Ճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն Է. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին
ՆերքաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել հետևել այն ուղուն, որը մատնանշում է ժողովրդական դիվանագիտությունը՝ դեպի մերձեցում և համագործակցություն։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և տարիների ընթացքում բազմիցս համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ մեզ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այդ ճանապարհով, եթե հետևենք փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Զգալի հիմք արդեն ստեղծվել է», - ասված է շնորհավորական ուղերձում։
