Ինչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցում Որ քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքները Եթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ «Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը «Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները «Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում «Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը «Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն Պենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետ Գնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան

Որոշակի խնդիր է առաջանալու` կարճ ժամկետում Ռաիսիի նման կերպար առաջ բերելու, որը կրկին կլինի ընդունելի. Վարդանյան

Միջազգային

«Իրավունքի» զրուցակիցն է «Օրբելի» հետազոտական-վերլուծական կենտրոնի փորձագետ, Իրանի ռազմական-քաղաքական հարցերով վերլուծաբան, իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Ինչո՞ւ հենց Իրանի նախագահին եւ ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը վթարվեց: Ի վերջո, սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար:

— Իրականում չեմ կարծում, որ որեւէ դիտավորություն կա, այլ պարզապես դժբախտ պատահարի հետեւանք էր այս ամենը։ Այս պահի դրությամբ դեռեւս հրապարակված տեղեկատվություն չկա այն մասին, թե որն է վթարի գլխավոր պատճառը։ Մինչդեռ մինչ այդ հրապարակված տեղեկատվությունն այն է եղել, որ վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Դա բավականին տրամաբանական է՝ հաշվի առնելով, թե ի՞նչ եղանակ էր տիրում այդ տարածքում, որին նաեւ ականատեսը մենք եղանք որոնողափրկարարական աշխատանքներին հետեւելիս։ Այս պահի վարկածը դժբախտ պատահարն է, եւ որպես արտաքին միջամտության ցուցիչներ` չկան ու նման հայտարարություններ պաշտոնական Իրանից դեռեւս չեն եղել։

— Այդուհանդերձ, որոշ կասկածներ հարուցում է այն, որ դեպքը տեղի է ունեցել հենց Արցախի՝ Ջրականի օկուպացված տարածքներից (որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նշեմ, որ այդ ջրամբարների ամբարտակների բացման արարողությունը եղել է Իրան-Ադրբեջան սահմանին։ Ավելի կոնկրետ՝ Արցախից օկուպացված տարածքների սահմաններին, սակայն իսրայելական բազաների առկայության մասին այդ տարածքներում առկայությունը հաստատող որեւէ տեղեկություն մենք չունենք։ Այո, լուրեր շրջանառվում են, բայց հաստատող ոչ մի տեղեկություն չկա եւ առայժմ ոչ մի նման մատնանշում անգամ չկա, որ դա իսրայելական որեւէ դիվերսիա կամ Իսրայելի կողմից կազմակերպված ահաբեկչության հետեւանք էր։ Այսինքն՝ դրանք ընդամենը շշուկների, լուրերի տեսքով են դեռեւս շրջանառվում։

— Ամեն դեպքում, կատարվածի հետ հնարավո՞ր է, որ կապ ունենան Ադրբեջանն ու Իսրայելը՝ թիրախավորելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։

— Նույն տրամաբանության շրջանակներում է գալիս։ Հստակ կապ մենք չենք կարող տեսնել։ Շատ դեպքերում մեզ համար գուցե ցանկալի է տեսնել այդ կապը, սակայն իրականությունը բոլորովին այլ է։  Կրկնում եմ` իրանական կողմից չկա որեւէ հայտարարություն, որեւէ տեղեկություն, որ Ադրբեջանի կողմից որեւէ միջամտություն է եղել այս միջադեպին, եւ առաջնային վարկածը դժբախտ պատահարն է։

— Տեղի ունեցածը որեւէ կերպ ազդեցություն կունենա՞ Հայաստանի Հանրապետության վրա։

— Ընդհանուր առմամբ մենք պետք է հիշենք, որ Իրանում արտաքին քաղաքականությունը չի որոշվում միայն կառավարական մակարդակով։ Այդ քաղաքականությունը մշակվում է մի քանի ինստիտուտներում եւ արձակվում անմիջապես հոգեւոր առաջնորդի կողմից։ Տվյալ դեպքում նախագահի անձի փոփոխությունը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Իրանի քաղաքականության վրա։ Նկատելի է, որ Իրանը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, որդեգրել է Հարավային Կովկասում ակտիվանալու եւ այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններն ակտիվացնելու քաղաքականություն։ Հենց այդ քաղաքականությունը կշարունակվի նաեւ նոր նախագահի օրոք, քանի որ առաջին հերթին հենց գործադիր մարմինն է կատարում այն քաղաքականությունն ու որոշումները, որոնք շատ ավելի բարձր մակարդակով են նախանշվում։ Այսինքն՝ առանձնապես մեծ փոփոխություններ այս պահին չենք տեսնում։

— Այս ամենից հետո որեւէ վարկած կա՞ այն մասին, որ կարելի է նաեւ ադրբեջանական հետք նկատել տվյալ իրավիճակում։

— Որպես վարկած՝ կարող ենք դիտարկել՝ հաշվի առնելով, որ նախկինում եղել են միջադեպեր, երբ Իսրայելը Ադրբեջանի տարածքի օգտագործմամբ որեւէ գործողություն ձեռնարկել է Իրանում կամ իրանցի պաշտոնյաների նկատմամբ։ Մասնավորապես՝ իրանական օբյեկտների եւ իրանցի պաշտոնյաների թիրախավորումը Իսրայելի կողմից։ Բայց տվյալ դեպքում, մենք չենք կարող նախկին փորձառությունը պրոյեկտել այս միջադեպի վրա եւ վստահորեն պնդել, որ այդ ամենում իր դերակատարումն ունի Ադրբեջանը։ Քանի դեռ նման ցուցիչներ իրանական կողմից չկան՝ ես ինքս եւս կխուսափեմ սա որպես առաջնային վարկած դիտարկել եւ առավել հավանական եմ համարում հենց դժբախտ պատահարի վարկածը։

— Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է թողնել այս ամենը։

— Եթե խոսում ենք Իրանի արտաքին քաղաքականության հետ կապված, ապա էական փոփոխություններ չեն լինի, քանի որ, ինչպես ասացի, այդ քաղաքականությունը շատ ավելի բարձր մակարդակով է որոշվում եւ առաջին տեղում է։ Ներքին կյանքում Ռաիսին պահպանողական ճամբարում բավականին ընդունելի կերպար էր եւ առաջխաղացում էր վերջին տարիներին հենց նրա կերպարը, ով համարվում էր նաեւ հոգեւոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը։ Սա կարեւոր է իրանական քաղաքական դաշտում՝ հատկապես պահպանողականների շրջանում։ Որոշակի խնդիր է առաջանալու կարճ ժամկետում Ռաիսիի նման կերպար առաջ բերելու, որը կրկին կլինի ընդունելի, պահպանողական, հոգեւոր առաջնորդի կողմից եւս լինի ընդունելի, եւ, որը, հետագայում կրկին կկարողանա կոնսոլիդացնել պահպանողականներին իր շուրջ, ինչով նաեւ հոգեւոր առաջնորդի հավանական թեկնածուն կդառնա։ Հավանական թեկնածուներ կան, սակայն գուցե կարիք լինի նաեւ այլ թեկնածուների առաջ բերել։ Այսինքն՝ հիմնական ազդեցությունն Իրանի ներքաղաքական կյանքի վրա կտեսնենք, քանի որ վերջին տարիներին Իրանում արդիականացրել են բարեփոխական գործիչներին, հոգեւորականներին եւ գուցե նրանք կրկին փորձեր կատարեն՝ քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Նայած, թե Իրանում բարձր մակարդակով ինչպիսի՞ որոշում կընդունվի։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Ինչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցումՈր քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքներըԵթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը«Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները«Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը«Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞նՊենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետԳնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառԹուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել ենՌուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն«Տանգոն 2-ով են պարում»․ ՌԴ-ի հետ կապերի արդյունքը կախված է Երևանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակԻնչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԵրևանի նորաբաց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը շահագործման է հանձնվել 1981 թվականինՉես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի ՍամսոնյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ Փամբակում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода