Քանի հեկտար է Նիկոլը հանձնում Տավուշից
ՆերքաղաքականՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ hորդորում է Նիկոլ Փաշինյանին հրապարակել 1976 թվականի Գլխավոր շտաբի քարտեզը, որով, ինչպես հայտարարել են, Տավուշի մարզում սահմանազատում են արել:
— Ես մի անգամ հորդորեցի` գնաց ԱԺ-ում ինչ-որ քարտեզ ցույց տվեց։ Գլխավոր շտաբի քարտեզն այդպես չի լինում։ Հրապարակե՛ք նույնաբար` այնպես, ինչպես կա։ ԳՇ քարտեզներում, գուցե բոլորում, Հայաստան-Ադրբեջան սահմանն ընդհանրապես բացակայում է։ Կան միայն բնակավայրեր։ Եվ եթե մի անուն ադրբեջաներեն է գրված, չի նշանակում, որ դա Ադրբեջան է: Այդ հատվածում, մեր հաշվարկով, Նիկոլ Փաշինյանը տվել է 5000 հեկտար։ Դրանք Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի դիմաց գտնվող վարելահողերն են` մինչեւ հայ-ադրբեջանական իրական սահմանը, ինչպես նաեւ հատվածներ հենց Կիրանց գյուղի գյուղատարածքից։