Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ

Նիկոլի հերթական հողատվությունը ոչինչ չտվեց

Վերլուծություն

Ինչ­քան էլ որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է մո­գո­նել, թե սահ­մա­նա­զա­տում կոչ­ված գոր­ծըն­թա­ցը Հա­յաս­տա­նի ե­րա­զանք­նե­րի գա­գա­թնա­կետն է, մեկ է, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ա­մեն ան­գամ գա­լիս են հու­շե­լու, որ ըն­դա­մե­նը գործ ու­նենք հեր­թա­կան հո­ղատ­վութ­յան հետ, ո­րի դի­մաց ի­րա­կա­նում ո­չինչ չենք ստա­նում: Ընդ ո­րում, ան­գամ Նի­կո­լի վեր­ջին օ­րե­րի տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­ներ են ա­մեն ան­գամ ակ­նար­կում աս­վա­ծի մա­սին:

ԱԼԻԵՎԻ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

­Բայց սկսենք Ա­լիե­ւից, ով օ­րերս Նի­կո­լին ուղղ­ված հեր­թա­կան պա­հան­ջը բե­րեց օ­րա­կարգ: Այն է` «Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­չի Խո­ջա­լո­ւի ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ նե­րո­ղութ­յուն խնդրի»: Միայն այն, որ Հեյ­դա­րո­վիչն այս կար­գի լկտիաց­ել է, ար­դեն իսկ ա­վե­լորդ ան­գամ ա­պա­ցու­ցում է, թե ի­րա­կա­նում ում օգ­տին են մոտ 6 տա­րի աշ­խա­տում նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը: Կոնկ­րետ դեպ­քում, ճիշտ է, ըն­դա­մե­նը ՔՊ խորհր­դա­րա­նա­կան խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր Հով­հան­նիս­յա­նի մի­ջո­ցով (բա ա­մոթ չէ՞, որ Նի­կոլն ան­ձամբ պա­տաս­խա­նի «կիրթ մար­դուն», որն այդ­քան հա­րա­զատ է դար­ձել) ար­ձա­գան­քե­ցին, թե. «Ի­հար­կե, մթնո­լոր­տի ո­րո­շա­կի լա­վար­կում ու­նենք սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման հանձ­նա­ժո­ղո­վում էլ, խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շուրջ խո­սակ­ցութ­յու­նում էլ, բայց Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է մնալ ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան, նաեւ ուլ­տի­մա­տում­ներ են հնչում: Դ­րա հա­մար մենք չպետք է գե­րագ­նա­հա­տենք ի­րա­վի­ճա­կը, ոչ էլ թե­րագ­նա­հա­տենք ընկճ­վե­լու աս­տի­ճա­նի։ Ու­նենք հա­ջո­ղութ­յուն­ներ, ձեռք­բե­րում­ներ. Տա­վու­շում սահ­մա­նագծ­ման արդ­յուն­քում մենք Ադր­բե­ջա­նից վերց­րել ենք Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու վեր­ջին լե­գի­տիմ հնա­րա­վո­րութ­յու­նը, պատր­վա­կը»։ Բայց այն տպա­վո­րութ­յունն էր, որ Հով­հան­նիս­յա­նը մեկ-եր­կու բառ էլ ա­վե­լաց­ներ, կա­րող էր հան­կարծ ան­համ վի­ճա­կում հայտն­վել: Ի­հար­կե, էա­կա­նը Հով­հան­նիս­յա­նը չէ: Պար­զա­պես նա այս հայ­տա­րա­րութ­յամբ ա­վե­լորդ ան­գամ խոս­տո­վա­նեց այն, ին­չը ժո­ղո­վուր­դը սկսել է հստակ գի­տակ­ցել: Այն է` ինչ­քան էլ հող են նվի­րում Ա­լիե­ւին, նվնվա­լով «խա­ղա­ղութ­յու­նից» են խո­սում, մեկ է, Հեյ­դա­րո­վի­չը, Հով­հան­նիս­յա­նի բա­ռա­պա­շա­րով` «շա­րու­նա­կում է մնալ ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան, նաեւ ուլ­տի­մա­տում­ներ» է հնչեց­նում: Այ­սինքն, ՔՊ-ա­կան սույն գոր­ծի­չը կա´մ չի հաս­կա­նում, թե ինչ է խո­սում, կա´մ­ էլ բա­ցա­հայտ ստա­խո­սութ­յա­ն է գնում, երբ ան­մի­ջա­պես էլ ա­վե­լաց­նում է, թե` «Տա­վու­շում սահ­մա­նագծ­ման արդ­յուն­քում մենք Ադր­բե­ջա­նից վերց­րել ենք Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վե­լու վեր­ջին լե­գի­տիմ հնա­րա­վո­րութ­յու­նը, պատր­վա­կը»: Լո՞ւրջ, բա այդ դեպ­քում մի­գու­ցե բա­ցատ­րի՞, թե «վեր­ջին լե­գի­տիմ հնա­րա­վո­րութ­յու­նը» կորց­րած Ա­լիե­ւի ին­չի՞ն է պետք «ու­լի­տի­մա­տում­ներ» ներ­կա­յաց­նե­լը: Կա­րե­լի է նաեւ այս­պես ձե­ւա­կեր­պել. Նի­կո­լի ա­նու­նից Ա­լիե­ւին սույն պա­տաս­խա­նո­ղը հաս­կա­նո՞ւմ է «ուլ­տի­մա­տում» բա­ռի ի­մաս­տը: Հա­մե­նայն­դեպս` բա­ցատ­րենք. դա նշա­նա­կում է, որ ե­թե այս-այս պա­հանջս չա­նես, կտամ նման-նման ար­ձա­գանք, եւ ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա, որ այդ ար­ձա­գանք­նե­րի թվում պա­տե­րազ­մը չէ:

Ի­մաս­տա­յին ա­ռու­մով ու­նենք այս պատ­կե­րը. հենց միայն այս հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նութ­յամբ Հով­հան­նիս­յանն ին­քը շատ լավ հիմ­նա­վո­րեց, որ Ա­լիե­ւին ա­ռանձ­նա­պես պատ­ճառ­ներ պետք չեն պա­տե­րազ­մի հա­մար. կա­րող է ցան­կա­ցած հա­ր­ցով «ուլ­տի­մա­տում» ներ­կա­յաց­նել եւ անց­նել պա­տե­րազ­մի: Ա­վե­լի ճիշտ, «ուլ­տի­մա­տում­ներ» ար­դեն իսկ ներ­կա­յաց­նում է, եւ չբա­ցա­ռենք, որ վա­ղը-մյուս օ­րը Նի­կո­լը կհայ­տա­րա­րի, թե` Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­չի Խո­ջա­լո­ւի ցե­ղաս­պա­նութ­յու­նը եւ նե­րո­ղութ­յուն խնդրի, որ պա­տե­րազմ չլի­նի: Դ­րա­նից հե­տո` պետք է կա­տա­րենք Ա­լիե­ւի այս մյուս պա­հան­ջը, որ պա­տե­րազմ չլի­նի, եւ այդ­պես շա­րու­նակ:

Այ­սինքն, ի­րո­ղութ­յու­նը սա է. այն տա­րածք­նե­րը, ո­րոնք Նի­կոլն ա­պօ­րի­նա­բար Ա­լիե­ւին նվի­րեց Տա­վու­շում, նաեւ այն «սահ­մա­նա­զատ­ման» գոր­ծըն­թա­ցը, ո­րը ինչ­պես եւ սպաս­վում էր, չի տվել ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ պա­տե­րազմ չի լի­նի, թեեւ Նի­կո­լը հենց դրա­նով էր հիմ­նա­վո­րում իր այս հո­ղատ­վութ­յու­նը: Ալիե­ւի այդ շան­տաժ­նե­րին վերջ դնե­լու ո­րո­շա­կի թույլ հույս կա­րող է տալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, բայց պայ­մա­նով, որ դրա­նում կպահ­պան­վեն Հա­յաս­տա­նի գո­նե տար­րա­կան շա­հե­րը: Բայց հենց Նի­կոլն է խոս­տո­վա­նում, որ այդ «պայ­մա­նա­գի­րը» այս հեր­թա­կան հո­ղատ­վութ­յու­նից հե­տո դեռ այն­քան հե­ռու է, որ­քան դրա­նից ա­ռաջ էր: Նախ, մի քա­նի օր ա­ռաջ նա հրա­պա­րա­կավ ա­սաց, որ թեեւ պատ­րաստ­վում է ներ­կա ըն­թաց­քով շա­րու­նա­կել «սահ­մա­նա­զա­տու­մը», բայց մեկ է. «Ա­յո, խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շուրջ ո­րոշ խնդիր­ներ կան»: Նույ­նը միտ­քը նա հաս­տա­տեց նաեւ ե­րեկ. «Խն­դիրն այն է, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի շուրջ պետք է ձեռք բեր­վեն հա­մա­ձայ­նութ­յուն­ներ… Ի­րա­կա­նում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հա­մա­ձայ­նեց­ված հատ­ված­նե­րում ար­դեն իսկ կա հղում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րին: Այն­տեղ խոսքն ու­րիշ բա­նի մա­սին է»:

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

Այ­սինքն, կա առն­վազն մեկ ա­ռանց­քա­յին դրույթ, ո­րի հետ կապ­ված այդ­պես էլ «սայ­լը տե­ղից չի շարժ­վում»: Թե ին­չի մա­սին է խոս­քը, ժո­ղովր­դի հետ «ա­մեն ինչ քննար­կող» Նի­կո­լը չբա­ցա­հայ­տեց` հա­մա­րե­լով «աշ­խա­տան­քա­յին հար­ցեր»: Թեեւ բա­ցա­հայտ­ման կա­րիք էլ չկա, Միր­զո­յան Ա­րոն դա վա­ղուց է խոս­տո­վա­նել: Հի­շեց­նենք, նա ա­միս­ներ ա­ռաջ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին» խոչըն­դո­տող եր­կու խնդրի մա­սին էր խո­սում` սահ­մա­նա­զա­տումն ու կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցը: Սահ­մա­նա­զա­տումն ար­դեն հարց չէ, ե­թե Նի­կո­լը պնդում է, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հա­մա­ձայ­նեց­ված հատ­ված­նե­րում ար­դեն իսկ կա հղում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րին»: Այ­սինքն, մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցը:

Ա­վե­լի ստույգ, ինչ­պես քա­նիցս պնդե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում 2020թ. նո­յեմ­բե­րից, ա­վե­լի կոնկ­րետ` 2021թ. կե­սե­րից սկսած հիմ­նա­կա­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հարցն է, որ լռվել-մնա­ցել է. մնա­ցած ա­մեն ին­չի շուրջ, մի փոքր այս կողմ, մի փոքր` այն, հնա­րա­վոր է լե­զու գտնել: Եվ ե­թե այս պա­հին այդ­պես էլ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով վերջ­նա­կան լու­ծում չկա, ա­պա դա նշա­նա­կում է` մյուս բո­լոր հար­ցե­րը եւս լուծ­ված չեն: Այդ թվում` սահ­մա­նա­զատ­ման, եւ դա եւս հիմ­նա­վո­րում է, որ հենց այն­պես, մի­գու­ցե ըն­դա­մե­նը ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ գնաց հո­ղատ­վութ­յան ճա­նա­պար­հով: Ոչ ա­վե­լին, ըն­դա­մե­նը ժա­մա­նակ շա­հե­լու, անվ­տան­գութ­յան հար­ցով դա ու­նի զրո, մի­գու­ցե նաեւ բա­ցա­սա­կան է­ֆեկտ, քա­նի որ այս զի­ջու­մը հեր­թա­կան ան­գամ սրեց Հեյ­դա­րո­վի­չի ա­խոր­ժա­կը:

ՄԵԿ Է, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆԻԿՈԼԻՑ ԵՎ ԱԼԻԵՎԻՑ ՉԷ, ՈՐ ԿԱԽՎԱԾ Է

­Թե ի­րա­կա­նում ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման թե­ման, ինչ պայ­քար է ըն­թա­նում դրա շուրջ մի կող­մից՝ ռուս-ի­րա­նա­կան թե­ւի, մյուս կող­մից՝ անգ­լո­սաք­սո­նիզ­մի եւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի մեջ, շատ է խոս­վել, չկրկնենք: Հի­շեց­նենք միայն, որ Ա­լիեւն ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ հի­մա շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն դեմ գնալ հատ­կա­պես Մեղ­րիի գիծն Ա­րեւ­մուտ­քի վե­րահս­կո­ղութ­յան տակ թող­նե­լու սցե­նա­րին: Բա­ցի այդ, ի­հար­կե, շատ կցան­կա­նար, որ այդ ու­ղու վե­րա­հս­կո­ղութ­յու­նը մնար թյուր­քա­կան աշ­խար­հին, որն էա­պես կամ­րապն­դեր Ադր­բե­ջա­նի դիր­քե­րը, բայց այդ ու­ղին ե­ղել եւ մնում է չա­փա­զանց վտան­գա­վոր՝ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ա­մե­նաու­ղիղ բախ­ման գնա­լու միան­գա­մայն ռեալ հե­ռան­կար­նե­րի պատ­ճա­ռով: Հա­մե­մա­տա­բար հար­մար տար­բե­րակ է նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում լու­ծում­ներ տա­լը, ո­րին, սա­կայն, Նի­կո­լը շա­րու­նա­կում է դեմ գնալ, հաշ­վի առ­նե­լով նրա պնդու­մը, որ խնդիրն այդ­պես էլ վերջ­նա­կան լու­ծում այս պա­հին չու­նի, որն էլ կանգ­նեց­նում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Արդ­յուն­քում, կրկնենք, քա­նի դեռ Նի­կո­լը մնում է գի­ծը ոչ մի տես­քով ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ չթող­նե­լու ա­րեւմտ­յան պա­հանջ­նե­րի ազ­դե­ցութ­յան տակ, լու­ծու­մը, այն է՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» մնում է օ­դից կախ­ված՝ ինչ­քան էլ որ Նի­կո­լը հո­ղեր շռայ­լի: Այս ան­գամ՝ Տա­վու­շը, դրան գա­լիս է լրաց­նե­լու «Խո­ջա­լո­ւի ցե­ղաս­պա­նութ­յու­նը» ճա­նա­չե­լու պա­հան­ջը, հե­տո «սահ­մա­նա­զա­տու­մը» կտե­ղա­փոխ­վի հա­րավ՝ նոր հո­ղատ­վութ­յամբ հան­դերձ, եւ այլն: Չեն­թարկ­վել էլ չի կա­րող, հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­քան էլ ա­սեն, թեեւ մեկ է՝ պա­տե­րազ­մի հարցն ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լից եւ Ա­լիե­ւից չի կախ­ված, բայց փո­խա­րե­նը դեռ, օ­րի­նակ, չհրա­պա­րակ­ված է մնում Ա­րա­յիկ Հա­րութ­յուն­յա­նի հայտ­նի հար­ցազ­րույ­ցը, պետք ե­ղավ, Բաք­վում գտնվող մյուս պա­տանդ­նե­րը կտան հար­ցազ­րույց­ներ, եւ այլն: Կարճ ա­սած, ան­ձամբ Նի­կո­լի վրա ճնշե­լու լծակ­նե­րի պա­կաս Ա­լիե­ւը չու­նի, եւ մնում է հեր­թով նրա «ուլ­տի­մա­տում­նե­րը» կա­տա­րել, մին­չեւ վերջ­նա­կան լու­ծում կստա­նա կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Ա­լիեւ­ը շտա­պե­լու կա­րիք չու­նի, այդ Նի­կոլն է, որ մնա­ցել է խո­րա­ցող ցայտ­նո­տի տակ՝ ար­տա­քին եւ ներ­քին ա­ճող ճնշում­նե­րի պատ­ճա­ռով:

 






Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top