Նոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալ Երկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ) Վանդալիզմի ակտ՝ հազարամյակների մշակույթ ունեցող Գառնիում. Ալլա Հակոբյան Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում Հետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն Գրիգորյան ՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացում Բաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռը

Տպավորություն է, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ նա Երեւանում է. Հարութ Սասունյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ի զրու­ցա­կիցն է սփյուռք­յան գոր­ծիչ, «Կա­լի­ֆոր­նիա կու­րիեր» թեր­թի խմբա­գիր եւ հրա­տա­րա­կիչ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ:

«ԻՆՉՆ ԱԶԳԱՅԻՆ Է, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է»

Ի՞նչ կա­սեք ՀՀ ոս­տի­կան­նե­րի ագ­րե­սիվ պահ­ված­քի մա­սին, երբ ար­դեն ­Վե­հա­փառ ­Հայ­րա­պե­տի ճա­նա­պարհն են կտրում` թույլ չտա­լով, որ բարձ­րա­նա ­Սար­դա­րա­պա­տի հու­շա­հա­մա­լիր:

— ­Նախ ա­սեմ, որ ­Վե­հա­փա­ռի` ­Սար­դա­րա­պատ այ­ցե­լութ­յան ժա­մա­նակ ոս­տի­կան­նե­րը շատ ագ­րե­սիվ պահ­վածք էին դրսե­ւո­րում նաեւ հան­րութ­յան նկատ­մամբ: Երբ մար­դիկ ոչ մի բռնութ­յուն չէին գոր­ծադ­րում, այլ պար­զա­պես խա­ղաղ կեր­պով քայ­լերթ էին ի­րա­կա­նաց­նում, ոս­տի­կան­նե­րը վեր­ջին­նե­րիս նկատ­մամբ ագ­րե­սիվ պահ­վածք դրսե­ւո­րե­լով, նրանց ձեռ­քե­րը ո­լո­րե­լով, ան­մեղ մարդ­կանց հար­վա­ծե­լով` միայն լկտի պահ­վածք էին դրա­նով ցույց տա­լիս հան­րութ­յան նկատ­մամբ: Ու սա այն դեպ­քում, երբ վար­չա­պետն ար­դեն վեց տա­րի շա­րու­նակ ա­սում է, թե ին­քը ժո­ղովր­դա­վար է եւ ժո­ղովր­դա­վա­րութ­յուն է բե­րել ­Հա­յաս­տան: Այժմ, երբ նման ա­րարք­ներ են գոր­ծադր­վում ժո­ղովր­դի դեմ, երբ հան­րութ­յու­նը պար­զա­պես ու­զում է ար­տա­հայ­տել իր ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ, դա չպետք է պատ­ճառ դառ­նա, որ­պես­զի մարդ­կանց ծե­ծի են­թար­կեն: Ինքս նաեւ նկա­տել եմ, որ մի շատ հար­գե­լի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն՝ օ­րերս հայ­տա­րա­րութ­յուն էր կա­տա­րել, ո­րում նա խստիվ դա­տա­պար­տել էր ­Հա­յաս­տա­նի ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տե­լա­ձե­ւը, մաս­նա­վո­րա­պես, ոս­տի­կան­նե­րի ցու­ցա­բե­րած բիրտ վե­րա­բեր­մուն­քը հա­սա­րա­կութ­յան հան­դեպ:

Ինչ վե­րա­բե­րում է ­Վե­հա­փա­ռի` ­Սար­դա­րա­պատ այ­ցե­լութ­յա­նը, այս դեպ­քը ար­դի հայ­կա­կան պատ­մութ­յան մեջ ա­մե­նատ­գեղ վե­րա­բեր­մունքն է պե­տութ­յան կող­մից Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սի հան­դեպ եւ, ընդ­հան­րա­պես, հայ­կա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ: ­Պատ­ճա­ռը հա­վա­նա­բար այն է, որ ­Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սը մի քա­նի ան­գամ հայ­տա­րա­րել է, որ ին­քը հա­մա­ձայն չէ ­Փա­շին­յա­նի հետ, քա­նի որ ո­րո­շա­կի ներ­քին ան­հա­մա­ձայ­նութ­յուն­ներ կան: ­Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ ՀՀ վար­չա­պե­տը կամ կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է չհար­գեն կա­թո­ղի­կո­սին: ­Կա­րող են նրա հետ հա­մա­ձայն չլի­նել, սա­կայն որ­պես ե­կե­ղե­ցու ղե­կա­վար՝ անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հար­գան­քով վե­րա­բեր­վեն` ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ով է կա­թո­ղի­կո­սը: ­Հարցն այս­տեղ ­Կա­թո­ղի­կո­սի ան­ձը չէ, այլ այն է, որ ­Կա­թո­ղի­կո­սը ներ­կա­յաց­նում է հայ­կա­կան ե­կե­ղե­ցին եւ ա­ռա­ջին սխա­լը, որ ա­րե­ցին, այն էր, երբ ոս­տի­կան­նե­րին հրա­հան­գել էին, որ­պես­զի վեր­ջի­նիս չթող­նեն մո­տե­նա հու­շա­հա­մա­լի­րին:

Երկ­րորդ սխալն այն էր, երբ վար­չա­պե­տին հարց­րին, թե ին­չո՞ւ է կա­տար­վում այդ դեպ­քը՝ վեր­ջինս բա­վա­կան կեղ­ծա­վոր կեր­պով ար­տա­հայտ­վեց, ում հնչեց­րա­ծը ոչ մի կապ չու­ներ ներ­կա­յիս ի­րա­կա­նութ­յան հետ: ­Փա­շին­յա­նը նշում էր, թե ոս­տի­կան­նե­րը ցան­կա­ցել են ի­մա­նալ` ինքն այդ­տեղ գա­լիս է, որ­պես­զի ինչ-որ բո­ղո­քի ակ­ցիա կա­տա­րի իշ­խա­նութ­յուն­նե­րի դե՞մ, թե` ոչ: ­Սա ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի մո­տե­ցում էր, քա­նի որ նման հարց չկար, եւ ոս­տի­կան­նե­րը կա­թո­ղի­կո­սին այդ­պի­սի հարց չեն ուղ­ղել, ոչ էլ նրանց հե­տաքրք­րել է, թե նա ին­չի հա­մար է ե­կել: ­Պար­զա­պես, վե­րե­ւից հրա­հանգ է ե­կել ոս­տի­կան­նե­րին, որ­պես­զի ­Կա­թո­ղի­կո­սին չթող­նեն ա­ռա­ջա­նա, քա­նի որ նա ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին հա­կա­ռակ է: Այս տգեղ ե­րե­ւույ­թը բա­վա­կան մեծ ար­ձա­գան­քի ար­ժա­նա­ցավ աշ­խար­հով մեկ՝ հատ­կա­պես հա­յութ­յան կող­մից: Ս­տույգ կա­րող եմ նշել, որ Սփ­յուռ­քի մեր գրե­թե բո­լոր ա­ռաջ­նորդ­նե­րը միաս­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն կա­տա­րե­ցին՝ քննա­դա­տե­լով վար­չա­կազ­մի վե­րա­բեր­մուն­քը կա­թո­ղի­կո­սի հան­դեպ: Ան­գամ օ­րերս նկա­տե­ցի, որ ­Պոլ­սո պատ­րիար­քը, որն ընդ­հան­րա­պես լուռ է մնում ա­մեն տե­սա­կի հար­ցե­րի դեպ­քում, այս հար­ցի շուրջ բա­վա­կա­նին եր­կար մի քննա­դա­տող հայ­տա­րա­րութ­յուն էր կա­տա­րել:

­Պա­րոն ­Սա­սուն­յան, ըստ ­Ձեզ, դեռ որ­քա՞ն կա­րող է այս ա­մե­նը շա­րու­նակ­վել:

Ես պար­տա­վոր եմ մի քա­նի խիստ ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին նշել: Այլ բան է, ե­թե հար­ցեր լի­նեն, ո­րոնց հետ ես կամ ո­րե­ւէ այլ մե­կը հա­մա­ձայն կա­րող ենք չլի­նեն: ­Դա լիո­վին ըն­դու­նե­լի է, սա­կայն երբ տես­նում ենք, որ Ա­լիեւն ինչ-որ մի բան է հայ­տա­րա­րում ­Բաք­վում, եւ ­Փա­շին­յանն էլ` Ե­րե­ւա­նում, դրա հա­ջորդ օ­րը կամ մի քա­նի օր անց նույն բա­ներն են ա­սում եւ նույն բա­ներն ա­նում, ա­պա սա խիստ մտա­հո­գիչ է հայ ժո­ղովր­դի հա­մար, քա­նի որ այն տպա­վո­րութ­յունն է թող­նում, որ Ա­լիե­ւը ոչ թե ­Բաք­վում է նստել եւ իշ­խում, այլ Ե­րե­ւա­նում է, եւ ­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հենց ինքն է: Օ­րի­նակ, Ա­լիե­ւը երբ նշեց, որ ­Հա­յաս­տա­նի ­Սահ­մա­նադ­րութ­յու­նը պետք է փոխ­վի՝ դրա­նից քիչ հե­տո ­Փա­շին­յա­նը եւս նույն հայ­տա­րա­րութ­յունն ա­րեց, թե ­Սահ­մա­նադ­րութ­յան ա­ռա­ջա­բա­նից պետք է հա­նել ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան, Ար­ցա­խի մա­սին վե­րագ­րում­նե­րը: ­Փա­շին­յանն էլ նույն բանն է ա­սում: Ա­վե­լին, ­Փա­շին­յա­նը նաեւ բո­ղո­քում է Ա­րա­րա­տից, մեր զի­նան­շա­նից, հիմ­նից: Ա­մենն, ինչ ազ­գա­յին է եւ թանկ է մեր ազ­գի հա­մար՝ ­Փա­շին­յանն այդ ա­մե­նին հա­կա­ռակ է: ­Վեր­ջերս էլ նա սկսել է խո­սել կրկին այն մա­սին, ինչն օ­րեր ա­ռաջ կրկին ա­սել էր Ա­լիե­ւը, թե ի­րա­կան ­Հա­յաս­տա­նը եւ պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նը միմ­յանց հա­կա­սում են, վնա­սում են: ­Նույն բանն էլ Ա­լիեւն ա­սաց: Այս­պի­սի խո­սակ­ցութ­յունն ինձ հա­մար շատ ար­տա­ռոց է, քա­նի որ երբ խո­սում ենք պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նի մա­սին, խո­սում ենք մեր պատ­մութ­յան, մշա­կույ­թի, ժո­ղովր­դի մա­սին: Այն­պես չէ, որ ­Հա­յաս­տա­նը սկսել է որ­պես պե­տութ­յուն 1991 թվա­կա­նի ան­կա­խութ­յու­նից ի վեր: ­Մենք ու­նենք հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն եւ չենք կա­րող մեր ար­մատ­նե­րից զրկվել: Ե­թե լսենք ­Փա­շին­յա­նի խոս­քե­րը եւ ա­սենք, որ ­Հա­յաս­տա­նը անց­յալ չի ու­նե­ցել ու նոր պե­տութ­յուն է՝ դա նույն բանն է, ինչ մենք ա­սում ենք Ադր­բե­ջա­նի մա­սին, որ Ադր­բե­ջա­նը եր­կար պատ­մութ­յուն չու­նի եւ սկսել է որ­պես պե­տութ­յուն ձե­ւա­վոր­վել 1918 թվա­կա­նից: Այս ա­մե­նի ա­ռա­վել վատ կողմն այն է, որ վեր­ջերս իշ­խա­նութ­յուն­նե­րի տար­բեր ղե­կա­վար­ներ սկսե­ցին շատ մտա­հո­գիչ մտքեր ար­տա­հայ­տել ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին, հար­ցեր բարձ­րաց­նել, թե քա­նի՞ հո­գի են սպան­վել, նրանց ա­նուն­ներն ու­նե՞նք, թե՞ չու­նենք: Այ­սինքն՝ դրանք այն­քան զար­մա­նա­լի խոս­քեր են, որ նույ­նիսկ ստիպ­ված եմ ա­սել, որ այդ տե­սա­կի խոս­քե­րը ոչ միայն ա­պազ­գա­յին են, այ­լեւ հի­մա­րութ­յուն­ներ են: ­Դա էլ մի­տում­նա­վոր է կա­տար­վում ­Փա­շին­յա­նի կող­մից, քա­նի որ վեր­ջինս ցան­կա­նում է, որ­պես­զի թուր­քի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վի եւ ցան­կա­նում է զո­հել ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը: ­Նույն բա­նը նա ա­նում է Ա­լիե­ւի հետ, որ­պես­զի այդ խա­ղա­ղութ­յան դաշ­նա­գիր կեղծ ծրա­գի­րը, որն ու­նի ­Փա­շին­յա­նը, կա­րո­ղա­նա հա­ջո­ղել: Ին­քն ար­դեն զո­հեց Ար­ցա­խը եւ այժմ էլ զո­հում է նաեւ ­Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րը:

«ԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԵՑ 6 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՆՈՒՅՆԸ»

Այս ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս կգնա­հա­տեք առ­հա­սա­րակ հայ հա­սա­րա­կութ­յան պահ­ված­քը:

­Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին՝ հատ­կա­պես 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մից հե­տո, մեր ժո­ղո­վուր­դը ­Հա­յաս­տա­նում եւ Սփ­յուռ­քում ա­սես «քնել» էին: Ինչ էլ պա­տա­հում էր, ինչ խախ­տում­ներ, ա­պազ­գա­յին ո­րո­շում­ներ ըն­դուն­վում էր մեր ժո­ղովր­դին, կար­ծես թե, չէին էլ հե­տաքրք­րում այդ հար­ցե­րը: Ի­րենք միայն հե­տաքրքր­ված էին ի­րենց ապ­րուս­տով, ե­կամ­տով եւ ռես­տո­րան­ներ գնա­լով, ամ­բողջ հա­յութ­յան մոտ բա­վա­կան մտա­հո­գիչ մթնո­լորտ էր տի­րում: ­Սա­կայն այժմ, բա­րա­բախ­տա­բար ­Բագ­րատ սրբա­զա­նի Ե­րե­ւան ժա­մա­նե­լուց հե­տո իր ե­լույթ­նե­րը եւ գոր­ծու­նեութ­յու­նը լավ հույս են ներշն­չում, որ­պես­զի մեր ժո­ղովր­դի, չա­սենք մեծ մա­սը, սա­կայն մի մա­սը վեր­ջա­պես արթ­նա­ցել են, եւ դրանք կեն­դա­նութ­յան նշան­ներ են ցույց տա­լիս, որ ի­րենք հե­տաքրքր­ված են ­Հա­յաս­տա­նի ներ­կա­յով, ա­պա­գա­յով եւ չեն ու­զում լռե­լայն մնալ, երբ ­Փա­շին­յա­նը ա­մեն ինչ հանձ­նում է մեր թշնա­մի­նե­րին: Այժմ հույս ու­նեմ, որ այս նոր թա­փը, ո­րը կա, եւ ո­րի շնոր­հիվ ժո­ղո­վուրդն արթ­նա­ցավ՝ կշա­րու­նակ­վի եւ կմե­ծա­նա:

Որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան, որ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը կհե­ռա­նա զբա­ղեց­րած պաշ­տո­նից: Ի վեր­ջո, այս շար­ժու­մը դե­պի մար­ման կգնա՞, թե՞ ի­րա­վի­ճա­կը բո­լո­րո­վին այլ զար­գաց­ման փուլ կմտնի:

­Նախ ա­սեմ, որ ա­պա­գան գու­շա­կե­լը շատ անշ­նոր­հա­կալ մի աշ­խա­տանք է, քա­նի որ միակ մար­դիկ, ո­րոնք ա­պա­գան կա­րող են գու­շա­կել՝ դրանք մար­գա­րե­ներն են: Դժ­բախ­տա­բար ես մար­գա­րե չեմ, սա­կայն հե­տե­ւում եմ սրբա­զա­նի ա­մե­նօր­յա գոր­ծու­նեութ­յա­նը եւ իր շրջա­նա­կին: Ինքս հույս ու­նեմ եւ ցան­կա­նում եմ, որ­պես­զի սրբա­զա­նը հա­ջո­ղի: ­Հույս ու­նեմ նաեւ, որ ժո­ղովր­դի մի մա­սին, որն ար­դեն արթ­նա­ցել է, ոտ­քի կկանգ­նեն եւ կմիա­նան նաեւ մյուս­նե­րը ու կլի­նեն սրբա­զա­նի կող­քին: Արդ­յուն­քում կստաց­վի մի տպա­վո­րիչ մաս­սա, ո­րոնք երբ հրա­պա­րակ գան կամ Ազ­գա­յին ժո­ղո­վը շրջա­փա­կեն՝ իշ­խա­նութ­յուն­նե­րը լրջո­րեն կմո­տե­նան այս ժո­ղովր­դի քայ­լե­րին եւ չեն ան­տե­սի, քա­նի որ այդ ժո­ղովր­դի թի­վը ե­թե փոք­րա­նա, ա­պա իշ­խա­նութ­յուն­նե­րը ան­տե­սե­լու են: ­Վար­չա­պե­տը 2018 թվա­կա­նին, երբ հրա­պա­րա­կում խո­սում էր, հայ­տա­րա­րեց, որ ե­թե օ­րը գա, եւ ժո­ղո­վուր­դը չցան­կա­նա, որ­ ին­քը վար­չա­պետ լի­նի, ա­պա նույն օրն էլ տուն կգնա: ­Մինչ­դեռ վեր­ջին տա­րի­նե­րին ար­դեն քա­նի ան­գամ է ե­ղել, երբ բող­ո­քի ակ­ցիա­ներ տե­ղի ու­նե­ցան: Ան­գամ մի լրագ­րող, երբ մո­տե­ցավ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին եւ հի­շեց­րեց իր հնչեց­րած հենց այդ միտ­քը՝ վեր­ջինս մի ար­տա­ռոց պա­տաս­խան տվեց՝ նշե­լով, որ այն մար­դիկ, ո­րոնք կանգ­նել եւ բո­ղո­քում են, ի­րենք ժո­ղո­վուրդ չեն: Այ­սինքն՝ իր հա­մար ժո­ղո­վուրդն այն մար­դիկ են միայն, ո­րոնք իր կողմ­նա­կից­ներն են, իսկ ե­թե իր կողմ­նա­կի­ցը չես, ա­պա ո՛չ ժո­ղո­վուրդ ես, ո՛չ էլ հայ ես: ­Վե­րա­դառ­նա­լով հար­ցին` պետք է նշեմ, որ հույս ու­նեմ՝ ժո­ղո­վուրդն ա­վե­լի մեծ թվե­րով կմաս­նակ­ցի սրբա­զա­նի քայ­լե­րին, եւ իշ­խա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած ճնշումն այն­քան մեծ կլի­նի, որ ստիպ­ված կլի­նեն հրա­ժա­րա­կան տալ եւ հե­ռա­նալ: Այն, ինչ ­Փա­շին­յանն ա­րեց 6 տա­րի ա­ռաջ՝ ­Բագ­րատ սրբա­զա­նը եւս կա­րող է ա­նել նույ­նը՝ նրա­նից ձեր­բա­զատ­վե­լու հա­մար:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Նոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Վանդալիզմի ակտ՝ հազարամյակների մշակույթ ունեցող Գառնիում. Ալլա ՀակոբյանՆիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ ՄարկարյանՈ՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցումՀետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոցUcom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումըՀայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն ԳրիգորյանՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացումԲաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռըՄի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըՌուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես ՊորոշենկոԱդրբեջանի ՊՆ ղեկավարը հարցազրույց է տվել՝ հատուկ ընգծելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունըԲաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկինՍԵՅՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԵՎՐՈ-2024.Փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11 հայտնի ենԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներինՕրվա հանդիպումների անոնսՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱստղագուշակ՝ հունիսի 27-ի համարԵրկար ժամանակ գազ չի լինիԻնչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցումՈր քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքներըԵթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը«Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները«Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը«Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞նՊենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետԳնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՏՐՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода