Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք. «Կամք»-ը կայցելի դեսպանատներ

Թեմա
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության դիմաց տեղի ունենալիք «Հեռացնե՛նք Նիկոլին» ակցիայից անմիջապես հետո՝ շարժվելու են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատներ՝ բաց նամակներ հանձնելու եւ դատապարտելու Արեւմտյան երկրների դեսպանատների քար լռությունը:
 
«Երբ խոչընդոտվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ, երբ 30-ից ավելի կարմիր բերետավորներ հարձակվում են եւ բռնության են ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, երբ քաղաքական նկատառումներով տնային կալանքի են դատապարտում «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանին, Արեւմտյան դեսպանատների լռությունը ոչ միայն անհասկանալի է, այլեւ դատապարտելի է։ Ո՛չ երկակի ստանդարտներին, հերի՛ք է լռեք», - ասված է հայտարարությունում։
 
Եվ այսպես հունիսի 6-ին «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն ու համակիրները ժամը՝ 12:00-ին կլինեն Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, ժամը՝ 12:45-ին, Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ժամը՝ 14:00-ին, ԱՄՆ դեսպանատան մոտ:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ