Միգուցե այս փուլում Ռուսաստանը բարեկամ չի, բայց պետք չի նրան դարձնել վատ թշնամի
Տնտեսություն
Միջոցառումը կազմակերպվել էր «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: iravunk.com-ը ներկա գտնվեց ֆորումին, որտեղ մասնակցում էին 400-ից ավելի հայ եվ ռուս խոշոր, մանր եվ միջին գործարարներ, բիզնեսների ներկայացուցիչներ:
ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր, Նուշիկյան ասոցիացիայի հիմնադիր Գարեգին Նուշիկյանը եվս ներկա էր միջոցառմանը եվ այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ֆորումից, արդյոք ոերեվէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, որ այս տարի այն անցկացվում է Ռուսաստանում, եվ եթե հաշվի առնենք հայաստանյան ներկա իշխանությունների քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունով ՌԴ-ի հանդեպ, նախկին պատգամավորը պատասխանեց․
«Այս ֆորումը առաջին անգամ չէ, եվ 2,5 տարի առաջ այն տեղի ունեցավ Հայաստանում։ Այստեղ ներկա գտնվողները գործարարներ են, որոնց մեջ կան նաեվ նոր բիզնեսմեններ։ Ինչ վերաբերում է քաղաքական վեկտորին, ապա, այո ծանր ժամանակներ ենք անցկացնում, հատկապես հիմա եվ գտնում եմ, որ այն ինչ հիմ ա է տեղի ունենում ճիշտ չէ։ Միգուցե այս փուլում Ռուսաստանը բարեկամ չի, բայց պետք չի նրան դարձնել վատ թշնամի։ Ամեն դեպքում ֆորումի՝ Ռուսաստանում անցկացումը ենթատեքստ կունենա եվ չպետք է մոռանանք, որ մեր ապրանքաշրջանառության 70 տոկոսը Ռուսաստանի հետ է։ Գյուղատնտեսությունը, էներգո համակարգը, ատոմակայանը ամբողջովին կապված են ՌԴ-ի հետ։ Նկատենք, որ ոչ միայն այս ամենը կապ ունեցավ անկախության տարիներին, այլ դրանրց առաջ եվս Խորհրդային տարիներից դեռեվս սերտ կապի մեջ ենք եղել, մեկ տնտեսություն ենք ունեցել եվ այդ կապերը ինստիտուցիոնալ հիշողությունով եկել եվ հասել է մեր օրեր։»։
Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ