Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Դաժան իրականություն է, բայց առավել քան ցավալին առջեւում է. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

«ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՆ` ԱՅՈ՛, ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ ՎԵՐՑՆԵԼ»

— Որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են արդեն գտնվում Ալիեւի չափագրողները եւ առայժմ 12 մարտական դիրք պատրաստվում են վերցնել:

— Չեմ ուզում հարյուր տոկոսով նշել, բայց կարծում եմ, որ դա իրականություն է, քանի որ տեղեկություններ են շրջանառվում տարբեր տեղերից։ Ընդ որում` արդեն մի քանի օր է, ինչ խոսակցություններ են գնում այն մասին, որ նաեւ Գեղարքունիքի մասում են փորձում անցկացնել դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում), եւ այնտեղ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մասնագետներ են, այլ նաեւ` Թուրքիայի Հանրապետության։ Այսինքն՝ այս ամենին միայն ադրբեջանցիները չեն մասնակից։ Ինքս հաշվի առնելով նաեւ ներքաղաքական լարված իրավիճակը՝ չցանկացա ավելորդ տեղեկություններ նշել։ Ես գիտեի, որ հաջորդիվ Գեղարքունիքի մարզն է լինելու` Վարդենիսով, Շորժայով, քանի որ, ինչպես գիտեք, ավելի վաղ զգուշացրել էի, որ ադրբեջանական կողմը երբեք միայն Տավուշի մարզով չի հանգստանա։ Մեր հասարակությունը եւս պետք է հասկանա, որ ամենավտանգավորը դեռեւս առջեւում է։ Այժմ ասես փաստերը դա են արձանագրում, եւ հակառակ կողմն` այո, արդեն սկսել է հայկական դիրքեր վերցնել։

Հայկական կողմը պետք է ասիմետրիկ լուծումներ գտնի՝ հակառակորդի առավելությանը պատասխանելու համար։ Նյութական, տեխնիկական, քանակական, ֆինանսական առումներով զիջում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ասիմետրիկ պատասխաններից մեկը՝ պասիվ պաշտպանությունն է։ Հայկական կողմը այդ պասիվ պաշտպանությունը նվիրեց ադրբեջանական կողմին։ Այժմ ադրբեջանական կողմը գալիս եւ դիրքերը վերցնում է։ Շատ դաժան իրականություն է այն, թե այժմ ինչ է տեղի ունենում, բայց առավել քան ցավալին նաեւ առջեւում է, թե ինչ է տեղի ունենալու մի փոքր ավելի ուշ։

Արդյո՞ք հենց այդ 12 դիրքերի մասին է խոսքը, թե՞ դրանք իրականում շատ ավելին են։

— Հնարավոր է, որ 12-ն է, սակայն իրականում շատ ավելին են։ Կարեւոր մեկ բան եւս արձանագրենք, որ այդ 12-ը վերցնելու են բոլոր բարձունքները։ Հիմա այդ մարտական դիրքերը, որոնք տալիս են՝ դրանց տակով անցնում են կարեւորագույն ռազմավարական ճանապարհներ, որոնք սնուցում են Հայաստանի Հանրապետության ԶՈՒ առաջատար դիրքերը, մարտական հենակետերը եւ բնակավայրերը։ Ադրբեջանցիները նաեւ զերծ են մնում այս ամենի մասին հայտարարելուց։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն ռազմավարական կողմից է դիտարկում ամեն ինչ, այլ նաեւ բնապահպանական, քանի որ այն ջրային ռեսուրսները, որոնք ունեն սկզբնաղբյուր՝ դրանք սարի վրա են գտնվում։ Հակառակորդն այնպիսի ռազմավարական պլան է մշակել, որ բոլոր այդ ջրային ռեսուրսներով կողմերն անցնեն իրեն։ Այժմ էլ Գեղարքունիքի մարզում իրենց աչքերը դրել են այնպիսի ուղղությունների վրա, որտեղ հենց նշածս ջրային ռեսուրսներն են սկիզբ առնում։

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՄԵՆ ԱՆԿԼԱՎԻ ՀԱՄԱՐ ՍՆՈՒՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՈՒԶՈՒՄ»

— Այս ամենից ի՞նչ կարելի է եզրակացնել, ադրբեջանական կողմի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

Ինքս դեռեւս մի քանի օր առաջ գիտեի, որ ադրբեջանական կողմի հաջորդ քայլը լինելու է Գեղարքունիքի մարզը, հետո դուրս է գալու դեպի Արարատի մարզ։ Այդ ամենից հետո ամենավտանգավորն է սկսվելու հայկական կողմի համար։ Իմ կարծիքով` իշխանությունները չեն ասում մեկ կարեւոր բան։ Հայկական կողմը ոչ մի տեղ չի նշում այն մասին, որ ադրբեջանական կողմն ամեն անկլավի համար սնուցող ճանապարհ է ուզում, միջանցք է պահանջում։ Հերիք չէ անկլավ են վերցնում, դրանից բացի նաեւ սուվերեն ճանապարհ են ուզում, ընդ որում` ոչ թե պարզապես անցնելու համար։ Ես զերծ կմնամ ավելի խորանալ։ Եթե քարտեզն ուղղակի վերցնենք եւ նայենք, ապա Տավուշի մարզով գալիս ենք Ջերմուկի բոլոր բարձունքները`Վայոց ձորով, այնուհետեւ գալիս ենք Գեղարքունիքով։ Փաստացի բոլոր բարձունքները՝ անգամ Իշխանասարը, լիովին կերպով անցան նրանց։ Հիմա տեսեք, ադրբեջանական կողմը բոլոր բարձրադիր դիրքերը վերցնում է, եւ ստացվում է այնպես, որ հայկական կողմին արդեն իրենք են վերեւից նայում։ Այսինքն՝ առաջ եթե հայկական դիրքն էր նրանց վերեւից նայում, ապա այժմ ստացվում է բոլորովին հակառակը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված