Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ

Խնդիրը մեր մտածողության մեջ է. Գեւորգ Մելքոնյան

Թեմա

«Ա­րե­ւելք» գի­տա­վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գնա­հատ­մամբ` հենց 1917-18 թթ․­-ից հե­տո փախ­չե­լու մտա­ծո­ղութ­յու­նը պետք է փոխ­վեր, որ ե­թե հի­մա դու այս­տեղ չես դի­մադ­րում, ա­պա դու, միեւ­նույնն է, հե­տո դի­մադ­րե­լու ես, բայց ա­վե­լի վատ պայ­ման­նե­րում։

«­Սար­դա­րա­պա­տը թող դաս լի­նի մեր ժո­ղովր­դին՝ այ­սօր­վա հա­մար, որ ե­թե փա­խար, ա­պա Ա­րա­րատ­յան դաշ­տում ես կռվե­լու, Ա­րա­րատ­յան դաշ­տից հե­տո այ­լեւս չգի­տեմ` տեղ ու­նե­նա­լո՞ւ են կռվե­լու, թե` ոչ։ Ե­թե Ա­րա­րատ­յան դաշ­տում չես ու­զում կռվես՝ պետք է կռվես ­Կար­սի դաշ­տում եւ այ­սօր­վա հա­մար սա շատ ար­դիա­կան է»,- «Ի­րա­վուն­քի» հետ զրույ­ցում ա­սաց պատ­մա­բա­նը։

Ըստ Գ. ­Մել­քոն­յա­նի, Ա­ռա­ջին ­հան­րա­պե­տութ­յու­նը կորց­րինք այն պատ­ճա­ռով, ին­չի հա­մար կկորց­նենք այ­սօր­վա ­հան­րապե­տութ­յու­նը. «Պատ­ճառ­նե­րը նույնն են, եւ դրանք հենց մեր մեջ են։ Եր­բեք չփոր­ձենք այդ պատ­ճառ­նե­րը օ­տար­նե­րի վրա դնել՝ թուր­քե­րի, ռուս­նե­րի, ա­մե­րի­կա­ցի­նե­րի։ Խն­դի­րը մեր մեջ է։ Ինչ­պես Ա­ռա­ջին ­հան­րա­պե­տութ­յան ժա­մա­նակ, նույնն էլ այժմ խնդի­րը մեր մտա­ծո­ղութ­յան մեջ է` օ­տա­րին ա­պա­վի­նե­լու, ակն­կա­լե­լու, որ մեր փո­խա­րեն օ­տարն է կռվե­լու, հե­տո էլ ա­սե­լու, թե չե­կավ օգ­նեց։ Այս բո­լոր թվար­կած խնդիր­նե­րը մեր մեջ են։ ­Տեն­դենց­նե­րը ինչ գնա­ցին՝ Ա­ռա­ջին ­հան­րա­պե­տութ­յու­նը կոր­ծան­վեց, եւ մյուս տեն­դենց­նե­րը այժմ գնում են»։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ