Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Որեւէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար. փաստաբանն արձագանքում է Փաշինյանին

Թեմա
«Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փորձել է բացատրել, թե ինչու է արգելվել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ասված մեկնաբանությունն իհարկե թվացյալ հիմնավոր է, սակայն այն միայն թվացյալ է, հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին։
 
Այսպես, Պետական արարողակարգի մասին օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 11-րդ հոդվածի 12-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը պետական արարողակարգային միջոցառում է, իսկ ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե` ոչ։ Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։
 
Եթե Վեհափառը ինքնուրույն որոշում է, որ պետք է մասնակցի պետական արարողակարգային միջոցառմանը, ապա նա ավագությամբ երկրորդն է, այսինքն՝ եթե Հանրապետության նախագահը մասնակցում է, ապա նրան ավագությամբ հաջորդում է Վեհափառը, իսկ վարչապետը երրորդն է, այսինքն՝ Վեհափառը վարչապետի նկատմամբ ունի ավագություն։
 
Հետևեաբար, ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, դրանք հակասում էին ոստիկանության մասին օրենքին և համապատասխանում էին քրեական օրենսգրքի հատուկ հոդվածի», - գրել է փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ