Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Ազգակործան պառակտումը ամոթալի ձեւեր է ստանում. Վիրահայոց թեմի առաջնորդ

Թեմա
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ
 
Մայիսի 28-ի նվիրական օրը, երբ աշխարհասփյուռ հայությունը հետևում էր Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ մեր պետականության վերականգնման պանծալի խորհրդին հաղորդակից լինելու համար, համոթ բոլորիս ականատես դարձանք աննախադեպ տեսարանի: Հայաստանի ու հայության համար ծանր այս օրերին, երբ աշխարհասփյուռ հայության միասնականության գրավականը Հայոց Եկեղեցին է, ազգակործան պառակտումը ամոթալի ձևեր է ստանում: Հայոց Հայրապետի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո մենք մտածում ենք՝ արդյոք արժանի՞ են այս մարդիկ իրենց հայրերի զավակներ կոչվելուն, արդյոք նրանք գիտե՞ն, թե ինչպես է կերտվել հայոց պետականությունը, և ինչ դեր է ունեցել այս հարցում Հայոց Եկեղեցին:
 
Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին, ովքեր ծառայում են հանուն հասարակության բարօրության, բայց հասարակության բարօրությունը չի կարող դիտվել մեր ընտանիքներից՝ մեր ծնողներից ու մեր զավակներից, մեր հայրերից ժառանգած ու դարերով հղկված-հաստատված ազգային մեր ինքնությունից դուրս, իսկ ով փորձում է անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին, նա անարգում է իր հայրերին ու իր սերունդներին:
 
Վրաստանի հայոց եկեղեցիներից հայցում ենք, որ Աստված ների մոլորության մեջ հայտնված պաշտոնյաների հանդուգն վարքը: Թող փորձությունների այս ալիքը ի վերջո սթափեցնի նրանց, ովքեր իրենց հոգում կրում են իրենց հայրերի՝ պետականություն ունենալու երազանքը, և անսասան պահի պետականության սուրբ հենասյունը՝ Հայոց Եկեղեցին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ