Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ «ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

Անհաջողության «ջենտլմենները»

Վերլուծություն

Թվում է` Բագրատ սրբազանի շարժումը դեռեւս արդյունքներ չի գրանցում եւ թուլացել է, բայց սա ընդամենն արտաքին շիրման է: Եվ որքան էլ իշխանությունը իմիտացիա է ստեղծում, թե իրենց շարքերում արշալույսները խաղաղ են, ակնհայտ է, որ առկա ջղաձգումները վերածվում են հիստերիկ նոպաների: Մինչեւ անգամ բանը հասավ նրան, որ ոստիկանության ձեռքերը հասան հոգեւորական քաշքշելուն, սարկավագներին բերման ենթարկելուն ու ականջներին հայհոյանքներ հնչեցնելուն: Բայց, միեւնույնն է, փաստն այն է, որ իրավիճակի տերը Սրբազանի շարժումն է, որը թեպետ դանդաղում է իր քայլերում, բայց դրանից գործողությունների պատրաստ ակտիվի քանակը չի պակասում: Իսկ թե Նիկոլ Փաշինյանը որտեղ եւ ինչպես հանդես գա, թելադրվում է շարժման օրվա տրամադրությամբ: Անգամ նախապես պլանավորված պաշտոնական այցերն են մի քանի անգամ փոփոխվում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը չառերեսվի Բագրատ սրբազանի շարժման հետ: Եվ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի հեծանիվ քշի հեծանվորդի օրվա կապակցությամբ` փորձելով տպավորություն թողնել, թե իրավիճակն առաջվանն է մնացել, ՔՊ-ական «ջեմտլմենները» զգում են, որ վերջանականապես անհաջողության մատնվելն այլեւս սարերի հետեւում չէ:

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այն, որ իշխանական «ջենտլմենները» անհաջողության են մատնվել, վկայում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հերքումը` Բագրատ սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի վերաբերյալ: Պարզվում է` իշխանական մի լրագրողի հայտարությունը, թե` Բագրատ սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից», շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձել, սակայն արքեպիսկոպոսի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։ Ըստ էության, սրանով արդեն դե յուրե հաստատվում է, որ տվայտանքների մեջ հայտնված իշխանամերձ շրջանակների միակ զենքն ընդդեմ Բագրատ սրբազանի` մնացել է զրպարտությունը, այն էլ «փուստ է» կրակում: Սա հատկանշական է այն առումով, որ վերջին տարիներին հաճախ շրջառվել է իշխանական այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի գործակալ լինելու մասին լուրեր, սակայն դրանք այսպիսի ուղիղ եւ ջանասիրաբար երբեւէ չեն հերքվել: Տպավորություն է, որ ուժային եւ իրավապահ մարմինների վերին օղակներում կամաց-կամաց հրաժեշտ են տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ փորձում են հնարավորինս չթաթախվել այնպիսի մեղքերի մեջ, որոնց համար վաղը պատասխան են տալու ոչ միայն դատարանում, այլեւ` Աստծո դատաստանի առաջ:

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

Իսկ ո՞ւր են տանում Բագրատ սրբազանի շարժման քայլերը, թերեւս շարունակում է մնալ ամենակարեւորն ու սպասվածը: Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաեւ ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Իսկ մինչ այդ, հրապարակում վարչապետի թեկնածու առաջադրված Բագրատ սրբազանը պատրաստվում է այցելել եւս 1-2 քաղաք: Ինչո՞ւ ոչ րոպե առաջ տեղի չի ունենում հանրահավաքը, որը կարող է վերջակետ դնել ստեղծված իրավիճակին, տարբեր վարկածներ կան: Խնդիրն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մինչեւ այժմ էլ չկան: Բագրատ սրբազանն ասում է. «Եկեք արտահերթ ընտրություններին չանդրադառնանք, դրա մասին չխոսենք: Ժամանակին կանդրադառնանք այդ թեմային»: Մինչդեռ մի շարք քաղաքական ուժերի օրակարգն այլ է` եթե հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ապա արդեն հստակեցնել, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները: Այլապես` միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դեռ չի նշանակում վերջ դնել ՔՊ-ական իշխանությանը` իր խորհրդարանական մեծամասնությամբ հանդերձ: Իսկ այս դեպքում` արդյո՞ք Բագրատ արքեպիսկոպոսը կհամաձայնի «Սրբազան դաշինք» կազմել եւ գնալ արտահերթ ընտրությունների, այլեւս ոչ թե լինելով անցումային կառավարության ղեկավար, այլ` առաջիկա 5 տարիների համար երկրի ղեկավար:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

Եվ մինչ Բագրատ սրբազանը հնարավորինս խուսափում է անդրադառնալ քաղաքական դասավորումներին եւ վերադասավորումներին, ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: ԼՀԿ նախագահ Մարուքյանը երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը: Այո՛, լոռեցու «շուստրիությամբ» նա էլ, կարծես թե, հող է նախապատրաստում, համենայնդեպս, թվացյալ նախկին նիկոլականների համար իշխանության գալու: Այս առումով ուշագրավ դիտարկում է արել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը` մի քանի թիվ մեջբերելով. «Վերջին ընտրություններում ընդամենը 15 հազար ձայն ստացած Նիկոլի էդմոնը շուրջ 270 հազար ձայն ստացած Ռոբերտ Քոչարյանին ու 66 հազար ձայն ստացած Սերժ Սարգսյանին ասում է` ժողովուրդը ձեզ չի սիրում, իսկ Սրբազանից պահանջում է նրանց հեռացնել, որը ինքը գա կանգնի սրբազանի կողքին»։ Մարուքյանական «մտքի գոհարներին» անդրադարձել է նաեւ անձամբ Բագրատ սրբազանը` անկեղծանալով, որ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել է ուշ գիշերային ժամի եւ պայմանավորվել հետո նորից հանդիպել, սակայն ոչ մի մանրամասնությունների մասին չեն խոսել: Իսկ հարցին, թե ինչպես է ինքը դիտարկում նրա առաջարկությունը, Սրբազանը պատասխանել է. «Անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսել, ողջունել ենք, բարեւել ենք, ասել ենք, որ հստակ էս մարդը պետք է հեռանա, ասել են` այո՛, համաձայն ենք, համախոհ ենք: Իրենց կուսակցությունը` «Լուսավոր Հայաստանը» ներկա է եղել: Դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, արդեն անպայմանորեն ոչ ինձ հետ»: Սրանով շարժման առաջնորդն անուղղակիորեն վերահաստատում է, որ ոչ մեկի քաղաքական խաղի մեջ չի ներգրավվելու եւ շարժվելու է այն օրակարգով, որով ի սկզբանե առաջնորդվում է:

ԻՍԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի աթոռը թեպետ արդեն վաղուց ճռճռում է, բայց դեռ չի հրաժարվում իրենից: Համենայնդեպս, նա ծննդյան առթիվ հետախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նա անգամ շնորհավորական ուղերձ է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ում ընդամենը վերջերս ԱԺ ամբիոնից մեղադրում էր 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ գործելու մեջ: Առնվազն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դե ֆակտո կոնսեսուսով` ՌԴ գլխավոր շտաբի ԽՍՀՄ քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում է ՀՀ սահմանները, չի բացառվում, որ նրան հանդուրժեն: Չէ որ, որքան էլ դառն է ՀՀ քաղաքացիներիս համար, այս գործընթացը ողջունվել է արտաքին բոլոր խաղացողների կողմից, եւ մինչեւ այս պահը միջազգային հանրության համար ընկալելի որեւէ այլ առաջարկ չի հնչել: Ցավոք, պարզ չէ, թե ինչ այլընտրանք է առաջարկում այս հարցում Բագրատ սրբազանի շարժումը, էլ չասենք` խորհրդարանական ընդդիմության մասին, ուր մնաց թե դրա հետ համաձայնի Ադրբեջանը: Սա է մնացել Նիկոլ Փաշինյանի վերջին փրկօղակը` դրոշակ սարքել այլ լուծման բացակայությունն ու այն փակուղին, որի մեջ դրել է երկիրը: Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, երբ սրվի հարցը, թե ում վերահսկողության տակ պետք է մնա Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, որը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի, նախատեսում է, որ այնտեղ պետք է կանգնեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները: Այստեղ է, որ` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` Բագրատ սրբազանը, պետք է ընտրություն կատարեն աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top