Աստծո պատիժը չի ուշանա, բայց ազգն էլ ձեզ չի մոռանա... Տեր Զարեհ
Ներքաղաքական«Երբ ամեն ինչ ակնհայտ է, խոսելն անիմաստ է դառնում. մի առիթով բարձաստիճան մի ոստիկանի (առայժմ անունը չպիտի հնչեցնեմ) ուղիղ հարցրեցի՝ արդյո՞ք Եռաբլուրի բարձրունքից որդեկորույս ծնողներին քարշ տվող եւ հեռացնող ոստիկանները գիտակցում են իրենց արարքի անբարոյականության չափը, պատասխանեց ինձ այդ ոստիկանը, թե բա՝ դրանք ո՜ւր, գիտակցելն ո՜ւր, երբ դրանք սկսեն մտածել, այն ժամանակ մեր համակարգը կձախողի: Փաստորեն, անվերապահ իրենց «կամանդիրների» հրահանգները կատարող եւ պարգեւավճարի համար սրբություններն ուրացող ոստիկանները պատրաստ են այնպիսի «սխրանքի», որ իրենք իրենց իսկ «ռեկորդը» գերազանցեցին: Սարդարապատում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԻ մուտքը խոչընդոտող անդեմ եւ անհոգի երեւութներին եւ դրանց հրաման տվողներին՝ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ, բայց ԱԶԳՆ էլ ձեզ չի մոռանա...», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ: