Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

Մայիսը վայի՞ս, թե՞ լավ ամիս

Ներքաղաքական

Արդեն 22 օր Տավուշից Երեւան եկած շարժումը` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, իրավիճակ է փոխել փողոցում, սակայն նիկոլական իշխանությունը երերում է ու չի տապալվում: Ակնհայտ է, որ  կա՛մ ի սկզբանե շարժման ծրագրվածը սցենարային փոփոխություն է կրել, կա՛մ, պարզապես, շարժման ճարտարապետները չէին պատկերացրել օրվա իշխանության անչափելի անաստվածությունը: Հիշենք, որ դեռեւս մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին տվել էր ընդամենը մեկ ժամ` հրաժարականի համար, ապա ավելացրել եւս մի քանի ժամ: Իսկ հետո սրբազանը խոստացել էր, որ պայքարը տեւելու է 7-10 օր` հորդորելով ցուցարարներին պնդացնել մեջքները: Ինչ խոսք, արդեն 22 օր է, մեջքները պինդ ցուցարարները չեն ընկրկում` անգամ կարմիր ու սեւ բերետավորների պատնեշի առաջ: Բայց վերջն այդպես էլ չի ուրվագծվում, Նիկոլ Փաշինյանին խորհրդարանով անվստահություն հայտնելու գործընթացը` եւս, չնայած նրան, որ արդեն իսկ կա վարչապետի թեկնածու` ի դեմս Բագրատ սրբազանի: Չէ որ ժամանակին ընդդիմության վճռական քայլերին պակասում էր հենց սա` ունենալ միասնական վարչապետի թեկնածու: Հիմա ստացվում է, որ վարչապետի թեկնածու կա, իմպիչմենթի գործընթաց նախաձեռնող չկա: Բայց, այնուհանդերձ, Բագրատ սրբազանը լավատես է. «Մայիսը լավ ամիս է», իսկ թե արդյոք այն կդառնա վայիս, հայտնի կլինի այսօր:

ԲԱՆԱԴՐԱՆՔԻ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ինչ խոսք, թվում էր, թե պայքարի կուլմինացիան պետք է լիներ հենց մայիսի 28-ին, հատկապես, որ տպավորություն կար, թե մայիսի 27-ի լույս 28-ի գիշերվանից Սարդարապատի հուշահամալիրում մնացած շարժման ակտիվը, դժվար թե, ձեռնունայն վերադառնար Երեւան: Բայց նպատակը, եթե կար այդպիսին, չիրականացավ, անաստվածների իշխանության «օպերացիան» էլ կայացավ փայլուն: Ամենայն Հայոց կաթողիկոսի ճանապարհը սեւ ու կարմիր բերետավորներով փակելը, այն էլ` սրբազան հոգեւոր արարողություն կատարելու ճանապարհին, այն էլ` սրբազան վայրում, մեծագույն հանցագործություններից մեկն է, որը կարող էր թույլ տալ միայն ամենավերջին անաստվածը: Այլ գնահատական դժվար է գտնել` Սարդարապատում Վեհափառի ճանապարհը կոպտորեն փակողների, նրանց այդ հրամանը տվողների, հրաման տվողների տերերի ու աջակիցների մասին: Ի վերջո, ոչ միայն Վեհափառի ճանապարհն են փակել, այլ` կոնկրետ դեպքում հարվածն ուղղված էր Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությանը: Հենց սրանով են պայմանավորված Հայաստանում ու երկրից դուրս գործող գրեթե բոլոր թեմերի, բարձրաստիճան հոգեւորականների կոշտ արձագանքները: Չէ որ սա Եկեղեցու տակ դրված դանդաղ գործունեության ական է, որը չլիցքաթափելու դեպքում, մի օր անպայման պայթելու է: Ու սա, թերեւս այն վերջին կաթիլն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պարտավոր է բանադրանքի ենթարկել բոլոր մասնակիցներին, հրամայողներին, հրամայողների տերերին եւ աջակիցներին: Սրբապիղծները դրանից, երեւի, շատ չնեղվեն էլ, բայց նրանց հոգեվիճակն ամենաքիչ հետաքրքրող բանն է: Պարզապես, նման բանադրանքով հայ ժողովրդին պետք է հղվի այն վերջնական, միանշանակ մեսիջը, որ գործ ունենք ոչ թե ազգակից-հավատակիցների հետ, այլ` խմբակի, որը թիրախավորել է հայ ժողովրդի հարատեւման հարցում կարեւորագույն կառույցը` մեր Եկեղեցին, մեր հավատը եւ մեր պապերի հայրենիքը: Այդ բանադրանքը պետք է ցույց տա, որ այս պահին հայ ժողովուրդն ունի ազգային-ազատագրական պայքարի խնդիր, այստեղ պարզապես չեն կարող լինել քաղաքական ինչ-ինչ հաշվարկներ ու խաղեր, եւ որ Եկեղեցին, ինչպես միշտ, այս դեպքում էլ առաջնորդողի դերում է: Այլապես` թույլ լինելը կնշանակի պարտություն` ծանր հարված հասցնելով նաեւ Եկեղեցու հեղինակությանը: Ի դեպ, ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, որ բանադրանք կդրվի: Ծիծեռնակաբերդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հնչեցրած նզովքից հետո, երկրորդ` զգուշացումը նա հնչեցրեց` հետեւյալ գրառմամբ. «Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսեւորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց եւ նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր, ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին, փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին»:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Ի դեպ, Բագրատ սրբազանի շարժման պայքարի վերջնարդյունքը, թեպետ դանդաղում է, բայց հընթացս հրաշքներ է գործում: Բագրատ սրբազանը բացել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանի քարկապ ընկած լեզուն, եւ վերջինս սկսել է խոսել Արցախից: Ալեն Սիմոնյանը սոցցանցում գրառում է կատարել եւ նշել. «Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից եւ նույնիսկ, եթե դրանք մերթընդմերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ. Գալստանյանի կարգախոսը, ով իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք եւ Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը: Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել»: Մնացյալ հերյուրանքները դեռ թողնենք մի կողմ, հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ իր ԱԺ նախագահը «Արցախ» բառն է արտասանում: Բա իրենց դա արգելված չէ՞ր: Ինչ վերաբերում է արցախյան օրակարգին, շարժմանն իրենց ակտիվ մասնակցությամբ արդեն իսկ արցախցիները փաստում են, որ Ալեն Սիմոնյանը, ուղղակի, իրականությանը չի տիրապետում: Ուղիղ նշանակետին է խփել ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնարար Արտակ Զաքարյանը` վերոնշյալին այսպես արձագանքելով. «Արցախը հանձնելու բեռը ուսերին դրած աղդամցի Ալենը այսօր փորձել է հեգնել, իբրեւ թե ընդդիմությունն Արցախի հարցը մոռացել է... Ժողովրդական ասույթն այստեղ է ասել` գողը տնից չլինի, եզը երդիկից դուրս չի գա: Ալենը, երեւի, լավ չի պատկերացնում, թե Արցախը հանձնելու հարցում ինչպիսի «հրաշալի» պատասխանատվություն է սպասվում նաեւ իրեն»:

ԲԱԽՈՒՄԸ` ԵՐԿՈՒՍՏԵՔ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ

Իշխանության կարկառուն ներկայացուցիչների` օր օրի ավելի հեգնական դարձող հայտարարություններն ու մեկնաբանությունները, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների աչքի ընկնող ծառայողների ավելի ու ավելի լկտիացող պահվածքը հուշում է, որ համերաշխության հասնելու ճանապարհը ո՛չ թե քարքարոտ է, այլ անհնար է դառնում: Ջրբաժանը հստակ է գծված, եւ այստեղ չի օգնի անգամ կիսամերկ «հրեշտակը», որը երեկ չգիտես որտեղից եւ չգիտես ինչպես, հայտնվեց ոստիկանական պատնեշի առաջ` կառավարության շենքի դիմաց: Այն, որ հրեշտակը հանկարծակիի բերեց անգամ Բագրատ սրբազանին, պարզ է դառնում, որ կա՛մ սադրանք էր, կա՛մ էլ ցուցարարներից մեկի կիրառած անհաջող տեխնոլոգիա, որն այդքան էլ հարիր չէր սրբազան պայքարին: Բայց սա թողնենք մի կողմ, մթնոլորտում առկա լարվածությունը, չի բացառվում, որ եթե չավարտվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականով, ավարտվելու է տխուր տեսարաններով` մայրաքաղաքի հենց սրտում: Այս մասին է զգուշացնում ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը. «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաեւ քաղաքացիական բախումների համար»։ Պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանն էլ նկատում է. «Եթե այս շարժումը ձախողվի, սկսելու է ՔՊ բեսպրեդելի վակխանալիան, որի կատարումն ապահովելու համար երկիրը դարձնելու են բերետապետություն: Կլասիկ կոլաբորանտ վարչակազմի պես` արտաքին աշխարհում պարտված, ստորացած, թշնամու առաջ վզները ծուռ, ներսում՝ ոստիկանապետություն»: Ընդ որում` Բագրատ սրբազանը մեկ անգամ չէ, որ ասել է. «Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք»` փաստելով, որ ծեծուջարդով «դուխը» չի կարող հաղթել ոգուն: Բայց հարցն այն է, որ առճակատման մյուս կողմը չի գտնվում, ստացվում է, որ նիկոլականներն առյուծ են կտրում սոցցանցում` համակարգչի առաջ նստած, իսկ Բագրատ սրբազանի շարժման դեմ դուրս են գալիս միայն կարմիր ու սեւ բերետավորները` արժանանալով ցուցարարների «օրհնանքներին», իրենք էլ դրանից ոչ թե ամաչելով, այլ` մի հատ էլ շրջվելով ու ընդդիմադիր պատգամավորին «անասուն» ասելով: Մի խոսքով` զսպված բախումը ամեն պահի կարող է դառնալ «բոյ բեզ պռավիլ»` եթե ողջամտությունը չհաղթի, հատկապես, երբ թշնամին էլ ձեռքերը ծալած չի նստում: Մինչ հրապարակում վուվուզելներ են փչում, իսկ իշխանությունը հերթական ստերն է փչում, սեւ ամպեր են կուտակվում հիմա էլ Գեղարքունիքի գլխին: Այնուհանդերձ, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը համոզված է. «Մոտենում է հայի վրեժի, ցասման պայթունը։ Այն կլինի անակնկալ, ակնթարթային եւ ավերակային»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված