկե, բացասականն էլ կա, որոնց շատ լուրջ չենք նայում: Դա գալիս է մարդու տեսակից, որակից, կրթվածությունից: Երբ մարդը իրենից ոչինչ չի ներկայացնում, սկսում է ինքնահաստատվելու փորձ անել: Նման դրսեւորումներն ունեն տարբեր պատճառներ: Նախանձը բավական է: Այն մարդը, ով իր կյանքում հաջողության չի հասնում, մեղավորությունը փնտրում է դիմացինի մեջ: Ինչի արդյունքում գրում է, ինչ կամենում է: Դա նաեւ գալիս է անպատժելիությունից:

«ԴԵՐԱՍԱՆԻ  ԱՐԺԵՔԸ  ՉՊԵՏՔ Է ՍԵՐԻԱԼՈՎ ԴԱՏԵԼ, ԱՅԼ ՆՐԱ ԽԱՂԸ ՏԵՍՆԵԼ ԲԵՄՈՒՄ»

— Նոր սերունդն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր հումորին, կա՞ն տաղանդավոր երեխաներ:

Իհարկե, շատ վառ սերունդ ունենք, եւ հումորով երեխաներ շատ կան: Ինչպես ես, որ բացահայտված չէի, նրանք էլ գուցե դեռ բացահայտված չեն, բայց ժամանակի ընթացքում կբացահայտվեն եւ իրենց հնարավորություններն ի ցույց կդնեն ու ազգին պիտանի կլինեն: Անգամ կան ինձնից տարիքով սերնդակիցներ, ովքեր իրենց մեջ չեն բացահայտել այդ տաղանդը, բայց ժամանակն ամեն բան իր տեղն է դնում, եւ իրենք էլ կճանաչվեն, կսիրվեն:

— Բոլորովին վերջերս Երեւանում կայացավ Ձեր մոնոներկայացումը: Ծրագրերում կա՞ն այցեր Երեւանից դուրս` մարզեր:

— Երեւանում արդեն ունեցել եմ չորս ներկայացում, սակայն այդ ընթացքում հասցրել եմ գնալ մարզեր` Կապան, Վանաձոր, Արմավիր: Երեւանում եւս մեկ ներկայացում ունեմ` հուլիսի 4-ին, այնուհետ կրկին կայցելեմ մարզեր: Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին: Ինձ շատ են ոգեւորում, ինձ շատ են ոգի ներշնչում, որպեսզի ես ավելի շատ ստեղծագործեմ:

— Ասում են, թե հայ հանդիսատեսը ծափահարել չի սիրում, այդպե՞ս է:

Անկեղծ ասած, ես նման բան չեմ տեսել իմ մոնոներկայացումների ժամանակ: Բայց եղել են դեպքեր, երբ գալիս են մարդիկ, հիմնականում ներկայացումներ դիտելու, սակայն բացարձակ միմիկա չի լինում, անգամ չեն ժպում ու դերասանին ուշադրություն չեն դարձնում: Ցավոք, դուրս եկա թատրոնից` գումարի պատճառով: Մենք ունենք շատ լավ դերասաններ, ովքեր ֆինանսի պատճառով մեկնում են Հայաստանից: Կինոն ու թատրոնը զարգացնելու համար նախ պետք է շատ հաճախ գնալ թատրոն` այդ կուլտուրան պահելու համար: Ու դերասանի արժեքը չպետք է սերիալով դատել, այլ նրա խաղը տեսնել բեմում: Սերիալում հիմնականում սցենարիստներն են թելադրում, թե ինչպես խաղան: Իսկ կինոյում, հուրախություն բոլորիս, պիտի ասեմ, որ ունենք գրանցված հաջողություններ: Ցավոք, մենք այսօր ունենք մեկից երեք սերիալ, բայց չունենք ոչ մի պատմական հերոսի նվիրված ֆիլմ: Իսկ երբ հարցնենք, թե ինչո՞ւ չունենք, մեզ պատասխանելու են, որ դա կապված է գումարի հետ, բայց երբ սերիալի մի սերիայում գովազդվում է երեք ապրանքանիշ, այդ գումարով հաստատ հնարավոր է նկարել որակյալ, պատմական մի ֆիլմ: Մի հետաքրքիր բան ասեմ` ես նմանակում եմ Մհեր Մկրտչյանին, ինձ դիտում է` 10 հազար մարդ, ես նմանակում եմ ինչ-որ տիկտոկերի, ինձ դիտում է 500 հազար մարդ: Դրանով ամեն ինչ ասված է, այդկերպ է նաեւ կինո-սերիալ ինդուստրիայում:

«ԻՄ ԱՌՋԵՎ ՊԱՅՄԱՆ ԵՄ ԴՐԵԼ` ՉՆԵՂԱՑՆԵԼ ՈՉ ՄԵԿԻՆ ՈՒ ՉԱՓԸ ՉԱՆՑՆԵԼ»

Եթե Ձեզ առաջարկեին ֆիլմում նկարահանվել, ո՞ր կերպարին կցանկանայիք մարմնավորել:

Մոնթեին…

— Դուք նմանակում եք տարբեր քաղաքական գործիչների, չե՞ն նեղանում:

— Ո՛չ, նման բան չի եղել: Առհասարակ իմ պայմաններից մեկը, որը դրել եմ իմ առջեւ, չնեղացնել ոչ մեկին ու չափը չանցնելն է: Սակայն, զավեշտալին այն է, որ ամեն անգամ ինձ կապում են այն մարդկանց հետ, որոնց նմանակում եմ: Եվ դա ամեն անգամ շատ արագ փոփոխվում է: Օրինակ, երբ նմանակում եմ Ռոբերտ Քոչարյանին կամ Վարդան Ղուկասյանին, անմիջապես հայտնվում են մարդիկ, որոնք գրում են` ղուկասյանական է, քոչարյանական է եւ այլն: Բայց ուզում եմ հստակ եւս մեկ անգամ ասել, որ ես մաքուր հայկական եմ ու քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ, ուղղակի քաղաքական գործիչները արդեն իսկ ապահովում են քաղաքական հումորը, որը ես վերցնում եւ շարունակում եմ:

Եղե՞լ են պատվերներ կամ ակնարկներ քաղաքական գործիչների կողմից, որպեսզի իրենց նմանակեք` նմանկերպ իրենց անունը եւս մեկ անգամ հնչեցնելու նպատակով:

Եղել են: Անկեղծ զարմացել եմ ու հասկացել, որ դա, փաստորեն, իրենց ավելի շատ է պետք, քան` ինձ:

Բացի քաղաքական գործիչներից` այլ մարդկանց նմանակո՞ւմ եք:

Այո՛, շատ տարբեր մարդկանց եմ նմանակել` երգիչներ, դերասաններ, հասարակական գործիչներ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top