Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ադրբեջանական կեղծիքն ու իրականությունը. Պատմաբանը Խոջալուի վերաբերյալ բացառիկ քարտեզ է հրապարակել

Հանդիպում

Խոջալու (Իվանյան) տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը 1․1/Ադրբեջանի առաջնորդը Հայաստանին ուղղված հերթական պահանջն է հնչեցրել՝ «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։ Օկուպացված Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովը նկատում է.

-Պատմական փաստերը և իրադարձությունները Ադրբեջանում խեղաթյուրվում է պետական մակարդակով, որը համակարգում է Ադրբեջանի գլախովր կեղծարար և ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը։ Այս քաղաքականության առանցքային մաս է կազմում «Խոջալուի իրադարձությունները»։ Ադրբեջանի պետական վարչամեքենայի կողմից ներկայացվող պահանջները, որևէ իրական փաստական հիմքեր չունեն և ամբողջովին հորինված են այնպես ինչպես այդ արհեստածին կազմավորման «պատմությունը»։ Խոջալուի բնակչության համար տրամադրված է եղել հումանիտար միջանցք ինչի մասին անգամ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մոթալիբովն է նշել չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում։ Դիակները գտնվել են Աղդամի դիրքերի մերձակայքում այն հատվածում որտեղ մինչև 1993 թ․ գտնվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների օկուպացիայի տակ։ Չինգիզ Մուստաֆաևը օպերատոր էր. նա առաջինն է Աղդամի դիրքերի մերձակայքում նկարահանել զոհվածների դիակները: Սկսել է սեփական հետաքննությունը, որի արդյունքները զեկուցել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի՝ Խոջալուի ողբերգությունը հետաքննող հանձնաժողովին: Դրանից մի քանի շաբաթ անց, 1992 թ. հունիսին, նա սպանվեց Լաչինում/ Բերձորում: Սպանեցին այն պատճով, քանի, որ լրագրողի աձանագրած փաստերը չէր տեղավորվում Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ։ «Խոջալուի իրադարձությունները» հսակորեն կազմակերպած էին նպատակ հետապնդելով մի կողմից իշխանափոխություն անել Ադրբեջանում մյուս կողմից հակակշիռ ստեղծել Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Բաքվում և այլ բնակավայրերում իրականացրած հայերի ցեղասպանությանը։

Պատմաբանը ընդգծում է.

-Խաղաղ բնաչկչության նկատմաբ սպանություները և ցեղասպանական գործողությունները Ադրբեջանի ձեռագիրն է, որի վառ ապացույցը Արցախի նկատմամբ իրականացրած ցեղասպանական գործողություններն ու բնակավայիր ամբողջական հայթափումն ու բռնազավթումն է։ Ադրբեջանը պետք է ենթարկիվի պատասխանատվության 1918 թվականից մինչ այսաօր իրականացնող ցեղասպան ու պետական ահաբեկչական քաղաքականության համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ