Հիշեցնում եմ իշխանական բոլոր անդեմ կամակատարներին՝ չե՛ք կարող այսպես երկար շարունակել. Տեր Եզնիկ
Ներքաղաքական![Հիշեցնում եմ իշխանական բոլոր անդեմ կամակատարներին՝ չե՛ք կարող այսպես երկար շարունակել. Տեր Եզնիկ](/timthumb.php?src=disc/29-05-24/cb8f135a827b2fd406cbb9f6b2ec289f.jpg&w=780)
«Ցավով նկատեցի Տարոն Չախոյան անուն-ազգանունը կրող անձնավորության վայրահաչությունը Եկեղեցու և եկեղեցականների հասցեին: Նոր ու զարմանալի չէ իշխանական վերին ատյանների ատելությունը, չարությունը, անհանդուրժողականությունն ու խտրական վերաբերմունքը Հայ եկեղեցու և, առհասարակ, հայ եկեղեցականի հադեպ, որը պարբերաբար հանրայնացվում է ավելի հեռահար ցեխ շպրտելու կարողություն ունեցող անդեմ, անսեռ, անհայրենիք սուբյեկտների դեմքով: Երբ պետական պաշտոնյան իր վարքագծով և լկտիությամբ գերազանցում է փողոցային խուժանին, ամեն ազգային ու հոգևոր արժեք, գաղափար, որոնք դրված են նրանց պաշտպանության ու պահպանության տակ , ոտնակոխ է լինում և հայհոյվում: Ուստի, վերստին հիշեցնում եմ իշխանական բոլոր անդեմ կամակատարներին՝ չե՛ք կարող այսպես երկար շարունակել ու ձեր փողոցային վարքագծով փորձել սևացնել Հայ Եկեղեցին և դրա բացառիկ հեղինակությունն ու դերակատարությունը պետականաշինության և հայրենապահպանության վեհ գործում, քանի որ այս ազգը քրիստոնյա է և Հայ Առաքելկան Սուրբ Եկեղեցու հետևորդ:
Աղոթում ենք ձեր հոգու փրկության համար և դեռ հուսով ենք, որ կհասկանաք, կզղջաք և հետ կկանգնենք ձեր չար ճանապարհներից», - գրել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր սպասավոր Արժանապատիվ ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԸ: