Իրավական տեռոր, թե՞ արդարադատության դիահերձում. 7 տարի ու դեռ անորոշ Չէի պատկերացնում, որ 2021-ին ձեւավորված պառլամենտից է՛լ ավելի վատ պառլամենտ հնարավոր է. Շահեն Հարությունյան ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման մասին Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք

Հանդիպում բանաստեղծներ Արմինե Սարգսյանի և Արարատ Ղուկասյանի հետ` Դորտմունդի "Մենք" երիտասարդական միությունում 

Օրերս Դորտմունդի "Մենք" երիտասարդական միությունը հյուրընկալել էր գերմանահայ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանին և իսպանաբնակ բանաստեղծ Արարատ Ղուկասյանին։ 2019 թվականից գործող այս հայկական կազմակերպությունը, իր հնգամյա գործունեության ընթացքում, բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների նախաձեռնողն է, որոնցից հիշատակության են արժանի Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչումները, հայկական կրթօջախի, պարի և այլ խմբերի հիմնումը, "Հայաստանի Փոքրիկ երգիչներ" երգչախմբի համերգների կազմակերպումը քաղաքում, արդեն ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղերի ամենամյա անցկացումը և, անշուշտ, վերոնշյալ և նմանատիպ այլ հանդիպումների իրականացումը։

Մտավորական հյուրերի հանդիպումը համընկել էր հենց այս տարվա ինտելեկտուալ մրցույթի հետ։ Մինչև հանդիպումը, երեք երիտասարդական թիմեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցույթին` ակտիվորեն պատասխանելով հարցերին, ցուցադրելով հայագիտության ոլորտում իրենց գիտելիքները և ձգտելով նվաճել հաղթանակը։

Բանաստեղծների հետ հանդիպման ընթացքում, "Մենք" միության անդամ Ռիտա Ղուկասյանը ներկայացրեց հեղինակներին և նրանց աշխատությունները` մի քանի ստեղծագործություններ ասմունքելով Արմինե Սարգսյանի "Անվերնագիր հուշեր" և Արարատ Ղուկասյանի "Ժամանակի հետքերով" ժողովածուներից։ Ասմունքներով հանդես եկավ նաև Լիանա Ղազարյանը, իսկ ահա Օվսաննա Սուքիասյանը, ով նաև պարուսույց է համայնքում, մի քանի երաժշտական համարներ ներկայացրեց հանդիսատեսին։

Այնուհետև խոսքը փոխանցվեց հեղինակներին, ովքեր հակիրճ ներկայացրեցին ժողովածուների ստեղծման պատմությունը և մի քանի ստեղծագործություններ էլ հենց իրենք ընթերցեցին։

Իսպանիայի հայ համայնքը ներկայացնող Արարատ Ղուկասյանը նաև խոսեց իսպանահայության և երկրում հայկական հետքի մասին։ Հանդիպմանն ակտիվորեն մասնակցող հանդիսատեսը բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր ուղղեց հյուրերին, որոնցից էլ առանցքային հրամայական առաջացավ միջհամայնքային սերտ կապերի և տարբեր նախաձեռնությունների կազմակերպման շուրջ։

 

"Արարատ" հայկական միություն 

Վալենսիա 

Իսպանիա

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ