ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար Էստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The Atlantic Կիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ) Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը ՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն Ռուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ) «Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում

ՇՏԱՊ. Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել Ֆրանսիա

Թեմա

Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 39 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ վիճակը կտրուկ վատացել էր, որից հետո նրան ստիպողաբար փորձել էին ուղարկել Ֆրանսիա:

«Ինչպես գիտեք, ինձ օդանավակայանում մեկուսացրել էին, եւ այդ վանդակում վատացել էի: Բժիշկներ էին եկել եւ չգիտեմ՝ ինձ ինչ էին ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել էին, իրերս հավաքել, ինձ նստեցրել էին սայլակի վրա եւ զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է: Բայց բախտս բերել էր, ինքնաթիռի հրամանատարն ասել էր, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», - «Իրավունք»-ի հետ վերջին զրույցում փոխանցել էր Նիկոլյանը:

Նա նաեւ ընդգծել էր, որ այդ նույն ինքնաթիռում, որտեղ փորձում էին ստիպողաբար իրեն նստեցնել, եղել է նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ Վերջինս, տեսնելով Լեո Նիկոլյանին, մեծ աղմուկ էր բարձրացնում եւ բորդուղեկցորդուհիներից պահանջել, որ ֆրանսահայ լրագրողին իջեցնեն ինքնաթիռից:

«Մուրադ Փափազյանի պահանջին միացան նաեւ 10-14 ՀՅԴ-ականներ, որոնք նրա հետ էին: Փաստորեն, իրենք ուզում են, որ ես մեռնեմ օդանավակայանում, որ այդ հանգամանքն օգտագործեն Նիկոլ Փաշինյանի դեմ», - եզրահանգում էր Լ. Նիկոլյանը:

Ի դեպ, ֆրանսահայ լրագրողը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր ընդդիմադիր հայացքների համար Ֆրանսիայի նախագահ Էմենաուել Մակրոնի իշխանության կողմից պարբերաբար քաղաքական հետապնդումների է ենթարկվել, ինչի համար էլ որոշել էր դիմել Հայաստանի Հանրապետությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար:

«Քաղաքական ապաստան ստանալու հարցը քննվում է մեկից մինչեւ երեք ամսվա ընթացքում, սակայն ինձ մերժեցին ընդամենը երեք օրվա ընթացքում», - սրտի կսկիծով ասում էր Լ. Նիկոլյանը:

Հավելենք, որ Լեո Նիկոլյանի ճակատագիրն օդանավակայանում շարունակում է մնալ անորոշ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում էՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուրԿիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված