Գնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+) Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում Ռուսական բանակը գրոհում է Նյու Յորքը Որ դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրը Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարար Արամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերին Նիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. Իսրայելյան Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներին

Բոլոր կարմիրգդակավոր տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության. Պետրոսյան

Ներքաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր ոստիկանության գործողությունները ենթակա են մեկ նախադասությամբ որակելու՝ հակաժողովրդական եւ հակաօրինական։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ տարբեր բնորոշումներ կարող է տալ, սակայն մեկ բան ակնհայտ է՝ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները, թույլ են տալիս քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքներ եւ, հետեւաբար դրանք բոլորը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

— Ընդ որում, ես ուզում եմ նաեւ կոչ անել՝ հնչեցնելով իմ մասնագիտական կարծիքը, որ մարդու անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, որն ամրագրված է քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով՝ դա վերաբերում է բոլոր տեսակի ոտնձգություններին։ Այդ թվում նաեւ ոստիկանների կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության դեպքերին։ Այսինքն, եթե քաղաքացին անհրաժեշտ պաշտպանության է դիմում իր նկատմամբ հակաիրավական ներգործություն թույլ տվող անձի, այդ թվում՝ նաեւ ոստիկանի նկատմամբ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Այստեղ նորից պետք է կրկնեմ, որ լիարժեք գործում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը եւ այդ ոստիկանները ինչ-որ կոպեկների դիմաց վարձատրվում են ու դրա համար էլ ե՛ւ օրենքն են պատրաստ խախտել, ե՛ւ բարոյական նորմերը։ Պարզապես պետք է հաջորդ իշխանությունը հետեւողականորեն նրանց բոլորին ենթարկի պատասխանատվության։ Նրանք իրավունք չունեն ոստիկան կոչվելու։ Ոստիկանի կոչումն առավել բարձր է։ Նրանք փողոցային գռեհիկ ոստիկաններ են։ Ի դեպ, ոչ ոք քաղաքացուն մոտենալիս չի ներկայանում, չի ներկայացնում իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ճանապարհային երթեւեկության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողները կրում են իրենց համազգեստի վրա սարք, որը նկարում է՝ սրանք առհասարակ, ոչինչ չեն կրում, եւ հայտնի չէ սրանք իրականում ոստիկաննե՞ր են, թե՝ ոչ։

— Հատկապես կարմիրբերետավորներն  այս օրերին աչքի ընկան իրենց խայտառակ վարքագծով՝ Բագրատ սրբազանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ, էլ չասենք ցուցարարներին բիրտ ուժով ձերբակալությունների մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

— Նրանք հավանաբար ինչ-որ դրամի դիմաց զբաղված են նման արարքներով, իսկ առավել ստույգ կերպով եթե իրավաբանական գնահատական տանք՝ սա հանցագործություն է, պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Հիշեցնեմ, որ Քրեական օրենսգրքում կա 478-րդ հոդվածը՝ անձանց ապօրինի ձերբակալելու մասին։ Շատ հաճախ, երբ ասում են բերման ենթարկել՝ պետք է խնդրեմ, որպեսզի այդ տերմինը հանենք շրջանառությունից, քանի որ բերման ենթարկում են քրեական վարույթի առկայության դեպքում, իսկ սա ոչ թե բերման ենթարկել է, այլ վարչական ձերբակալում է։ Սակայն Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածում նշվում է, որ քրեական պատասխանատվություն են նախատեսում անձի ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու համար։ Այժմ այդ բոլոր կարմիր գլխարկ տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության՝ ապօրինի ձերբակալման համար, քանի որ մենք երբ վիճակագրությունն ուսումնասիրում ենք, ձերբակալված անձանց 99 %-ը երեք ժամից ազատ են արձակվել։

Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը, ճիշտ գնահատելով իրավիճակը, ճիշտ իրավական գնահատական տալով փաստերին՝ համարում է, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, քանի որ եթե ձերբակալումը լինի իրավաչափ, ապա դրան պետք է հաջորդի կալանավորումը, որը չի լինում։ Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիներին այդ կարմիր գդակավոր, այդ անգրագետ հիմարները գիտակցաբար, որ իրենք ապօրինի հրաման են կատարում՝ վերցնում են եւ մարդկանց ձերբակալում են։ Սակայն Քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածը հստակ կերպով սահմանում է, թե ե՞րբ է իրավաչափ հրամանի կատարումը, եւ հրամանի կատարումը ե՞րբ է առաջացնում պատասխանատվություն, ե՞րբ է պետական ծառայողը ազատվում հրամանի կատարման դեպքում քրեական պատասխանատվությունից։

Այնպես որ, բոլոր այս իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ստացվում է, որ կարմիրգդակավորները պետական բյուջեից (իսկ ավելի ստույգ՝ իրենց աշխատավարձը գոյացնող հարկատուների հաշվին զբաղված են այդ հարկատու քաղաքացիներին բռնելով եւ ապօրինի ձերբակալելով, խոշտանգելով ու նման այլ իրավախախտումներ թույլ տալով)։

— Նշեցիք, թե ոստիկանների կողմից որքան օրենքներ են խախտվում այս օրերին։ Ըստ Ձեզ` հնարավո՞ր է ակնկալել, որ օրենքով սահմանված կարգով նրանք ենթարկվելու են պատասխանատվության։

— Գիտեք, անգրագետ մարդը նաեւ անհեռատես է։ Քանի որ հիմնականում այդ կարմիր եւ սեւ բերետավորների ընդհանուր զանգվածը գոյացած են հենց անգրագետներից, նրանք նաեւ անհեռատես են, չեն հավատում, որ գալու է իրենց պատասխանատվության պահը։ Իհարկե, պատգամավորին հայհոյելը եւ, ընդհանրապես, ցանկացած անձի հայհոյելը հրապարակային միջավայրում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցանք է։ Մինչդեռ իրենք հույս ունեն, որ չեն պատժվելու։ Իրենք կուրացել են այդ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձի բույրից, ինքնախաբեության հետ «գրկախառնված» ապրում են, իրենց համոզել են, թե իբր իրենք չեն պատժվելու։ Սակայն չկա հանցանք, որը չպատժվի։ Ես անձամբ լինելու եմ քաղաքական այն ուժի կողքին, ով հավաստի կհամոզի իր ողջամիտ խոսքով, որ իշխանության գալու դեպքում բոլոր այս ծառայողները հաջորդ օրը պետք է ազատվեն աշխատանքից եւ գնան իրենց նախկին զբաղմունքին՝ մեկը ծխախոտ վաճառող, մյուսը գումար հավաքող, մեկը հանցագործ, մյուսը՝ ավազակ։ Նրանք բոլորը պետք է գնան իրենց նախկին զբաղմունքին, քանի որ այսպիսի պետական մակարդակով տեռոր՝ ոչ մի իշխանության օրոք չի եղել։  Ես երբեւէ որեւէ իշխանության պաշտամունքով չեմ զբավել, բայց հանուն ճշմարտության՝ այսպիսի պետական մակարդակով սեփական ժողովրդի նկատմամբ տեռոր, ո՛չ մի իշխանություն իրեն թույլ չի տվել, եւ այս ամենն արվում է ոչ թե ինչ-որ հանուն Հայաստանի անկախության, հանուն Հայաստանի ինքնիշխանության, այլ հանուն փրչոտի՝  իր իշխանությունը պահպանելու համար։ Մեկ անձի, մեկ փրչոտի իշխանությունը պահպանելու համար՝ այսօր իրականացվում է նման համապետական տեռոր։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Գնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառԹուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել ենՌուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն«Տանգոն 2-ով են պարում»․ ՌԴ-ի հետ կապերի արդյունքը կախված է Երևանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակԻնչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԵրևանի նորաբաց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը շահագործման է հանձնվել 1981 թվականինՉես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի ՍամսոնյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ ՓամբակումԹուրքիայում սպասում են ՊուտինինՍեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1. Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ)20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան (տեսանյութ)ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ ԼավրովԱլիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) «Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկըՄինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցություններըՄիասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. ԱվինյանՉենք իմանալու, թե ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար. ավագանու անդամ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода