Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան

Ներքաղաքական

Բագրատ Սրբազանը խոսել է 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին:
Նա, մասնավորապես նշել է. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե ներքին, թե արտաքին մարտահրավերների վերաբերյալ: մարդիկ եկել, իրենց անկեղծ պատկերացումները տվել են: Որոշները ընդունել ենք, որոշները՝ ոչ»,- ասել է Սրբազանը:

Հարցին՝ 1-ին նախագահի հետ հանդիպում եղե՞լ է, Սրբազանը պատասխանել է. «Այս շարժումից առաջ հանդիպել եմ 1-ին նախագահի հետ, բավականին քննարկել ենք իրավիճակը: Երեւի մի 15 օր առաջ: Միշտ սիրով կհանդիպեմ բոլորի հետ, խնդիր չկա, բայց հիմա կարծում եմ՝ այս փուլում չենք»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ