Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամ Մի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութ Տխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերին Նոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ

Արդարադատության նախարարությունը նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց

Վերլուծություն

Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը, մյուս երկու բնակավայրերն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Ալիեւին ավելի վաղ խոստացել ու պատրաստվում է հանձնել եւս 4 բնակավայր` իրենց տարածքներով:

Խոսքն, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» մասին է, որոնք ամենեւին էլ ադրբեջանական չեն, հայկական են ու գտնվում են ներկայիս Հայաստանի տարածքում, ինչպես, օրինակ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի Հավելված 2-ում Արարատի մարզի բնակավայրերի անվանացանկում նշված Տիգրանաշենը (ադրբեջանական անվանումը՝ Քյարքի), Տավուշում գտնվող Վերին Ոսկեպարը, որը դեռ 1986թ. դրությամբ, թե՛ ըստ համապատասխան քարտեզների, թե՛ ըստ Երեւանի պետական համալսարանի հրատարակած Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի (Երեւան, 1986, հեղինակներ՝ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, հատոր 1, էջ 522), «ԱՔՍԻԲԱՐԱ ՎԵՐԻՆ» անվանմամբ (դիմացը գրված՝ «Այժմ՝ ՈՍԿԵՊԱՐ») նշված է որպես ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում գտնվող գյուղ:

Այն, որ վերոնշյալ բառարանում հայկական ու հայաստանապատկան Ներքին Ոսկեպարը «ԱՔՍԻԲԱՐԱ ՆԵՐՔԻՆ» եւ «ԱՔՍԻԲԱՐԱ» անվանումներով եւ «Հնում հայաբնակ էր» հիշատակմամբ նշված է Ադրբեջանական ՍՍՀ կազմում, թող որեւէ մեկին շփոթության մեջ չգցի, քանի որ 1986թ. դրությամբ դեռ ավարտված չէին Հայաստանի եւ Ադրբեջանի վարչական սահմանների ճշտման նպատակով աշխատող Հայաստանի հանձնախմբի (ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ), Ադրբեջանի հանձնախմբի եւ Ռուսաստանի հանձնախմբի համատեղ աշխատանքները:

Վերոնշյալ աշխատանքների արդյունքներն ամփոփվել են դրանից միայն 2 տարի հետո եւ, ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի 2-րդ եւ 3-րդ մասերում, արտահայտվել են 1988թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտով՝ Ադրբեջանական ՍՍՀ եւ Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման արձանագրությամբ, ինչպես նաեւ, Վլադիմիր Մովսիսյանի վկայությամբ, դրանից հետո, տվյալ արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի եւ քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխությամբ:

Նիկոլ հայադավը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է «ադրբեջանական անկլավներն» Ադրբեջանին հանձնելու իր եւ իր ոհմակի մտադրության մասին: Նրա նմանաբովանդակ հայտարարություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի տարածքի 86 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են Ադրբեջանի պահանջած անկլավները: Հայաստանի «արդարադատության նախարարություն» կոչված «կանտորան» այս մասին այժմ լռում է, քանի որ Հայաստանի կործանման ծրագիրը, Նիկոլի հետ միասին եւ որպես նրա հանցակից, իրականացնում են փուլերով` մաս առ մաս, քայլ առ քայլ, եւ այս պահին հերթը «ադրբեջանական անկլավ» կոչվածները հայերիս թշնամուն փաստացի հանձնելու հերթը դեռ չի հասել: Իսկ գիտե՞ք, թե ինչպես են վարվելու, երբ հերթը հասնի դրան…

Եթե Հայաստանի տարածքի փոփոխության դեպքում խնդիրը հանրաքվեի դնելու սահմանադրական պահանջը չոտնահարվի, ինչը նույնպես բացառված չէ, քանի որ Նիկոլի հանցախումբն ունակ է դրան եւ ունի Սահմանադրության վրայով անցնելու փորձը, ապա Հայաստանի տարածքի փոփոխության ու հիշյալ բնակավայրերը, դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելու հարցը հանրաքվեի դնելուց առաջ եւ ընթացքում Նիկոլը եւ իր ոհմակը դիմելու են ուղղակի շանտաժի՝ եթե չքվեարկեցիք հանձնելու օգտին, Ադրբեջանը կփակի գազատարը, դեպի Վրաստան ճանապարհը, սովի կմատնի Հայաստանը, ի վերջո, պատերազմ կսանձազերծի…

Եվ, պատկերացնո՞ւմ եք, այս դեպքում չեն ստի, քանի որ այժմ 1-ին փուլում Տավուշում Ներքին Ոսկեպարը, հին Բաղանիսը եւ մյուս երկու բնակավայրն իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելու ծրագիրն իրականացնելով, Ալիեւի, Ադրբեջանի հետ հանցավոր համագործակցությամբ, նրանց տալիս են հենց այդ՝ ՌԴ-ից Վրաստանով եկող գազատարը, Հայաստանն ու Վրաստանը միմյանց կապող ճանապարհը փակելու, ինչպես նաեւ ջրային պաշարների նկատմամբ վերահսկողությունը եւ ռազմավարական նշանակության բարձունքները, պաշտպանական բնագծերը վերցնելուց հետո, Հայաստանին ցանկացած պահանջ թելադրելու, պատերազմի դեպքում էլ երաշխավորված հաղթանակ ապահովելու եւ լիակատար կապիտուլյացիա պարտադրելու հնարավորությունը:

Երբ «ադրբեջանական անկլավ» կոչվածները մեր թշնամուն հանձնելու հերթը հասնի, Նիկոլը եւ իր ոհմակը կստեն, թե դրանից հետո Ադրբեջանն էլ մեզ է հանձնելու իր տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը, իսկ հետո, երբ դա տեղի չի ունենա, կհայտարարեն, թե ադրբեջանական կողմը մեզ խաբեց, ուխտադրուժ եղավ, ինչպես արդեն նախկինում Նիկոլ հայադավը հայտարարել է այլ առիթով:

Նույնիսկ եթե Ադրբեջանը վերադարձնի Արծվաշենը, անթույլատրելի է Տիգրանաշենի եւ մյուս 3 բնակավայրերի փոխանակումն Արծվաշենի հետ, քանի որ Տիգրանաշենի անմիջական հարեւանությամբ է անցնում դեպի Վայոց ձորի, Սյունիքի մարզեր Հայաստանի մնացած մասի միակ ճանապարհը, ինչպես նաեւ դեպի Իրան Հայաստանի միջպետական ճանապարհը։ Ադրբեջանը դրանից հետո ցանկացած պահի կկարողանա փակել ճանապարհը, կտրել մի կողմից` Իրանի, Սյունիքի, Վայոց ձորի եւ մյուս կողմից` Արարատի մարզի եւ Հայաստանի մնացած մասի միջեւ կապը, Հայաստանն ուղղակի բաժանել անխուսափելի կործանման դատապարտված երկու մասի:

Մայիսի 15-ի երեկոյան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ, Արաբաթ Միրզոեւի «կանտորան» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 9-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հրապարակած մամուլի հաղորդագրությամբ փաստեց, որ Նիկոլը եւ իր ոհմակը չեն հրաժարվել պետական դավաճանության իրենց ուղեգծից եւ Հայաստանի իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների հանցավոր թողտվությամբ, հետեւողական կերպով շարունակելով այն, ադրբեջանական կողմի հետ եկել են հանցավոր եւ հայաստանակործան նոր պայմանավորվածությունների:

Ահա Միրզոեւի «կանտորայի» հրապարակած մամուլի հաղորդագրությունը. «2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները եւ, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»:

Եթե հակիրճ, ապա վերոնշյալ համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությամբ եւ գործընթացի շարունակմամբ մեր թշնամու վերահսկողությանն են հանձնվում Ռուսաստանից Վրաստանով Հայաստան եկող գազատարը, Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը, Նոյեմբերյանում մեր ջրային պաշարները, ինչպես նաեւ Տավուշում մեր ռազմավարական բարձունքներն ու պաշտպանական բնագծերը, սպառնալիքի տակ է դրվելու Ոսկեպար, Կիրանց եւ այլ գյուղերի անվտանգությունը, Իջեւան- Նոյեմբերյան երթեւեկը:

Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ են հաշվի առել հանձնաժողովները վերոնշյալ հանցավոր համաձայնությանը հանգելու համար: Հաշվի են առել «տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները»:

Գեոդեզիական չափումներին անտեղյակ ընթերցողին կարող է թվալ, որ եթե նշված չափումների արդյունքում հստակեցվել են կոորդինատները, ուրեմն այդպես էլ պետք է լինի, այսինքն՝ մեր հողատարածքները՝ մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին: Խնդիրը, սակայն, այն է, թե ինչն է հիմք ընդունվել գեոդեզիական չափումների համար, որն է դրա մեկնակետը: Իսկ հիմքը, մեկնակետը հենց այն է, ինչ Ադրբեջանը թելադրել է «հայկական» կողմին եւ «հայկական» կողմն էլ համաձայնել է դրան՝ գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի, համապատասխան քարտեզների եւ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ:

Հիշեցնենք , որ ավելի վաղ` 2022թ. հոկտեմբերի 31-ին, Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Sputnik Արմենիա»- ի փոխանցմամբ, ասել էր՝ «Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են», եւ վստահեցրել, որ «դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, եւ Ռուսաստանը պատրաստ է դրանց հիման վրա առաջ շարժվել` քննարկելով կողմերի հետ»։

Խոսքը Խորհրդային Միության կազմալուծման թվականի (1991) դրությամբ գոյություն ունեցող ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների մասին է: Խոսելով հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման մասին եւ նշելով, որ դա կարեւորագույն հարց է, եւ այսօր խոսել են այդ հարցի շուրջ, Պուտինն ասել էր.

«Կան որոշ նախադրյալներ, որ, ընդհանուր առմամբ, ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, որոնք մեր տրամադրության տակ են»:

Հետագայում, սակայն, Ալիեւը (Ադրբեջանը) կոպտորեն խախտել է իր, Նիկոլի եւ Պուտինի կողմից 2022թ. հոկտեմբերի 31-ին ստորագրված վերոնշյալ եռակողմ հայտարարությամբ, ինչպես նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանք պահպանելու հանձնառությունը, այդ թվում՝ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու, բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա Աթայի՝ 1991թ. հռչակագրի համաձայն) քննարկելու եւ լուծելու պայմանավորվածությունը:

Ալմա Աթայի հռչակագրում այն ստորագրած պետությունների սահմանագոտիներում գտնվող բնակավայրերի անուններ նշված չեն, ոչ էլ ինչ-որ կոորդինատներ կան, կամ հռչակագրին հավելվածի ձեւով կցված քարտեզներ:

Հռչակագրում սահմանների առումով նշված է ընդամենը հետեւյալը. «ճանաչելով եւ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»: Իսկ որո՞նք են համարվել «գոյություն ունեցող սահմաններ»… Բնականաբար, այն սահմանները, որոնք հռչակագրի ստորագրման եւ ուժի մեջ մտնելու օրվա՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ նշված են ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, եւ որոնցով կողմնորոշվելու անհրաժեշտության մասին քանիցս հայտարարել է ռուսական կողմը:

1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ եղած ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի վերջին քարտեզներն ո՜ւր, 1976թ. քարտեզներն ուր…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է. այն տևել է ավելի քան 2 ժամՄի կնոջը տեսա, հիմա մյուսին կտեսնեմ․Սիմոնյանը վստահ է, որ իր անունը տալով վախեցրել են բնակիչներին. տեսանյութՏխմար, ա՛յ էշ․ Աննա Հակոբյանը շարունակում է անդրադառնալ իր մասին տարածվող լուրերինՆոր մանրամասներ.«Ռուգատկայով խփելու վարկած էլ կա». մահացու հարվածներ են հասցրել Պարգեւին«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ՍՏԱՑՎԻ». ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԹրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top