Փաշինյանի ակնարկը սպառնալիք է պարունակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների գործունեության նկատմամբ. Եսայան
Ներքաղաքական![Փաշինյանի ակնարկը սպառնալիք է պարունակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների գործունեության նկատմամբ. Եսայան](/timthumb.php?src=disc/29-05-24/4de70d219b9cb884bfab3b724e278e57.jpg&w=780)
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող արարածը արել է հետեւյալ հայտարարությունը. «Ազգային արժեքներն են՝ համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը, ընդ որում՝ շատ է խոսվում այն մասին, փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը, որովհետեւ, եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենց գործողություններով վարկաբեկում ու զրոյացնում են այդ ինստիտուտները, որոնք ունեն ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ, դա մեր գործն է ու պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չէ»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ գրում է. «Ակնարկը, ըստ ամենայնի, վերաբերվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ նրա հոգեւոր սպասավորներին ու, փաստացիորեն, սպառնալիք է պարունակում նրանց գործունեության նկատմամբ: Ի լրումն վերը նշվածի, տելեգրամյան "Ереванский наблюдатель" ալիքում այսօր կատարվել է հետեւյալ գրառումը. «Никол Пашинян поручил министерству юстиции подготовить правовую основу и необходимые документы для официальной приостановки деятельности Армянской Апостольской Церкви якобы на период проверки конституционности ее действий, связанных с организацией массовых протестов и дестабилизацией общества»: Կարեւոր է ճշտել տվյալ տեղկատվության հավաստիությունը եւ համարժեք, արդյունավետ քայլեր ձեռնարկել հնարավոր ապազգային գործընթացները կասեցնելու ուղղությամբ»:
Ամփոփելով խոսքը, որպես հետգրություն, Կ. Եսայանն ընդգծում է. «Ավելորդ չէ մեկ անգամ եւս շեշտել հետեւյալ հանգամանքը. միակ ազգային ինստիտուտը, որը փակված չի համարում Արցախի հիմնախնդիրը, ինչպես նաեւ պարբերաբար բարձրաձայնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, դա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի եւ ողջ հոգեւոր դասի: Սա խիստ խնդրահարույց հանգամանք է Ադրբեջանի, Թուրքիայի, նրանց արեւմտյան տերերի, ինչպես նաեւ Հայաստանում նրանց կամակատարների համար»: